Նվեր Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվեր Մխիթարյան
 
Կուսակցություն՝ Շրջանների կուսակցություն
Կրթություն՝ ՀԱՊՀ (1982)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Ծննդյան օր հունիսի 16, 1960(1960-06-16) (63 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Հայր Մնացական Թարյան
 
Պարգևներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), Դանիլո Հալիցկիի շքանշան, Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան,
, Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ, Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ և Ուկրաինայի վաստակավոր շինարար

Նվեր Մնացականի Մխիթարյան (հունիսի 16, 1960(1960-06-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, բարերար, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ։

Կենսագրություն

1982 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետը, 1993—1997 թվականներին սովորել է Կիևի ճարտարաշինական ինստիտուտում։ 1988-1990 թվականներին դասախոսել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ Հայ բանաստեղծ, արձակագիր Մնացական Թարյանի որդին է, բանաստեղծուհի, լրագրող Անահիտ Թարյանի եղբայրը։

Գործունեություն գիտական ոլորտում

Աշխատանքները վերաբերում են բետոնների արևաջերմամշակման տեսությանը, ցեմենտների կառուցվածքագոյացման ջերմակինետիկական օրինաչափություններին, փաթեթներում բարակապատ շինվածքների արևաջերմամշակման տեխնոլագիային, շինարարական արտադրությանը, էներգախնայողությանը և ոչ ավանդական էներգետիկային[1][2]։

Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2001), Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, 12 շինարարական մենագրությունների, շինարարության բնագավառի 10 արտոնագրերի։ Նվեր Մխիթարյանի անունը ներառված է «Who is who» համաշխարհային դահլիճում (միջազգային բիոգրաֆիկ կենտրոն, Քեմբրիջ) այն միավորում է «այսօրվա 500 հայտնի անձանց»[3]։

Հանդիսանում է՝

  • Միջազգային Բիոգրաֆիկ Կենտրոնի գլխավոր տնօրեն (Քեմբրիջ, Անգլիա)[3]
  • Ամերիկյան Բիոգրաֆիկ Կենտրոնի (ԱՄՆ) հետազոտական ասոցիացիայի փոխնախագահ[4]
  • Ուկրաինայի ԳԱԱ վերականգնվող էներգիայի ինստիտուտի հիմնադիր-տնօրեն[5][6]
  • «Институт строительства и жилищно-коммунального хозяйства ГАСИС» համալսարանի հիմնադիր-սեփականատեր[7][8]
  • Ուկրաինայի Այլընտրանքային Էներգիայի Ձեռնարկությունների ասոցիացիայի փոխնախագահ[9]
  • Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ (2003)
  • Ռուսաստանի Միջազգային Ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ (2003)
  • Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ (2004)
  • Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս[10]։

Անդամակցություն

  • Ուկրաինայի ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի անդամ[8]
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ
  • Ուկրաինայի շինարարության ակադեմիայի անդամ
  • Ամերիկյան քաղաքացիական ճարտարագետների միության անդամ (1998)[8]
  • Ռուսաստանի միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1999)
  • Էներգետիկայի ինժեներների միջազգային ասոցիացիայի Հայաստանյան բաժնի անդամ
  • «Համաշխարհային Հայկական Կոնգրես» միջազգային կազմակերպության նախագահության անդամ[11]։

Քաղաքական գործունեություն

  • 2000-2005 թվականներին՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ[12]
  • 2002 թվականից՝ Ուկրաինայում Կոլումբիայի պատվավոր դեսպան[7][11]
  • 2002-2006 թվականներին՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր` «За единую Украину!» կուսակցությունից[13]
  • 2002-2006 թվականներին՝ խորհրդարանական հանձնաժողովի (Գերագույն Ռադա) մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների և միջազգային հարաբերությունների փոխնախագահ[11]
  • 2007-2012 թվականներին՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր` «Партии регионов» կուսակցությունից[14]
  • Արաբական Միացյալ Էմիրությունների հետ միջխորհրդարանական հարաբերությունների փոխնախագահ այնուհետև նախագահ
  • Մալթայի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամ[3]
  • Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամ
  • 2012 թվականի դեկտեմբերին դարձել է Գերագույն Ռադայի (խորհրդարանի) շինարարության, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսությունների և տարածաշրջանային քաղաքականության կոմիտեի անդամ[11]
  • 2012-2014 թվականներին՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր՝ «Партии регионов» կուսակցությունից[15]
  • 2014 թվականի փետրվարի 22-ին լքել է «Партии регионов» խորհրդարանական խմբակցությունը 74 պատգամավորների հետ միասին[11][16]։

