Էմերալդ Փելես Կեմպինսկի Դուբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմերալդ Փելես Կեմպինսկի Դուբայ
Emerald Palace Kempinski Dubai
ՏեսակՀյուրանոց
ԵրկիրԱրաբական Միացյալ Էմիրություններ
ՀասցեEmerald Palace Kempinski Dubai, Crescent West, Palm Jumeirah, United Arab Emirates+971 4 2488888
Երկարություն630 մ
Հարկեր10
Ստորգետնյա հարկեր2
Մակերես100.000 մ²
Կազմված էշին․ մակերես 300․000 մ2[1][2]
ՍեփականատերՆվեր Մխիթարյան
ՍպասարկողKempinski Hotels
Բացված16-01-2019
ՀիմնադիրՆվեր Մխիթարյան
Արժեք700 միլիոն դոլար
ՏնօրենSebastien Mariette
Պաշտոնական կայք
Քարտեզ

«Էմերալդ Փելես Կեմպինսկի Դուբայ» (անգլ.՝ Emerald Palace Kempinski Dubai), 5-աստղանի հյուրանոցային համալիր Դուբայում, «Արմավենի Ջումեյրա» արհեստական թերակղզում, ցամաքից մոտ 7 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցը բացվել է 2018 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին[3]։ Բացման արարողությանը մասնակցել են Եվրոպայի կայսերական և թագավորական դինաստիաների 11 ընտանիքներ, բարձրաստիճան հյուրեր և համաշխարհային աստղեր[4][5]։

Էմերալդ Փելես Կեմպինսկի
Ընդունարան՝ պատված 24 կարատ ոսկով
Սպասասրահ՝ պատված 24 կարատ ոսկով

Հյուրանոցային համալիրը գտնվում է արհեստական թերակղզու վրա, զբաղեցնում է 100․000 քմ տարածք, ունի 500 մ երկարությամբ մասնավոր լողափ[6][7], որի ավազը ներմուծված է Մալդիվներից։ Ներառում է 391 լյուքս դասի[6] հյուրանոցային համարներ և վիլաներ (381 ընդարձակ համարներ, 10 «արքայական» և «կայսերական» վիլաներ)։ Կառուցմանը օրինակ են ծառայել 17 և 18-րդ դարի Եվրոպայի պալատները։ Հյուրանոցի կառուցման համար օգտագործվել են այնպիսի նյութեր ինչպիսիք են՝ հազվագյուտ տեսակի 250 միլիոն տարեկան մարմարը, որի համար Պորտուգալիայում երկու անգամ 200 մետր խորություններ են փորվել, մարմարը դուրս բերելու նպատակով[8]։ Հյուրանոցը ամբողջությամբ պատված է 24 կարատ (999պրոբ) մաքրության ոսկյա ձուլակտորներով[6][9], իսկ հյուրանոցային համարների ներքին հարդարման աշխատանքներում օգտագործվել են կամ պլատինե, կամ ոսկյա թիթեղներ։ Հյուրանոցում ջահերի թիվը անցնում է 6400-ը որոնք պատրաստված են սվարովսկյա բյուրեղներից, իսկ գլխավոր բյուրեղյա ջահը պատրաստված է ավելի քան 40․000 սվարովսկի քարերից և կշռում է 900 կգ[10]։

Համարները սկսվում են 65-75քմ-ից մինչև 1050քմ, իսկ գնային քաղաքականությունը վերջին տվյալով 650-750 ԱՄՆ դոլարից մինչև 17․000-18․000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք ԱՄԷ դիրհամ) մեկ գիշերվա համար, իսկ իմպերիալ վիլաները սկսվում են 19․000 ԱՄՆ դոլարից 1 գիշերվա համար։

Հյուրանոցը Դուբայի Էմիրությունում առաջինն է, որտեղ ամբողջական ներքին հարդարումը կատարվել է բնական ոսկով։ 1994-1999 թթ Դուբայում կառուցված Բուրջ ալ-Արաբ հյուրանոցային համալիրում ևս օգտագործվել է ոսկյա նրբաթիթեղներ (ոչ ամբողջական ներքին հարդարման համար)[11]։ Աբու Դաբիի «Էմիրատս Փելես» հյուրանոցային համալրի ամբողջական ներքին հարդարումը ևս կատարվել է բնական ոսկով (Աբու Դաբիի Էմիրություն

