Անահիտ Թարյան
Jump to navigation
Jump to search
Անահիտ Թարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1952 (69 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1974) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Պարգևներ | ՀՀ վարչապետի հուշամեդալ |
Անահիտ Թարյան Վիքիքաղվածքում | |
Անահիտ Թարյան Վիքիդարանում |
Անահիտ Մնացականի Թարյան (Մխիթարյան) (փետրվարի 9, 1952, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ է (2002)։
Բանաստեղծ, արձակագիր Մնացական Թարյանի դուստրն է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Նվեր Մխիթարյանի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976-1985 թվականներին աշխատել է «Հրազդան», «Երեկոյան Երևան», «Պիոներ» պարբերականների խմբագրություններում, 1985-1991 թվականներին՝ Հրատպետկոմում, 1992 թվականից՝ ՀՀ Կառավարության աշխատակազմում[1]։ Նրա ստեղծագործությունները՝ գրված թե՛ մեծերի և թե՛ մանուկների համար, տպագրվել են մամուլում, գրական տարեգրքերում, ալմանախներում, հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Կատարում է նաև գեղարվեստական թարգմանություններ[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարյուր ճերմակ վարդ՝ սիրո և հիշատակի խոնարհումով: (բանաստեղծություններ), 2015[3]:
- Ձմռան երգը: Բանաստեղծություններ: Երևան: Լուսակն, 2014[4]:
- Արևային աստղաթափ (բանաստեղծություններ), Երևան, 2012[5]:
- Հրեշն ու էշը (բանաստեղծություններ, չափածո հեքիաթներ), Երևան, 2012[6]:
- Երկուսը դժոխքում: Հուշագրական վիպակ և պատմվածքներ: Երևան: Լուսակն, 2010[7]:
- Հեքիաթ իսկական Կարուչկարի մասին (մանկական), Երևան, 2007[8]:
- Էջեր իմ կյանքից: Հուշագրություն: Երևան: Լուսակն, 2005[9]:
- Հավատո հանգանակ, Երևան, 2003[10]:
- Իմ լավ դպրոց: Բանաստեղծություններ: Դպրոցական կրտսեր տարիքի համար: Երևան: Վան Արյան, 2001[11]:
- Բախտախաղ, Երևան,1989[12]:
- Երկնքի տատիկը: [Բանաստեղծություններ]: Դպր. կրտսեր տարիքի համար: Երևան: Սովետական գրող, 1986[13]:
Թարգմանություններ ռուսերենից և անգլերենից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պեյո Յավորով, Ամպհովանու հետքերով (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Երևան, 1992։
- Շոթա Նիշնիանիձե, Դիմակների մնջախաղ (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Երևան, 1987։
- Ալեքսանդր Պուշկին, Ընտիր երկեր (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Երևան,1985։
- Մահթումկուլի-Ֆրագի, Հատընտիր (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Երևան, 1983։
- Խաղաղ Դոնի բանաստեղծներ (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ), Երևան,1983։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ Վաղթանգ Անանյանի անվան մրցանակ «Գիտնական իշուկը» ժողովածուի համար, 2017[14]
- Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ, 2017[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-27-ին։ Վերցված է 2019-06-19
- ↑ Անահիտ Թարյանի մասին Հայաստանի գրողների միության կայքում
- ↑ Թարյան Անահիտ (2015)։ Հարյուր ճերմակ վարդ՝ սիրո եւ հիշատակի խոնարհումով : (բանաստեղծություններ) (հայերեն)։ "Antares" hratarakchʻutʻyun"։ ISBN 9789939517483
- ↑ Թարյան Անահիտ Մնացականի, Մանուկյան Ն (2014)։ Սահակյան Ռ, ed.։ Ձմռան երգը: Բանաստեղծություններ։ Երևան: Լուսակն։ ISBN 9789939834863
- ↑ «Արևային աստղաթափ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-16
- ↑ Թարյան Անահիտ Մնացականի, Զաքարյան Վարդան (2012)։ Թովմասյան Արարատ, ed.։ Հրեշն ու էշը: Բանաստեղծություններ: Չափածո հեքիաթներ։ Երևան: «Անտարես» հրատարակչատուն։ ISBN 9789939514482
- ↑ Թարյան Մնացական Վարդանի, Թարյան Անահիտ Մնացականի (2010)։ Երկուսը դժոխքում: Հուշագրական վիպակ և պատմվածքներ։ Երևան: Լուսակն
- ↑ Թարյան Անահիտ Մնացականի, Փարեմուզյան Մարգարիտ Սերգեյի (2007)։ Սահակյան Ռուզան, ed.։ Հեքիաթ իսկական Կարուչկարի մասին: Բանաստեղծություններ և չափածո հեքիաթներ: Դպրոցական կրտսեր և միջին տարիքի համար։ Երևան: Լուսակն
- ↑ Բաբայան Արփիկ (2005)։ Թարյան Անահիտ Մնացականի, ed.։ Էջեր իմ կյանքից: Հուշագրություն։ Երևան: Լուսակն
- ↑ Թարյան Անահիտ Մնացականի (2003)։ Բաբայան Վարդգես Հակոբի, ed.։ Հավատո հանգանակ: Բանաստեղծություններ։ Երևան: Միշտ ներկա
- ↑ Թարյան Անահիտ Մնացականի (2001)։ Բաբայան Վարդգես Հակոբի, ed.։ Իմ լավ դպրոց: Բանաստեղծություններ: Դպրոցական կրտսեր տարիքի համար։ Երևան: Վան Արյան
- ↑ Բախտախաղ: Բանաստեղծություններ
- ↑ Թարյան Անահիտ Մնացականի, Զաքարյան Վ Ս (1986)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, ed.։ Երկնքի տատիկը: [Բանաստեղծություններ]: Դպր. կրտսեր տարիքի համար։ Երևան: Սովետական գրող
- ↑ ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018-02-09
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2019-06-19(չաշխատող հղում)