Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Բադրիչ (խորվ.՝ Nina Badrić, հուլիսի 4, 1972(1972-07-04), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ երգչուհի[1]։ Երգում է R&B, Փոփ և Սոուլ ոճերում։ Բացի Խորվաթիայում ճանաչում ունենալուց նա նաև հայտնի է Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Սլովենիայում և Չերնոգորիայում։ Նինան 4 անգամ մասնակցել է Խորվաթիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը առաջինը 1993 թվականին ներկայացրել է "Ostavljam te" երգը զբաղեցրել 7-րդ հորիզոնականը, 1994 թվականին ներկայացրել է "Godine nestvarne" երգը զբաղեցրել 10-րդ հորիզոնականը, 1995 թվականին ներկայացրել է "Odlaziš zauvijek" երգը զբաղեցրել 18-րդ հորիզոնականը, 2003-ին ներկայացրել է "Čarobno jutro" երգը և այդ տարի նույնպես հաջողության չի հասել[2]։ 2012 թվականին նա ընտրվեց Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի Խորվաթիայի ներկայացուցիչ Nebo երգով[3]։ Հանդես գալով եվրատեսիլյան մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ զբաղեցրել է 12-րդ տեղը և եզրափակիչ անցնել չի կարողացել[4]։
- Ljubav i bol (1995)
- Godine Nestvarne (1995)
- Personality (1997)
- Unique (1999)
- Nina (2000)
- Collection (2003)
- Ljubav (2003)
- 07 (2007)
- NeBo (2011)
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| | | | | | | Նշում. «Հետկանչվածը» վերաբերում է նրանց, որոնք հանվել են հայտ ներկայացնելուց հետո |
|