Շոթա Նիշնիանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոթա Նիշնիանիձե
վրաց.՝ შოთა გიორგის ძე ნიშნიანიძე
Ծնվել էմարտի 18, 1929(1929-03-18)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Վախճանվել է1999
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուվրացերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերպոեմ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ «Պատվո նշան» շքանշան Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ և «Գալակտիոն» մրցանակ

Շոթա Նիշնիանիձե (իսկական անունը՝ Շոթա Գեորգիի Մամագեյշվիլի, 18 մարտի, 1929, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ1999, Թբիլիսի, Վրաստան), վրացի գրող, պոեմների ու բանաստեղծական ժողովածուների հեղինակ։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1984) ու Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր (1975)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մարտի 18-ին Թիֆլիսում։ Իր առաջին ստեղծագործությունները տպագրել է 1946 թվականին։ 1953 թվականին Շոթա Նիշնիանիձեն ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1964-1974 թվականներին աշխատել է «Մերանի» հրատարակչության խմբագրությունում, այնուհետև որպես խորհրդական աշխատել է Վրացական ԽՍՀ Գրողների միությունում (1974-1977), եղել է «Գանձ» ալմանախի խմբագիր (1977-1981), Վրացական ԽՍՀ Գրողների միության քարտուղար (1981-1984), Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահ (1984-1986)։ Իր կյանքի վերջին տարիներին աշխատել է գրական թերթերի խմբագրություններում։

Մահացել է 1999 թվականին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։

Շոթա Նիշնիանիձեն պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1975 թվականին նա ստացել է Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ, 1984 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակ։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես ու դու» (1956),
  • «Աշունը գյուղում» (1959),
  • «Ձիթենու ճյուղ» (1961),
  • «Արև և ստվեր» (1963),
  • «Նուռ» (1966),
  • «Բրոցեուլա» (1966) - մանկական բանաստեղծությունների ժողովածու,
  • «Էպիկական արձագանք» (1973),
  • «Ամեն ինչից վեր» (1988)։

1987 թվականին Երևանում լույս է տեսել Շոթա Նիշնիանիձեի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների «Դիմակների մնջախաղ» ժողովածուն (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия. — М.։ Советская энциклопедия. 1969—1978.
  • Энциклопедический словарь. 2009.