Շահջահանպուր
Շահջահանպուր | |
---|---|
Տեսակ | բնակավայր |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Shahjahanpur district? |
ԲԾՄ | 194 ± 1 մետր |
Մակերես | 11,37 կմ² |
Ձևավորում | 1647 |
![]() | |
![]() |
Շահջահանպուր (անգլ.՝ Shahjahanpur, հինդի՝ शाहजहाँपुर), քաղաք Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1647 թվականին և անվանվել է ի պատիվ մոնղոլ կայսր Շահ Ջահանի[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ուտար Պրադեշի կենտրոնական մասում՝ Դոհա և Խանաուտ գետերի գետամիջում, ծովի մակարդակից 143 մետր բարձրության վրա[2]։ Շահջահանպուրը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Լուկաու քաղաքից մոտավորապես 140 կիլոմետր հյուսիս-արևմուտք և երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 265 կիլոմետր արևելք-հարավ-արևելք (ESE) հեռավորության վրա։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը 327 975 մարդ էր, որից տղամարդիկ կազմում էին 52,8 %, կանայք՝ համապատասխանաբար 47,2%։ Մեծահասակների գրագիտության մակարդակը կազմում է 61,2 %։ Գրագիտության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմում է 64,7 %, կանանց շրջանում՝ 57,3 %: Բնակչության 11.2 %-ը մինչև 6 տարեկան երեխաներ են[3]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1991 | 2001 | 2011 |
---|---|---|
243 588[4] | 297 932[5] | 327 975 |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը նշանակալի գյուղատնտեսական կենտրոն է։ Շահջահանպուրի շրջակայքում աճեցնում են բրինձ, ցորեն, շաքարեղեգ և գարի։ Քաղաքի տարածքում կան նաև քիմիական և շաքարի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը[1]։
Բալիի և Հնդկաստանի այլ քաղաքների հետ հաղորդակցությունն իրականացվում է երկաթուղային և ճանապարհային տրանսպորտի միջոցով։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Բարելի քաղաքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Shahjahanpur» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Shahjahanpur, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Shahjahanpur City Census 2011 data» (անգլերեն). Data of Indian Population 2011 Census. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Shāhjahānpur» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Shahjahanpur» (անգլերեն). Census of India 2001. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 16. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
|