Պարգևներ

  • «Սուրբ Իշխան Վլադիմիր» I աստիճանի ոսկե շքանշան (1999)
  • Ուկրաինայի վաստակավոր շինարար (25 փետրվարի 1999)
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ինժեներ (2000)
  • Ուկրաինայի Նախարարների խորհրդի պատվոգիր (06 սեպտեմբեր 1999)[17]
  • Գերագույն Ռադայի պատվոգիր (2003)
  • Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ոսկե շքանշան (2003)
  • Ուկրաինայի պետական մրցանակ (2003)` գիտության և տեխնոլոգիայի բնագավառում[18]
  • «Դանիլո I» III աստիճանի շքաշան (2005)
  • Ուկրաինական «Ծառայությունների համար» III (2000), II (2002) և I (2004) աստիճանների շքանշաններ
  • Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի կողմից՝ Շոտլանդիայի բարոնի տիտղոս (2005)
  • «Daniel of Galicia» շքանշան (16 հունիսի 2010)[19]
  • «Yaroslav the Wise» V-րդ աստիճանի շքանշան (27 հունիսի 2013)[8][12]

Բիզնես գործունեություն

Սկսած 2011-2012 թվականներից՝ Նվեր Մխիթարյանը և իր ընտանիքը չեն ներկայացրել հայտարարագրեր անձնական ունեցվածի մասին, իսկ 2014 թվականին պատգամավորության մանդատը վայր դնելուց հետո պաշտոնապես արգելք է դրվել պետական կառույցներին վերլուծելու Ն. Մխիթարյանի և ընտանիքի անձնական ունեցվածքը։

Շինարարության ոլորտ

Նվեր Մխիթարյանի գործունեությունը սկսվել է 1990 ական թվականներից շինարարության ոլորտում։

1996 թվականին հիմնադրել է «ПознякиЖилБуд» շինարարական ընկերությունը, որը զբաղվում է բնակելի համալիրների կառուցապատմամբ[20][21]։ Ընկերությունը սկսել է կառուցել բնակելի շենքեր` Կիևում և Դոնեցկում, այնուհետև 2001 թվականից ընդլայնվելով հասել Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, խոշոր բնակելի համալիրներ կառուցելով մասնավորապես՝ Մոսկվայում, Սուրգուտում, Տյումենում և այլ քաղաքներում[22]։

Հյուրանոցային բիզնես

Արաբական Միացյալ Էմիրություններում 2001 թվականից կառուցում է շենքեր և իրականացնում շինարարական նախագծեր։ 2006 թվականին ԱՄԷ-ում հիմնադրել է «EPG Hotels & Resorts» կազմակերպությունը, որը կառուցում է լյուքս դասի հյուրանոցային համալիրներ Դուբայում։ Ն․ Մխիթարյանին է պատկանում Դուբայի «Kempinski Hotels» ընկերությունը, հանդիսանում է 4 հյուրանոցային համալիրների հիմնադիր-սեփականատերը[23] (100% բաժնետոմսերով), որոնցից 3-ը սպասարկում է «Kempinski Hotels»-ը։ (ավելին «ԿԵՄՊԻՆՍԿԻ» հյուրանոցների մասին)

Գործունեությունը ֆինանսական ոլորտում

  1. 2003 թվականին գնել է «Аsрrа Finanz Нoldіпg АG» Շվեյցարական ֆինանսական կազմակերպությունը։
  2. Նվեր Մխիթարյանին է պատկանում «УКРАЇНСЬКИЙ БУДІВЕЛЬНО-ІНВЕСТИЦІЙНИЙ БАНК» (անգլ.՝ UKRAINIAN CONSTRUCTION INVESTMENT BANK)[24]:

Բանկը գործում է 2004 թվականից և մասնագիտացված է շինարարության ոլորտում։ 2015-2016 թվականներին բանկը բացել է նոր մասնաճյուղեր Ուկրաինայի մարզերում[25]։

Արժանացել է՝

  • «Bank of the Year 2017»[25]
  • 2017թ.-ին՝ «The Most Dynamically Growing Bank»[25]
  • Ըստ «Financial Club» ի վարկանշի 2018թ.-ին հայտնվել է Ուկրաինայի 50 առաջատար բանկերի ցանկում[25]։

Բանկի բաժնետոմսերի 52%-ը գտնվում է Ն․ Մխիթարյանի անմիջական, իսկ 48%-ը ոչ անմիջական հսկողության տակ (52% Նվեր Մխիթարյան,

32% «Aspra Finanz Holding AG» ընկերություն, 16% «ПознякиЖилБуд» շինարարական ընկերություն[26]

Գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) զբաղվում է հանքարդյունաբերությամբ, մասնավորապես ոսկու և թանկարժեք քարերի արտադրության, մշակման և արտահանության ոլորտում։

Ավիաոլորտ

2007 թվականին հիմնել է «АВІАІНВЕСТ ГРУП» կազմակերպությունը, որը զբաղվում է[27]՝

  • Օդային տրանսպորտային միջոցների վարձակալություն և լիզինգ
  • Ուղևորների համար նախատեսված օդային փոխադրամիջոցներ
  • Բեռների օդային տրանսպորտ
  • Օդանավերի վերանորոգում և սպասարկում
  • Մեխանիզմների և սարքավորումների մեծածախ վաճառք
  • Նավերի և օդանավերի վաճառք։

