Շարըք Արըյաք
Շարըք Արըյաք թուրքերեն՝ Şarık Arıyak | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1930 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1980 (50 տարեկան) |
Մահվան վայր | Սիդնեյ, Ավստրալիա[1] |
Գերեզման | Անկարա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Լոզանի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և ֆուտբոլիստ |
Şarık Arıyak Վիքիպահեստում |
Շարըք Արըյաք (թուրքերեն՝ Şarık Arıyak, մարտի 3, 1930, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 17, 1980, Սիդնեյ, Ավստրալիա[1]), թուրք դիվանագետ, որն սպանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության մարտիկի կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարըք Արըյաքը ծնվել է 1930 թվականի մարտի 3-ին Ստամբուլում։ Սեբաստիայի ավագ դպրոցն ու Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո՝ ճանապարհորդել է Շվեյցարիա սովորելու Լոզանի համալսարանում։ Աշխատել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունում, իսկ այնուհետ՝ 1959 թվականին, տեղափոխվել Արտաքին գործերի նախարարություն։ 1969 թվականին ամուսնացել է Դեմեթ Գյուլյոզի հետ։ Երիտասարդ տարիքում Գենչլերբիրլիղի ֆուտբոլային ակումբում զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Բացի այդ, եղել է նաև վազորդ՝ մասնագիտանալով 400 մետր վազքում[2]։
Պրոֆեսիոնալ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում սկզբում աշխատել է ՆԱՏՕ-ի դեպարտամենտում։ Ավելի ուշ, աշխատել է Իտալիայում և Հարավային Կորեայում Թուրքիայի դեսպանություններում։ Այնուհետ նշանակվել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 1975 թվականին վերադարձել է Թուրքիա՝ աշխատելու ԱԳՆ մշակույթի դեպարտամենտում։ 1978 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել է Սիդնեյում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնում[2]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ժամանակով առավոտյան 09:45-ին Արըյաքը սպանվել է Դովեր Հայթսի Փորթլենդ փողոցում՝ երկու անհայտ տղամարդկանց կողմից, երբ դուրս էր գալիս տնից հյուպատոսարան գնալու համար[3]։ Արըյաքը և նրա թիկնապահ՝ Էնգին Սևերը, կեցավայրից հեռանում էին տարբեր մեքենաներով, երբ հարձակման ենթարկվեցին մոտոցիկլետի վրա նստած երկու տղամարդկանց կողմից, որոնք կրում էին մոտոցիկլետի սաղավարտներ։ Հարձակում գործած տղամարդկանցից մեկը մոտոցիկլետը միացրած է պահել, երբ մյուսը սկզբում կրակել է Սևերի ուղղությամբ, իսկ այնուհետ՝ Արըյաքի։ Արըյաքը մահացել է տեղում, իսկ Սևերը մահացել է ավելի ուշ հիվանդանոցում։ Ծանր շեշտադրությամբ մի կին զանգահարել է ավստրալական մեդիա կազմակերպություններ՝ պնդելով, որ հարձակման համար պատասխանատուն «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունն է, որը նախկինում ողջ աշխարհում զինված հարձակումներ էր գործել թուրք մի շարք դիվանագետների վրա[3]։ Արըյաքն ամուսնացած էր։ Մահվան պահին նա ուներ 8-ամյա դուստր։ Կինն ու դուստրը սպանության պահին եղել են դրա ականատեսը[4]։ Հարձակում գործած անձանց ինքնությունը մինչ օրս չի բացահայտվել։
Հետաքննության վերաբացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերի 17-ին Նոր Հարավային Ուելսի դաշնային ոստիկանությունը ստեղծեց աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվեր սպանության վերահետաքննությամբ[5]։ Տեղեկատվության համար վարձատրությունը, որը կհանգեցներ հնարավոր մարդասպանի ձերբակալմանն ու դատապարտմանը, 250,000 դոլարից հասցվեց 1 միլիոն դոլարի, ինչը Ավստրալիայում ահաբեկչության համար առաջարկվող առաջին միլիոն դոլարի պարգևն է[6]։ Հետաքննիչները կազմեցին կասկածյալների՝ համակարգչով գեներացված պատկերները, որոնք հիմնված էին ականատեսների վկայությունների վրա։ 2020 թվականի օգոստոսին հակաահաբեկչական միացյալ խումբը հայտնեց, որ 2019 թվականին պարգևատրման մասին հայտարարությունից հետո հավաքված տեղեկատվությունը հանգեցրել է նրան, որ քննիչները Սիդնեյի նավահանգստի հատակից հանել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք առարկաներ, որոնք ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության[7]։ 2022 թվականի օգոստոսի 3-ին Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հրապարակել է մի կնոջ ձայնագրություն, որը զանգահարել էր Herald Sun-ին՝ հայտարարելու հարձակման մասին[8]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է Շարըք Արըյաքի պատվին[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.) — 2001.
- ↑ 2,0 2,1 Bilal Şimşir: Şehit Diplomatlarımız, Bilgi yayınevi, İstanbul, Vol 1, 975-494-925-5 pp.359-360
- ↑ 3,0 3,1 Molloy, Roger Collier, Paul Molloy and Susan (2020 թ․ օգոստոսի 13). «From the Archives, 1980: Political murder in a quiet Sydney street». The Sydney Morning Herald (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (Originally published 18 December 1980) - ↑ Cormack, Lucy (2020 թ․ օգոստոսի 13). «'Calculated act of terror:' Police divers find clues in 40-year-old assassination mystery». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Assassination of Turkish Consul-General and his bodyguard». NSW Police Public Site. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Fox, Aine (2019 թ․ դեկտեմբերի 17). «$1m reward for Turkish diplomat's killing in Sydney». The Sydney Morning Herald (ավստրալիական անգլերեն). SMH. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Cormack, Lucy (2020 թ․ օգոստոսի 13). «Anonymous 1980 call to Sydney newsroom and the unsolved hunt for political assassins». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Latest News - NSW Police Public Site». www.police.nsw.gov.au. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «İstanbul map page». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.