Նորա Արմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորա Արմանի
ֆր.՝ Nora Armani
Nora Armani, Mercedes.JPG
Նորա Արմանին «Մերսեդես» ներկայացման ժամանակ, 2015
Ծնվել էօգոստոսի 31, 1956(1956-08-31) (62 տարեկան)
ԾննդավայրԳիզա, Եգիպտոս
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
noraarmani.com

Նորա Արմանի (իսկական ազգանունը Էքսերջյան, օգոստոսի 31, 1956(1956-08-31), Գիզա, Եգիպտոս), թատրոնի և կինոյի հայազգի դերասանուհի, ռեժիսոր[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ, Երևանյան թատերական փառատոնի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա Արմանին ծնվել է Կահիրեում։ Սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև հաճախել է անգլիական դպրոց։ Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։ Այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցում (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում‘ (RADA), Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Հետևել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում և Լոնդոնում, աշխատակցելով Իրինա Բրուքի և նրա հոր աշակերտ՝ Յոշի Օիդայի հետ, Արիան Մնուշկինի (Theatre du Soleil) հետ։

1974 թվականից համատեղ ելույթներ է ունեցել դերասան-բեմադրիչ Ժիրայր Փափազյանի հետ, որի հետ ամուսնացել է 1977 թվականին։ Միասին հանդես են գալիս «Արարատյան կայան» ներկայացումում հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով[2]։ Փարիզում հաստատվելուց հետո հիմնել է «Բարև» կինոընկերությունը, նկարահանել «Հայֆա» շարժանկարը։ Ելույթներ է ունեցել Սիդնեյի օպերային թատրոնի բեմում, Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Ռիվերսայթ ստուդիաներում, Կահիրեի օպերայում։ 1993 թվականից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվավոր անդամ է։

Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։

Նյու Յորքում բեմադրել է Վիլյամ Սարոյանի, Ագնես Ժաուի, Ժան Պիեռ Բակրիի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները, Սարոյանը՝ նաև Երևանում։ Նրա գրությունները և բանաստեղծությունները հրատարակվել են տարբեր հավաքածուներում։ «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» և «Ինձ մի ինքնություն փոխ տվեք, էլի» գործերը ձայնասփռվել են Ֆրանսիական ռադիոյով և Նյու Յորքի համալսարանում։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում՝ ամուսնու՝ Արետ Սբենջյանի հետ, ծրագրերով հանդես է գալիս Փարիզում և Երևանում[3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վարդագույն փիղ», 1988
  • Ժամկետը՝ յոթ օր, 1991
  • Վերջին կայարան, 1994
  • Լաբիրինթոս, 1995
  • «Աննա Տերյան», 1995
  • Le coeur à l'ouvrage, 2000
  • Echek, 2000
  • «Քեռի Պի» (ԱՄՆ), 2007
  • «Հարևան, հարևանուհի», 2005
  • «Սանտա Կլաուսը Բաղդատում», 2008
  • «Ֆուգան»
  • «Մարկո Պոլո»
  • «Սեղան 5-ի համար»
  • «Լավագույն պաշտպանությունը»

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արծաթե աստղ» մրցանակ, 1987
  • Հարավային Կալիֆոռնիայի «Ոսկե Աստղ Հալո» մրցանակ
  • Լոս Անջելեսի «Կալիֆոռնիայի դրամա-Լոկ»ի (թատրոնի Օսկարն է համարվում) մրցանակ (2)
  • Սիունիկի կինոփառատոնի լավագույն դերասանուհու մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]