Շառլ Սորել
Շառլ Սորել ֆր.՝ Charles Sorel | |
---|---|
Ծնվել է | մոտ 1600[1][2] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | մարտի 7, 1674 կամ մարտի 3, 1674[3] |
Վախճանի վայր | Փարիզ |
Գրական անուն | M. D. S.[4], Jean de Lalande[4], Jean de La Lande[4], Mr de L'Isle[4], Alcidon[4] և Chevalier Rozandre[4] |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Շառլ Սորել սյոր դը Սուվինյի (ֆր.՝ Charles Sorel, sieur de Souvigny, մոտ 1600[1][2], Փարիզ - մարտի 7, 1674 կամ մարտի 3, 1674[3], Փարիզ), ֆրանսիացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական ասպարեզ է եկել «Հարսանեկան երգեր» (1616) պոեմով և որևէ առիթով գրված ոտանավորներով։ Սորելը հայտնի է դարձել 16-17-րդ դարերում, իսկ խաբեբայապատում վեպերի ոճով գրված «Ֆիանսիոնի կոմիկական կենսագրությունը» (1601—1612, 1623—1633) գրքերի շարքով, որոնցում շարունակել է Ֆրանսուա Ռաբլեի գրոտեսկային ռեալիզմի ավանդույթները, սկզբնավորել կրոնական ազատամտության ոգով հագեցած ֆրանսիական կենցաղային վեպը։
«Խենթ հովիվը» (1627—1628) սրամիտ վեպ պարոդիայում, որը գրել է Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտի» նմանակությամբ, Սորելը փորձել է մերժել նրբաճաշակ գրականության գեղագիտությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 sapere.it (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Czech National Authority Database
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 19)։ ![]() |