Շալվա Քոքոձե
Շալվա Քոքոձե
վրաց.՝ შალვა ქიქოძე
| |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 27, 1894[1][1] |
| Ծննդավայր | Բախվի, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 7, 1921[1] (27 տարեկան) |
| Մահվան վայր | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Վայմարյան Հանրապետություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
| Մասնագիտություն | նկարիչ |

Շալվա Քոքոձե (վրաց.՝ შალვა ქიქოძე , մայիսի 27, 1894[1][1], Բախվի, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1921[1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Վայմարյան Հանրապետություն[2], նոյեմբերի 7, Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Գերմանիա), վրացի գեղանկարիչ և դիզայներ[3]։ Փարիզի դպրոցի սան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին սովորել է ազնվականների համար նախատեսված գիմնազիայում[4]։ 1914 թվականին Շալվան մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Մոսկվա և ընդունվում Մոսկվայի պետական համալսարան։ Նա սովորում է համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
1916 թվականից նա սկսել է ուսումնասիրել Մոսկվա քաղաքի գեղանկարչությունը, քանդակագործությունը և ճարտարապետությունը, սկայան Ռուսաստանում հեղափոխության գլուխ բարձրացնելու պատճառով նա վերադառնում է Վրաստան` 1918 թվականին։
1916 թվականից սկսած նա եղել է Վրաստանի արվեստագետների Հասարակական կազմակերպության անդամ։ Ակտիվորեն մասնակցել է հասարակության կողմից կազմակերպված ցուցահանդեսներին։
1918 թվականին նա Թիֆլիսում աշխատել է Գեորգի Ջաբադարիի անվան թատրոն-ստուդիայում` որպես դիզայներ և գեղազարդիչ։
Ստանալով Վրաստանի արվեստագետների ֆինանսական աջակցությունը, Շալվան իր ուսումը շարունակում է Եվրոպայում։ 1919 թվականին նա նկարիչներ Դավիթ Կակաբաձեի և Լադո Գուդիաշվիլիի հետ մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։
1921 թվականին բուժում ստանալու նպատակով Շալվան գնում է Գերմանիա և նոյեմբերի 7-ին մահանում Ֆրայբուրգ իմ Բրայսգաու քաղաքում։ Նա այժմ թաղված է Գերմանիայում։
Նշանավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Կենսագրական տվյալներ». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Շալվա Քոքոձեի նշանավոր ստեղծագործությունները». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Կենսագրական տվյալներ. ուսումը և գործունեություն». Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Շալվա Քոքոձեի ստեղծագործությունների մեկնաբանությունը». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- Մայիսի 27 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 7 մահեր
- 1921 մահեր
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Թատերական նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Վրացի նկարիչներ
