Նորայր Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Շահինյան
Նորայր Ստեփան Շահինյան.tif
Ծնվել էմարտի 11, 1979(1979-03-11) (40 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
ԿրթությունUniversidade Presbiteriana Mackenzie? և Սան Պաուլուի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ և ճարտարապետ
Կայքnorair.com.br

Նորայր Հրայրի Շահինյան (Ստեփան Նորայր Շահինյան, մարտի 11, 1979(1979-03-11), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ ճարտարապետ, լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Շահինյանը ծնվել է 1979 թվականին, Սան Պաուլոյում[1]: Նախնիները սերում են Ուրֆայից, Մուշից, Քեսաբից[2]: Նորայր Շահինյանը լուսանկարչությամբ զբաղվել է համալսարանական տարիներին՝ հետևելով պապիկին՝ Ավետիս Շահինյանին, որ ցեղասպանությունից հետո Հալեպում աշխատում էր որպես լուսանկարիչ: 2001 թվականին Մաքկենզի համալսարանից ստացել է ճարտարապետի որակավորում, այնուհետև գեղագիտության ու արվեստի պատմություն է ուսումնասիրել Սան Պաուլոյի համալսարանում (2007): Ավարտելուց հետո շրջել է ողջ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում լուսանկարչական ծրագրեր իրականացնելու համար, լուսանկարել է աշխարհի բազմաթիվ վայրեր, անդրադարձել հայկական ժառանգությանը: Չորս տարի լուսանկարել է հայկական հետքը[3]կենտրոնական ու Արևելյան Թուրքիայում (Արևմտյան Հայաստան) և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում տեղի է ունեցել այդ աշխատանքների ցուցահանդեսը[4]:

Aquote1.png Լուսանկարչությունն իմ մեջ է եղել մանկուց, որովհետև այդ արվեստին տիրապետում էին և պապս, և հայրս[5]:
- Նորայր Շահինյան
Aquote2.png


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապը՝ Ավետիս Շահինյանը, փրկվելով ցեղասպանությունից, հաստատվել է Հալեպում, իսկ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա՝ հաստատվելով Սան Պաուլո քաղաքում: Հայրը՝ Հրայր Շահինյանը, ճարտարապետ է[2]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանանց նվիրված ցուցահանդեսների շարք, Սան Պաուլո, 1999
  • Բրազիլիայի հին և նոր ճարտարապետությանը նվիրված շարք, Սան Պաուլո և Չիլի, 2000
  • Առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում՝ նվիրված Բրազիլիային, 2004
  • «Էքսպո Արմենիա», Արգենտինայի Կորդոբա նահանգի խորհրդարանի Ռեխինո Մադերս սրահ, 2009[6]
  • Դատարկության հզորությունը, ՆՓԱԿ, 2016[7]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Power of Emptiness: Talking with Stones in Historical Armenia, Aras Yayincilik, Istanbul (2015), ISBN 10: 6055753499 ISBN 13: 9786055753498[8][9]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, 159 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]