Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան պարս․՝ موزه هنرهای معاصر تهران | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Laleh Park? |
Վայր | Laleh Park? |
Հիմնադրված է | 1977 |
Հիմնադիր | Ֆարահ Փահլավի |
Կայք | tmoca.com |
![]() | |
![]() |
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան (պարս․՝ موزه هنرهای معاصر تهرا), ժամանակակից արվեստի թանգարան Թեհրանում, գտնվում է Պարկ Լալեում: Համարվում է Իրանի ամենախոշոր թանգարաններից մեկը: Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 3000 ցուցանմուշներ, XIX—XX դարի եվրոպական և ամերիկյան արվեստի գործեր, փորագրություններ, լուսանկարներ, քանդակներ, ինչպես նաև` Իրանի ժամանակակից արվեստի ամենամեծ հավաքածուն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրել է Ֆարահ կայսրուհին 1977 թվականին[1]: Նրա հավաքածուն համարվում է ամենամեծը և արժեքավորը, որտեղ ներառված են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ժամանակակից արվեստի գործեր[2]: Թանգարանի շենքը կառուցել է պարսիկ ճարտարապետ Կամրին Դիբայը, ով նախագծի իրականացման համար օգտագործել է ավանդական պարսկական ճարտարապետության տարրեր: Թանգարանը կառուցել են Լալե զբոսայգու հետ միաժամանակ, 1977 թվականին: Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք համապատասխանում են տեղի կլիմային: Շենքը ժամանակակից արվեստի նմուշ է: Թանգարանային համալիրը բաղկացած է մի քանի շենքերից, որոնք կապված են միմյանց հետ ոչ մեծ փակ մուտքերով: Թանգարանի տարածքի մեծ մասը գտնվում է հողի վրա: Թանգարանի վերին մասը հիշեցնում է ավազաթմբեր անապատում[3]: Թանգարանին մոտ գտնվող այգում կանգնեցված են Մաքս Էրնստայի, Ալբերտ Ջոկոմետի, Րենե Մագրիտայի, Հենրի Մուրայի և Պերվիզ Տանավոլի քանդակները:
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանական հեղափոխությունից հետո, 1979 թվականին, 20 տարի շարունակ թանգարանի հավաքածուն չի ցուցադրվել և պահվել է պահեստում: Առաջին ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին Հոկնիի, Լիխտեյնշտայնի, Ռուշենբերգի և Ուրխոլայի աշխատանքները, կայացել է 1999 թվականին: Այս պահին հավաքածուի արևմտյան մշակույթի մի քանի նկարներ թանգարանում ցուցադրվում են շաբաթը մեկ, սակայն պահպանողականության պատճառով իրանական կառավարությունը հավաքածուի մեծ մասն արգելել է ցուցադրել: Ժամանակակից արևմտյան արվեստի ավելի արժեքավոր հավաքածուները թանգարանի համար ձեռք են բերվել Դեյվիդ Գելոուեմի և Դոննոյ Ստեյնի կողմից` Ֆարահ կայսրուհու հանձնարարությամբ[4]: Թանգարանի գեղարվեստական ֆոնդերն ունեն 2,5 միլիարդ բրիտանական ֆունտի արժեք[5]: Թանգարանում նաև ցուցադրվում են պարսիկ ժամանակակից նկարիչներ Տաբատայի, Սեպեխրիի և Մոասեսայի նկարները:
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tehran Museum of Contemporary Art: The Crown Jewel
- ↑ Iran Has Been Hiding One of the World’s Great Collections of Modern Art
- ↑ Сухоруков C. А. «Современная архитектура Ирана. Новые перспективы развития»
- ↑ Thiemo Heeg: Die Kaiserin und ihr Kunstschatz im Keller
- ↑ The art no one sees: a basement that symbolises cultural isolation