Շադի Ղադիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շադի Ղադիրյան
Ծնվել է1974[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունԻսլամական Ազադ համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինPeyman Hooshmandzadeh?

Շադի Ղադիրյան (պարս․՝ شادی قدیریان, 1974[1][2][3][4][5][6][7][8][9], Թեհրան, Իրան), իրանցի ժամանակակից լուսանկարիչ: Իր աշխատանքների շնորհիվ նա խիստ քննադատաբար է վերաբերվում Իրանում ապրող կանանց առնչվող ավանդույթներին և արդիականությանը, ինչպես նաև առօրյա հակասություններին: Ղադիրյանը միջազգային ճանաչման է հասել 1998 և 2001 թվականներին «Qajar»[10] և «Like Everyday»[11] շարքի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շադի Ղադիրյանը ծնվել է 1974 թվականին Թեհրանում: 1988 թվականին ավարտել է ավագ դպրոցն ու ընդունվել Թեհրանի Ազադ համալասրանի արվեստի և լուսանկարչության բաժին, որտեղից ստացել է լուսանկաչության բակալավրի աստիճան: 2000 թվականին ամուսնացել է իրանցի լուսանկարիչ և հեղինակ Փեյման Հուշմանձադեի հետ (ծնվ. 1969 թվական, Թեհրան), որը նույնպես սովորել է Ազադ համալսարանի լուսանկարչության բաժնում:

Շադի Ղադիրյանի աշխատանքներից գտնվում են Բրիտանական թանգարանում, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Կալիֆոռնիայի ԼԱԿՄԱ լոսանջելոսյան արվեստի թանգարանում, Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում, Վիեննայի Մումոկ ժամանակակից արվեստի թանգարանում, Օրիյակի (Ֆրանսիա) արվեստի և հնագիտության թանգարանում, Գուրգաոն (Հնդկաստան) Դևի արթ հիմնադրամում, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում[12]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ղադիրյանը մրցանակի է արժանացել Qajar շարքերով լուսանկարների մրցույթում, որտեղ նա պատկերել է երկու կնոջ հիջաբով, որոնց ձեռքի հայելին անդրադարձնում է պահարանի արգելված գրքերը: Իրանական մշակույթի նախարարությունը լուսանկարն անվանեց «շատ վիճելի», և Շադի Ղադիրյանի հատվածն անվավեր ճանաչել մրցույթում: Այս առիթով The Guardian-ը նրան համարել է «կանոններ խախտող»[13]:

2009 թվականի փետրվարի 4-ին The Guardian Ղադիրյանին անվանել է “Artist of the Week 27” («27-րդ շաբաթվա արվեստագետ»)[13]:

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999
    • Գոլիստան ցուցասրահ, Թեհրան
    • Լեյթոնի տուն-թանգարան, Լոնդոն
  • 2001
    • Ֆնակ, Փարիզ
  • 2002
    • Վիլլա Մոդա, Քուվեյթ
  • 2006
    • Ֆրանսիական մշակութային կենտրոն, Դամասկոս
    • Ալ-Մամալ հիմնադրամ, Երուսաղեմ
  • 2007
    • B21 ցուցասրահ, Դուբայ
    • Ստամբուլի լուսանկարչական փառատոն, Թուրքիա
  • 2008
    • Լոս Անջելեսի արվեստի թանգարան, Կալիֆոռնիա
    • Մետաքսի ճանապարհ ցուցասրահ, Իրան
    • Թասվիր ցուցասրահ, Բանգալոր, Հնդկաստան
  • 2009
    • Աերոպլաստիկս ցուցասրահ, Բրյուսել
    • Դյուսելդորֆի Ազատ քրիստոնեական դպրոց, Գերմանիա
    • Co2 ցուցասրահ, Հռոմ
    • Բուդոին Լեբոն ցուցասրահ, Փարիզ
  • 2010
    • Գիլդ արթ, Մումբայ
  • 2011
    • Քուին ցուցասրահ, տորոնտո
    • Մետաքսի ճանապարհ ցուցասրահ, Թեհրան
Շադի Ղադիրյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2018 թվականին
Շադի Ղադիրյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2018 թվականին
  • 2012
    • Միջազգային լուսանկարչական փառատոն, Քուշադասը, Թուրքիա
  • 2013
    • Պոդբիլսկի ժամանակակից արվեստի ցուցասրահ, Բեռլին
    • Ploum'expo, Պլումագոար
    • Լաքիրին ցուցասրահ, Մումբայ
  • 2014
    • Լանգ լուսանկարչական ցուցասրահ, Զագրեբ
    • Աբան ցուցասրահ, Մաշհադ, Իրան
  • 2015
    • Դար ալ Ֆունոն ցուցասրահ, Թուբեյթ
    • Ուրիշները՝ ես, Օֆիչինե դելլ իմաջինե ցուցասրահ, Միլան
    • Հետահայաց, Շադի Ղադիրյան, Լեոնի քաղաքային գրադարան
  • 2016
    • AB ցուցասրահ, Ցյուրիխ
  • 2017
    • Հետահայաց Շադի Ղադիրյան, Սան Բենիտոյի քաղաքային ցուցասրահ, Վալլադոլդ, Իսպանիա
  • 2018
    • Հետահայաց Շադի Ղադիրյան, Centre del Come, Վալենսիա
  • 2018
    • Հետահայաց Շադի Ղադիրյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Ցուցադրության շրջանակում ներկայացվել են լուսանկարչուհու հիսուներեք աշխատանք, ցուցադրության կենտրոնում կինն է՝ իր հոգսերով, ապրումներով և առօրյայով)[14][15]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anahita Ghabaian Etehadieh, Sous la direction de, "La photographie iranienne, Un regard sur la création contemporaine en Iran", L'Atelier d'édition Loco/Silk Road Gallery, 2011, 191 pages.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/405705
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Photographers' Identities Catalog
  5. 5,0 5,1 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 Luminous-Lint — 2005.
  8. 8,0 8,1 Artsy
  9. 9,0 9,1 Artsy
  10. «Shadi Ghadirian» (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-12-02 
  11. Gallery Saatchi։ «Shadi Ghadirian - Artist's Profile - The Saatchi Gallery»։ www.saatchigallery.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-02 
  12. "Shadi Ghadirian". www.bm-lyon.fr.
  13. 13,0 13,1 Lack Jessica (2009-02-05)։ «Artist of the week 27: Shadi Ghadirian»։ the Guardian։ Վերցված է 2016-05-05 
  14. «Շադի Ղադիրյան. հետահայաց». կինը՝ կնոջ տեսախցիկում
  15. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրությունը