Նուբար Օզանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուբար Օզանյան
1956 - օգոստոսի 14, 2017(2017-08-14)
ԾննդավայրՅոզղատ, Թուրքիա
Մահվան վայրՍիրիա Էր Ռաքքա, Սիրիա
ՊաշտոնՀրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ և First Intifada?

Նուբար Օզանյան[1], ով նաև հայտնի է մարտական անունով որպես Օրհան Բաքըրչըյան (1956, Յոզղաթ, Թուրքիա — 2017, Էր Ռաքքա, Սիրիա), հայազգի ռադիկալ կոմունիստ հեղափոխական, ով ծառայում էր որպես հրամանատար Թուրքիայի կոմունիստական կուսակցությունում/Մարքսիստ-լենինյան (ԹԿԿ/ՄԼ): Մասնակցել է մի քանի ռազմական հակամարտությունների, զոհվել է 2017 թվականին Իսլամական պետության դեմ մղվող Էր Ռաքքայի ճակատամարտի ժամանակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզանյանը ծնվել է 1956 թվականին աղքատ հայկական ընտանիքում՝ Յոզղատ քաղաքում, Թուրքիա: Երբ Օզանյանը դեռ փոքր հասակում էր, մահանում է մայրը: Սկզբնական կրթություն ստանալուց հետո որդեգրում է ռադիկալ ձախաթևյան գաղափարախոսություն է միանում է ԹԿԿ/ՄԼ շարքերին: 1980 Թուրքիայում պետական հեղաշրջումից հետո ստիպված մեկնում է Ֆրանսիա[2][3], որտեղ, որոշ աղբյուրների համաձայն, նա եղել է Յըլմազ Քյունեյի պաշտպանը[4]: 1980-ականներին Օզանյանը միանում է ԹԿԿ/ՄԼ ռազմական թևին՝ TİKKO-ին[3]: 1988[4] կամ 1990 թվականին մեկնում է Բեքաայի դաշտավայր Լիբանանում և սկսում պարապել տեղի մարտիկներին[2], չնայած, հավանաբար, մասնակցել է Առաջին ինտիֆադային և Լիբանանի քաղաքացիական պատերազմին[4][5]: 1991-1992 թվականներին հայկական բանակի կազմում Օզանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[4][3]: 1992 թվականին վերադառնում է Թունջելի, որտեղ հետագայում մասնակցում է տեղի մաոիստական ըմբոստությանը[2]: Այդ ժամանակ Օզանյանը արագ առաջ է շարժվում ԹԿԿ/ՄԼ-ի մեջ և դառնում կարևոր կազմակերպիչ, գաղափարախոս, մարզիչ և կուսակցության ռազմաճակատի հրամանատար[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզանյանը ազատ կարդում, գրում և խոսում էր հայերենով, թուրքերենով և ռուսերենով, թարգմանելով որոշ ձախաթևյան աշխատություններ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԹԻՔՔՈ-ի հայ անդամը զոհուած է Տահէշի դէմ մղուող մարտերուն [Armenian member of TİKKO killed in fight against ISIS]»։ Arevelk (հայերեն) (Aleppo, Syria)։ 17 August 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «TKP/ML Örgütlenme Komitesi’nden Nubar Ozanyan’a ilişkin açıklama [Explanation of Nubar Ozanyan from the TKP / ML Organizing Committee]»։ Partizan (Turkish)։ 17 August 2017։ Վերցված է 18 August 2017 
  3. 3,0 3,1 3,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ communist անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ martyr անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. «Armenian Guerrilla Fighter Nubar Ozanyan Killed in Rojava while Fighting ISIS»։ Armenian Weekly։ 16 August 2017։ Վերցված է 18 August 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]