Մնացական Թարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մնացական Թարյան
Մնացական Թարյան.jpg
Ծնվել էհունիսի 16, 1920(1920-06-16)
ԾննդավայրՎաղարշապատ
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1999(1999-09-30) (79 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԶավակներԱնահիտ Թարյան
Մնացական Թարյան Վիքիդարանում

Մնացական Վարդանի Թարյան (Մխիթարյան) (հունիսի 16, 1920(1920-06-16), Վաղարշապատ - սեպտեմբերի 30, 1999(1999-09-30), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին ավարտել է Վաղարշապատի Շոթա Ռուսթավելու անվան մանկավարժական ուսումնարանը։ 1939-1940 թվականներին աշխատել է Ապարանի շրջանի Ղրխդագիրման (այժմ Հնաբերդ) գյուղի միջնակարգ դպրոցում: 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942 թվականին ծանր վիրավորվել, գերվել է, ազատվելուց հետո՝ 1945 թվականին, բռնադատվել է, 1947 թվականին՝ արդարացվել։ 1947-1978 թվականներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման համար 2 մշակույթի տանը որպես գեղմասվար։ Գրողի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի[1][2][3]։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ սիրած գույնը, 1955 թ.։
  • Գարնանային ծաղիկներ, 1959 թ.։
  • Նավորդները, 1963 թ.։
  • Մի կտոր հաց, 1967 թ.։
  • Ես աշուն եմ նկարել, 1971 թ.։
  • Հույսի հաղթանակը, 1975 թ.։
  • Սիրում եմ ձեզ, երեխաներ, 1980 թ.։
  • Վրիժառուն, 1984 թ.։
  • Մեծ սիրտ, 1986 թ.։
  • Գերությունից գերություն, 1990 թ.։
  • Սրնգահար քամին, 2004 թ.։
  • Երկուսը դժոխքում: Հուշագրական վիպակ և պատմվածքներ, Թարյան, Մնացական Վարդանի, Թարյան, Անահիտ Մնացականի: Երևան: Լուսակն, 2010[4]:
Մնացական Թարյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարյանի անունով է կոչվում Էջմիածնի թիվ 4 գրադարանը[5]։
  • Թարյանին նվիրված հուշատախտակ կա Երևանի Կոմիտասի պողոտայի այն շենքի պատին, որտեղ բանաստեղծն ապրել է 1960-1999 թվականներին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Մնացական Թարյան
  3. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ:
  4. Թարյան Մնացական (2010)։ Երկուսը դժոխքում (հայերեն)։ Lusakn hratarakchʻutʻyun։ ISBN 9789939834030 
  5. Մնացական Թարյանի անվան թիվ 4 գրադարան