Այլ ոլորտներ

Նվեր Մխիթարյանը սկսած 1994 թվականից Ուկրաինայում հիմադրել է երեք տասնյակից ավել կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալել մեծ մասամբ շինարարության, ցեմենտի բետոնի (և այլ նյութերի) արտադրության, շենք շինությունների սպասարկան և կառավարման, դիզայնի, ոլորտներում նաև առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտներում։

Ընտանիք

  • Հայր` Մնացական Թարյան
  • Մայր՝ Ժենյա Մխիթարյան
  • Քույր՝ Անահիտ Թարյան
  • Քույր՝ Գոհար Մխիթարյան
  • Եղբայր՝ Արմեն Մխիթարյան
  • Առաջին կին՝ Ռուզանա Ղահրամանյան
  • Դուստր՝ Աստղիկ (Ասյա) Մխիթարյան
  • Որդին՝ Արթուր Մխիթարյան
  • Երկրորդ կին՝ Ելենա Ստոգնի
  • Որդին՝ Նվեր Մխիթարյան
  • Որդին՝ Տիգրան Մխիթարյան

Երկեր

  • Երկաթբետոնե շինվածքների հելիոջերմամշակման տեխնոլոգիայի հիմունքները, Կիև, 1996։
  • Гелиотермообработка тонкостенных железобетонных конструкций в пакетахм Киев, 1994.
  • Физикохимические основы гелиотехнологии шелочных детонов, Киев, 1997 (համահեղինակ).
  • Энергетика нетрадиционных и возобновляемых источников։ опыт и перспективы, Киев, 1999.
  • Энеросберегающие технологии в жилищном и гражданском строительстве, Киев, 2000.
  • Основы технологии возведения монолитных железобетонных высотных жилых домов, Киев, 2001 (համահեղինակ).
  • Гелиоэнергетика։ системы, технология, применение, Киев, 2002.
  • Эргономические аспекты сложных систем, Киев, 2004 (համահեղինակ).
  • Человек и комфорт, Киев, 2005.
  • ՄԱՐԴԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆԸ, 2013 (գիրքը հասանելի է չորս լեզուներով՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն)

Ծանոթագրություններ

  1. Мхитарян Нвер Мнацаканович
  2. «Нвер Мхитарян: «Возобновляемой энергетике альтернативы нет»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Нвер Мхитарян биография». timer-odessa.net (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Нвер Мхитарян биография». timer-odessa.net (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. Նվեր Մխիթարյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  7. 7,0 7,1 «Мхитарян Нвер Мнацаканович | Компромат и Биография. Новости, фото и публикации». www.facenews.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Мхитарян Нвер». LIGA. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  9. «https://day.kyiv.ua/ru/article/ekonomika/nver-mhitaryan-perspektiva-energeticheski-nezavisimogo-gosudarstva-stoit-usiliy». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  10. «К 2030 году 30% энергоносителей в Украину можно заменить на возобновляемые». Elektrovesti.net. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Мхитарян, Нвер Мнацаканович — Генштабъ». genshtab.info. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  12. 12,0 12,1 «Мхитарян, Нвер Мнацаканович» (ռուսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «Народні депутати України». w1.c1.rada.gov.ua. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  14. «Народні депутати України». w1.c1.rada.gov.ua. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  15. «Народні депутати України». w1.c1.rada.gov.ua. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  16. «Из фракции Партии Регионов вышли 75 депутатов (обновлено)». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  17. zakon.rada.gov.ua https://zakon.rada.gov.ua/laws/show/1636-99-%D0%BF. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ Про присудження Державних премій України в галузі науки і техніки 2003 року
  19. zakon.rada.gov.ua https://zakon.rada.gov.ua/laws/show/695/2010. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. «ПознякиЖилБуд » POZNYAKYZHYLBUD» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  21. «"Познякижилстрой" меняет собственника». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  22. «Мхитарян, Нвер Мнацаканович — Генштабъ». genshtab.info. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  23. «group-structure». EPG Hotels & Resorts - Emerald Palace Group - Award Winning Developer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  24. hundred, white collar. «Відкритий реєстр юридичних осіб, без капчі та реєстрації». Відкритий реєстр юридичних осіб (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «UkrConstInvestBank». ubib.com.ua. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  26. hundred, white collar. «Відкритий реєстр юридичних осіб, без капчі та реєстрації». Відкритий реєстр юридичних осіб (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  27. «https://youcontrol.com.ua/catalog/company_details/35209634/». {{cite web}}: External link in |title= (օգնություն)(չաշխատող հղում)