Որպես շինություն համարվում է երրորդ ամենաթանկարժեք շինությունը Դուբայի Էմիրությունում և ընդգրկված է աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցային շինությունների ցանկում[8]։ Ն. Մխիթարյանին պատկանող 3 հյուրանոցային համալիրները, «Kempinski Hotels Dubai» և «EPG Hotels & Resorts Արխիվացված 2019-02-21 Wayback Machine» կազմակերպությունները գնահատվում են ավելի քան 2․5 միլիարդ դոլար[12]։

Մեկ րոպեանոց տեսաձայնագրություն բացման արարողությունից[13]

Ծառայություններ

Հյուրանոցն ունի միջազգային կարգի 8 ռեստորաններ, բարեր, միջոցառումների համար նախատեսված տարածքներ, հանդիպումների և կոնֆերանս 4 դահլիճներ, սպա և առողջության կենտրոններ, 80 անձի համար նախատեսված կինոդահլիճ, որը ամենամեծն է «Արմավենի Ջումեյրա» արհեստական թերակղզու վրա

Հիմնադիր սեփականատեր

Հիմնադիր սեփականատերն է միլիարդատեր, ազգությամբ հայ, բարերար, ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ՝ Նվեր Մխիթարյանը[14]։ Մխիթարյանը հանդիսանում է հիմնադիր-սեփականատեր 4 Կեմպինսկի հյուրանոցային համալիրների (որոնցից մեկը գտնվում է կառուցման փուլում)։ Ակադեմիկոսին են պատկանում մի շարք շինարարական հսկա կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալել տարբեր երկրներում։ Նրան պատկանող «EPG Hotels & Resorts Արխիվացված 2019-02-21 Wayback Machine» կազմակերպությունը շարունակում է լյուքս դասի հյուրանոցների շինարարությունը Դուբայում։

«KEMPINSKI» հյուրանոցային համալիրներ

«Kempinski Hotels»-ը հյուրանոցային խումբ է, որը հիմնադրվել է 1897 թվականին Բերտոլդ Կեմպինսկիու կողմից Բեռլինում, որպես՝ «Hotelbetriebs-Aktiengesellschaft»։ Բերտոլդ Կեմպինսկին 1953 թվականին ձեռք է բերել նոր կազմակերպություն, որի հիման վրա հիմնադրել և զուգահեռ զարգացրել է «M. Kempinski & Co»-ն[15]։

Ներկա պահին կազմակերպության գլխավոր գրասենյակը գործում է Ժնևում։ Կեմպինսկի անվան ներքո 31 երկրներում գործում են 5-աստղանի, թվով 76 Կեմպինսկի հյուրանոցներ և հյուրանոցա-ռեզիդենցիաներ (ռեզիդենցիաները բնակարաններ են հյուրանոցային սպասարկմամբ)[15][16]։

Արաբական Միացյալ Էմիրություններում «EPG Hotels & Resorts Արխիվացված 2019-02-21 Wayback Machine»-ի կողմից հիմնվել են`

1. Kempinski Hotel & Residences Palm Jumeirah համալիրը Մխիթարյանի առաջին 5-աստղանի հյուրանոցա-ռեզիդենցիալ ծրագիրն էր Արմավենի Ջումեյրա թերակղզում[17][18], շինարարության մեկնարկը տրվել է 2006 թվականին և պետք է ավարտվեր 2009 թվականին, սակայն համաշխարհային տնտեսական անկման պատճառով ավարտվեց 2011 թվականին[17]։ Բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 1-ին[19]։ Դեռ 2010 թվականին մինչև շինարարական աշխատանքների ավարտը արդեն վաճառվել էր բոլոր՝ 240-ից ավել, վաճառքի համար նախատեսված ռեզիդենցիաները, որոնց վաճառքը ապահովել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ[17][20]։ (ռեզիդենցիաների մեծամասնությունը վաճառվել են պայմանագրով ըստ որի հյուրանոցը վարձակալության է հանձնելու համարները և՛ որպես հյուրանոցային համարներ և՛ որպես ռեզիդենցիալ համարներ)[19]

2. Emerald Palace Kempinski Dubai Էմերալդ Փելես Կեմպինսկին (ոչ ռեզիդենցիալ, միայն հյուրանոցային համալիր է) Ն. Մխիթարյանի երկրորդ 5-աստղանի հյուրանոցային համալիրի ծրագիրն էր Դուբայում, Արմավենի Ջումեյրաում։

