Շալոմ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալոմ
թուրքերեն՝ Şalom
ՏեսակJewish newspaper?
Լեզութուրքերեն, Judaeo-Spanish? և իսպաներեն
Հիմնադրվել էհոկտեմբերի 29, 1947
ՀիմնադիրAvram Leyon?
Երկիր Թուրքիա
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Կայքsalom.com.tr

Շալոմ (թուրքերեն՝ Şalom առաջացել է եբրայերեն «שלום» բառից, որը նշանակում է «Բարև Ձեզ» (թուրքերեն՝ selam)), Ստամբուլում հրատարակվող և թուրքական հրեական համայնքի համար նախատեսված շաբաթաթերթ, որը բաղկացած է կամավոր գրողներից, սյունակագիրներից և նկարազարդողներից։

Թերթը հիմնադրվել է 1947 թվականին լրագրող Ավրամ Լեյոնի կողմից։ «Şalom» թերթի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1947 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Թերթի շաբաթական տպաքանակը կազմում է մոտ 5000 օրինակ, այն լույս է տեսնում չորեքշաբթի օրերին։

Թերթի բովանդակությունը ներառում է հանրային և համայնքային նորություններ, արտասահմանյան նորություններ, հոդվածներ և նորություններ կյանքի, մշակույթի, արվեստի, կրթության, շրջակա միջավայրի, տեխնոլոգիայի և առողջության մասին, ինչպես նաև տեղեկություններ հրեական կրոնի և սովորույթների, գրախոսների և ծաղրանկարների մասին։

Հիմնադրումից հետո տարիներ շարունակ թերթը լույս է տեսել լատիներեն տառերով լադիներեն լեզվով։ Այդ ժամանակ թերթի հիմնական նպատակն էր տեղեկացնել Ստամբուլի հրեական համայնքին, որը շատ ավելի լավ գիտեր և խոսում էր այդ լեզվով, համաշխարհային հուդայականության մասին, քան թուրքերենը, ինչպես նաև տարածել Ստամբուլի հրեական համայնքի նորությունները հասարակության մեջ։ 1984 թվականից թուրքերենը փոխարինել է լադիներենին[1]։

Գլխավոր խմբագիրն է Իվո Մոլինասն է, հրատարակման համակարգողը՝ Վիրնա Բանասթեյ Գյումուշգերդանը։ Յակուփ Բարոքասը սցենարի համահեղինակ է Իվո Մոլինասի հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Liphshiz, Cnaan (2015 թ․ հունիսի 9). «Turkish newspaper tries to save a dying Jewish language». Jewish Telegraphic Agency (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.