Նորման Թայրոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նորման Թայրոգ
Ծնվել է1899 թվական, փետրվարի 23
ԾննդավայրՖրանսիա, Վերսալ
Մահացել է1981 թվական, ապրիլի 7
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Ոճ(եր)կատակերգություն
ՊարգևներՕսկար լավագույն ռեժիսորի համար
IMDbID ID 0851537

Նորման Թայրոգ» (անգլ.՝ Norman Taurog, փետրվարի 23, 1899(1899-02-23)[6][2][3][4][5], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] - ապրիլի 7, 1981(1981-04-07)[2][3][4][5], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, որը 1920–1968 թվականներին նկարահանել է ավելի քան 140 ֆիլմ։ «Skippy» կինոնկարի համար 1931 թվականին ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար։ Բոլոր ռեժիսորներից ամենաշատը նա է աշխատել Էլվիս Փրեսլիի հետ (9 համատեղ ֆիլմեր)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Թայրոգը ծնվել է 1899 թվականին Չիկագոյում, Ռուսական կայսրությունից արտագաղթած հրեաների ընտանիքում։ 13 տարեկանում նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմում: Մինչև ֆիլմարտադրությամբ զբաղվելը աշխատել է թատրոնում:

Վերադառնալով կինոարտադրությանը՝ նա որոշում է զբաղվել ռեժիսուրական գործունեությամբ: Մինչև 1930-ականները նկարահանել է 42 կարճամետրաժ ֆիլմ: Այդ ժամանակահատվածում նա մշակել է իր սեփական ոճը: Թայրոգի ուժեղ կողմը միշտ եղել է թեթև կատակերգությունը, բայց նաև նկարահանել է բարդ դրամատիկ սյուժեով կինոնկարներ։

MGM camera crew at K-25.jpg

1931 թվականին նկարահանել է «Skippy» ֆիլմը։ Վերջինիս համար ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակը: Ռեժիսոր Ջեքի Կուպերի եղբորորդին այս ֆիլմում նկարահանվել է գլխավոր դերում։ Նա ևս առաջադրվել է «Օսկար»-ի (դա առաջին դեպքն է եղել, երբ առաջադրվել է անչափահաս դերասան): Սյուժեն, որը հիմնված է հանրաճանաչ կոմիքսների վրա, երգիծական է և հատուկ է այդ տարիների խրատականությանը։ Այդ իսկ պատճառով ֆիլմը չափազանց ճանաչված էր։

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Թայրոգը սկսում է իր կարիերայի երրորդ շրջանը՝ դրսևորելով իր ռեժիսորական տաղանդը՝ աշխատելով տարբեր ժանրերում: «Եթե ես ունենայի միլիոն» (անգլ.՝ If I Had a Million 1934 թվական) և «Մենք չենք հագնվել» (անգլ.՝ We're Not Dressing (1934 թվական) կինոնկարներում դրսևորվել է նրա աշխատանքը այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գերի Կուպերը, Ջորջ Ռաֆթը, Բինգ Քրոսբին, Քերոլ Լոմբարդը։

1938 թվականին Թայրոգն օգտագործել է իր բոլոր հմտություններն ու փորձը, որպեսզի կյանքի կոչի դասական գրականության հաջողված նմուշներից մեկը՝ «Թոմ Սոյերի արկածները» (անգլ.՝ The Adventures of Tom Sawyer): Այդ տարում ռեժիսորը նկարահանել է «Տղաների քաղաք» (անգլ.՝ Boys Town) ֆիլմը, որն առաջադրվել է հինգ «Օսկար» մրցանակի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Թայրոգը վերադարձել է թեթև, ժամանցային ֆիլմերի ստեղծմանը, որն այդ ժամանակահատվածում պահանջված էր հասարակության կողմից։ Սակայն 1947 թվականին նա նկարահանում է իր ռեժիսուրային ոչ այնքան հատուկ «Սկիզբ կամ Վերջ» ֆիլմը (անգլ.՝ The Beginning or the End), որը պատմում է ատոմային ռումբի ստեղծման մասին: Ավելի ուշ կրկին վերադարձել է կատակերգության ժանրին` ստեղծելով «Բառեր և երաժշտություն» (անգլ.՝ Words and Music, 1948 թվական), «Հարուստ, երիտասարդ և գեղեցիկ» (անգլ.՝ Rich, Young and Pretty, Քեդդի (անգլ.՝ The Caddy, 1952 թվական) ֆիլմերը։ Դին Մարտինի և Ջերրի Լյուիսի զավեշտալի դուետի հետ ռեժիսորը նկարահանել է հինգ ֆիլմ։

1960 թվականին Թայրոգը նկարահանում է իր առաջին ֆիլմը Էլվիս Փրեսլիի հետ` «Զինվորական բլյուզ» (անգլ.՝ G.I. Blues) անվանումով: Դա Էլվիսի համար շրջադարձային պահ էր: Դրանից առաջ նա Ջեյմս Դինի հետ մարմնավորել էր նման կերպարանք՝ որպես մտախոհ զգացմունքային խռովարար «Love Me Tender» (1956) կամ «Jailhouse Rock» (1957) ֆիլմերում: «Զինվորական բլյուզ»-ը տալու էր Էլվիսի մի քանի ապագա ֆիլմերի երանգը` աղջիկներ, արկած և մի քանի հիթեր պարզ սյուժեի ֆոնի վրա: Հենց Թայրոգն ուժեղ էր նման ֆիլմերում: Աշխատանքը հաջողվեց և հետագա ութ տարիների ընթացքում ռեժիսորը նկարահանել է Էլվիսին ևս ութ ֆիլմերում:

1961 թվականին Թայրոգի կարիերան անսպասելիորեն ընդհատվել է, նա կուրացել է: Ռեժիսորը մահացել է 1981 թվականի ապրիլի 7-ին, 82 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]