Jump to content

Շեյլա Հենքոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյլա Հենքոք
Ծնվել էփետրվարի 22, 1933(1933-02-22)[1] (91 տարեկան)
ԾննդավայրBlackgang, Chale, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոռեժիսոր, գրող, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1952)[4], Բաց համալսարան և Dartford Grammar School for Girls?
Պարգևներ
IMDbID 0359430
 Sheila Hancock Վիքիպահեստ

Շեյլա Քեմերոն Հենքոք (անգլ.՝ Sheila Cameron Hancock ; ծնվ. 1933 թվականի փետրվարի 22, Բլեքգանգ, Ուայթ կղզի, Մեծ Բրիտանիա ) - բրիտանացի դերասանուհի և գրող, անգլիացի դերասան Ջոն Թոուի այրին, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորուհի։

Կյանքի վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյլա Հենքոքը ծնվել է Ուայթ կղզում, Բլեքգանգ քաղաքում, Էվի Լուիզայի (ծնվ. Վուդվորդ) և Էնրիկո Քեմերոն Հենքոքի ընտանիքում։ Շեյլայի քույրը՝ Բիլլին, որը նրանից յոթ տարով մեծ է, ժամանակին էստրադային շոուի արտիստուհի էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հենքոքների ընտանիքը տարհանվել է, որից հետո Շեյլան ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։ Ըստ դավանանքի նա քվակեր է։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1971 թվականներինՇեյլան ամուսնացած է եղել դերասան Ալեք Ռոսի հետ։ 1964 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մելանին։ 1973 թվականին Հենքոքն ամուսնացել է դերասան Ջոն Թոուի հետ։ Նրանց ամուսնությունը տևեց մինչև Թոուի մահը՝ 2002 թ.[6][7][8]։ 1974 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ջոաննան։

Ակադեմիան ավարտելուց հետո Շեյլան աշխատել է տարբեր թատերախմբերում։ 1958 թվականին նա նշել է իր նորամուտը Ուեսթ Էնդում՝ փոխարինելով Ջոան Սիմսին «Գարնան շունչը» պիեսի բեմադրությունում։ Հետագայում նա խաղացել է Ջոան Լիթլվուդի թատերախմբում, որտեղ նրա առավել հիշարժան աշխատանքը 1959 թվականին բեմադրված «Ինձ առաջարկություն արա» ներկայացման մեջ դերակատարումն է։

1965 թվականին Շեյլա Հենքոքն իր դեբյուտը կատարեց Բրոդվեյում՝ հանդես գալով Ջո Օրթոնի «Զվարճացնելով պարոն Սլունին» պիեսի բեմադրությունում։ 1978 թվականին նա մարմնավորել է տիկին Հանիգանին բրոդվեյյան «Էննի» մյուզիքլում։

2006 թվականին Հենքոքը մարմնավորել է ֆրեյլինն Շնայդերին «Կաբարե» մյուզիքլում, որը բեմադրվել է Lyric Theatre-ում։ Այդ դերակատարման համար Շեյլա Հենքոքը Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակի է արժանացել՝ մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2009-ին Լոնդոնի Պալադիում թատրոնում նա խաղացել է մայրիկի դերը «Գործիր, քույրիկ» մյուզիքլում։։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1967 ֆ Ինչպես շահեցի պատերազմում How I Won the War միսիս Քլափերի ընկերուհի
1968 ֆ Տարեդարձը The Anniversary Քարեն Թագարթ
1979 մֆ Առյուծը, կախարդուհին և զգեստապահարանը The Lion, the Witch & the Wardrobe Ջադիս
1988 ֆ Բազեներ]] Hawks Ռեջինա
1988 ֆ Բասթեր Buster միսիս Ռոթերի
1988 ս Դոկտոր Հու Doctor Who Հելեն Էյ
1989 մֆ Աստերիքսի մեծ մարտը] Astérix et le Coup du Menhir Իմպեդիմենտա
1990 ֆ Երեք տղամարդ ու մի փոքրիկ լեդի Three Men and a Little Lady Վերա Բենինգտոն
1992 ս Տեսուչ Մորս Inspector Morse
н/д
1994 ֆ Բիզնես սիրարկած A Business Affair Ջուդիթ
1997 ֆ Սերն ու մահը Լոնգ Այլենդում Love and Death on Long Island միսիս Բարքեր
1999 հֆ Ալիսը հրաշքների աշխարհում Alice in Wonderland խոհարարուհի
2000-2001 ս Իսթէնդցիներ Eastenders Բարբարա
2001 հֆ Հարսնացու Ռուսաստանից The Russian Bride Դորա Բլոսոմ
2001-2003 ս Bedtime Էլիս Օլֆիլդ
2003 ս Քառասունից մի փոքր անց Fortysomething Գվենդոլին Հարթլի
2004 ս Փետրավոր տղան Feather Boy Էդիթ Սոռել
2005 ս Սառը տուն Bleak House միսիս Գուպի
2006 ս Քեթրին Թեյթի շոուն The Catherine Tate Show Ջուն
2006 հֆ Թոմասից հետո After Thomas Փեթ տատիկ
2007-2011 ս Նոր տրյուկներ New Tricks Գրեյս Փուլման
2008 ֆ Զոլավոր պիժամայով տղան The Boy in the Striped Pyjamas տատիկ
2012 ս Վիրտուոզներ Hustle Դոլլի Համոնդ
2017 ս Ինդևոր Endeavour Դոուսեյբլ
2021 ս Վհուկների հայտնագործությունը A Discovery of Witches Գուդի Օլսոփ
Royal Shakespeare Company- ի կազմում
Թագավորական ազգային թատրոնի (անգլ.՝ Royal National Theatre) թատերախմբի կազմում

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևը Տարին Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը
BAFTA հեռուստատեսային մրցանակ 2002 թ Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Հարսնացուն Ռուսաստանից Առաջադրված
2003 թ․ Քնի ժամ Առաջադրված
Լոուրենս Օլիվիե մրցանակ 1980 թ․ Մյուզիքլի լավագույն դերասանուհի Սվինի Թոդը, Ֆլիթ Սթրիթի դև վարսավիրը Առաջադրված
1982 թ․ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում Ձմեռային հեքիաթ Առաջադրված
1989—1990 թթ․ Ներկայացման լավագույն դերասանուհի Պրին Առաջադրված
2007 թ․ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում Կաբարե Հաղթանակ
2010 թ․ Գործի՛ր, քույրիկ։ Առաջադրված

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 - The Two of Us[9] - իր ամուսնու՝ Ջոն Թոուի հետ կյանքի հուշերը։
  • 2008 - Just Me - կենսագրական գիրք ամուսնու մահից հետո կյանքի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Broadway Database — 2000.
  2. http://www.iwcp.co.uk/news/news/delight-for-honoured-islanders-36591.aspx
  3. http://www.iwcp.co.uk/news/the-view-from-here/we-must-encourage-a-celeb-trend-on-the-iw-36683.aspx
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2020. — Iss. 63218. — P. N1. — ISBN 978-0-11-689317-8
  6. Sheila Hancock (2008 թ․ նոյեմբերի 26). «We invited the actor Sheila Hancock to look through the newspaper cuttings of her life and gave her the chance to set the record straight». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Sheila Hancock: I would much rather have John holding my hand». independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. Kaisha Langton (2019 թ․ օգոստոսի 3). «Sheila Hancock husband: How distraught Sheila begged husband John Thaw not to leave her». Express.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Riding the elephant Արխիվացված 2013-04-30 Wayback Machine — The Guardian News and Media

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյլա Հենքոք» հոդվածին։