Jump to content

Շալոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալոմը եբրայերեն

Շալոմ (եբրայերեն՝ שָׁלוֹם‎), եբրայերեն եզրույթ, որը նշանակում է խաղաղություն։ Բառը կարող է նշանակել որպես խաղաղություն երկու էությունների կամ գոյերի միջև (օրինակ, Աստծո և մարդու կամ էլ երկու երկրների միջև), կամ էլ ներաշխարհի և անհատի հոգեկան հավասարակշռության միջև։

Կարող է օգտագործվել որպես ողջույնի խոսք, ինչպես անձին դիմավորելու, այնպես էլ ճանապարհելու ժամանակ[1][2][3]։

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Իցհակ Ռաբինի հետ հանդիպումը ավարտեց հետևյալ բառակապակցությամբ Shalom, chaver (հայերեն՝ Հաջողություն ընկեր):

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալոմ բառը ծագում է Շ-Լ-Մ արմատից (Շին-Լամեդ-Մեմ, ש.ל.ם): Այս կապակցությունը համարժեքներ ունի նաև սեմական այլ լեզուներում և նշանակում է ամբողջություն, ամբողջականություն, առողջություն։

Շալոմը կիրառվում է անվան իմաստով։ Բառի ծագումը մոտ է Սողոմոն անվանը (եբրայերեն՝ Շլոմո‎): Հայտնի մարդիկ, ովքեր կրել են Շալոմ անունը կամ ազգանունը.

Այս անվանումն են կրում նաև Գերմանիայի Շպայեր քաղաքի Բեյթ Շալոմ սինագոգը, ինչպես նաև Ստամբուլի Նեվե Շալոմ սինագոգը։ Ստամբուլում լույս է տեսնում Շալոմ թերթը, որը հրատարակվում է և թուրքերեն, և սեֆարդերեն։ Հաճախ Շալոմ անվանումը հանդիպում է նաև մի շարք խանութների և կազմակերպությունների անվանումներում, ինչպես օրինակ, իսրայելական «Շալոմ Ալեյհեմ» մթերային խանութների ցանցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Glamour of the Grammar Արխիվացված 2012-07-09 archive.today in the Jerusalem Post
  2. «Blue Letter Bible». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  3. «As mentioned in the Strong's Concordance». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.