3. Kempinski Hotel Business Bay Արխիվացված 2019-08-04 Wayback Machine

Դուբայի կենտրոնում աշխարհի ամենաբարձր շենքի՝ (828 մ բարձրություն) «Burj Khalifa»-ի հարևանությամբ կառուցվում է՝ 30 հարկանի, ավելի քան 120 մ բարձիություն ունեցող 277 համարներից բաղկացած 5-աստղանի հյուրանոցային համալիրը, որի բացումը նախատեսված է 2019 թվականի վերջին եռամսյակում։ Ներառում է՝ 205 դելյուքս, 63 գրանդ դելյուքս, 9 կոմպլեքս ապարտամենտային համարներ, ռեստորաններ, խանութ-սրահներ, հանդիպումնների և կոնֆերանս դահլիճներ, մարզասրահ, սպա կենտրոն և այլն[21][22]։

4.Palm Jebel Ali Hotel & Residences Արխիվացված 2019-08-02 Wayback Machine

5-աստղանի հյուրանոցա-ռեզիդենցիալ համալիրը նախատեսված է կառուցել Դուբայում «Palm Jebel Ali» անունը կրող արհեստական թերակղզում։ Արմավենու տեսք ունեցող նոր արհեստկան թերակղզին դեռ գտնվում է կառուցման փուլում։ Ըստ նախագծի կառույցը լինելու է 27 հարկ և 2 հարկ ստորգետնյա, բաղկացած 377 համարներից (117 հյուրանոցային համարներ և 260 լյուքս դասի համարներ)[23]։

Ծանոթագրություններ

  1. «project-kempinski-palm». EPG Hotels & Resorts - Emerald Palace Group - Award Winning Developer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  2. «project-emerald-palace». EPG Hotels & Resorts - Emerald Palace Group - Award Winning Developer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  3. Royal Celebration: Grand Opening of Emerald Palace Kempinski Dubai
  4. «Royal Celebration: Grand Opening». www.kempinski.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. Net, Hospitality. «Grand Opening of Emerald Palace Kempinski Dubai». Hospitality Net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Dubai's latest hotel is as bling as you'd expect...». Mail Online. 2018 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Opening Press Release | Emerald Palace Kempinski Dubai». www.kempinski.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  8. 8,0 8,1 «Emerald Palace Kempinski, The Palm's new Dh2.5 billion palace opens doors». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Opening Press Release | Emerald Palace Kempinski Dubai». www.kempinski.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Emerald Palace Kempinski Dubai on Instagram: "Did you know that our lobby grand chandelier is called 'Marie Theresa', after Marie Antoinette's mother, it comprises of 40,000 Swarovski…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  11. «Բուրջ ալ-Արաբ». 2020 թ․ փետրվարի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. East, Forbes Middle. «The royal touch». Forbes ME. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  13. «Emerald Palace Kempinski Dubai on Instagram: "Royal Celebration lighting up the Dubai skyline! #yourpalacebythesea #luxury #travel #mydubai #luxuryhotel"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  14. «group-structure». EPG Hotels & Resorts - Emerald Palace Group - Award Winning Developer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  15. 15,0 15,1 «https://www.kempinski.com/en/hotels/about-us/history/». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  16. «Kempinski» (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. 17,0 17,1 17,2 «Kempinski Residences Palm Jumeirah» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. «https://www.kempinski.com/en/dubai/palm-jumeirah/». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  19. 19,0 19,1 «http://kempinski-dev.s3-eu-west-1.amazonaws.com/1295/press-factsheet-kempinskipalm-sept-18-2014.pdf» (PDF). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  20. «International». The National (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  21. «Kempinski Business Bay Hotel». www.protenders.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  22. «project-kempinski-business-bay». EPG Hotels & Resorts - Emerald Palace Group - Award Winning Developer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  23. «project-palm-jebel». EPG Hotels & Resorts - Emerald Palace Group - Award Winning Developer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն

  • ՄԱՐԴԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆԸ

Հեղինակ՝ Նվեր Մնացականի Մխիթարյան

Երևան Անտարես 2013

(Գիրքը հասանելի է չորս լեզուներով՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն)

Նվեր Մխիթարյանը հեղինակ է նաև ավելի քան 200 գիտական աշխատանքի, այդ թվում՝ 12 մենագրության և 10 արտոնագրի։

(տվյալները՝ 2013 թվականի)

Արտաքին հղումներ