Նոյեմբեր (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյեմբեր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԵղիա Չուբար
Հիմնադրվել է1932
ՀրատարակիչՀԳՄ

«Նոյեմբեր», գրական, հասարակական-քաղաքական ամսագիր։ Հայաստանի գրողների միության հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1932 թվականին Երևանում։ Խմբագիրը եղել է Եղիա Չուբարը, խմբագրական խորհրդի անդամները՝ Վահրամ Ալազանը, Ակսել Բակունցը, Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Խորեն Սարգսյանը, Արտաշես Ոսկերչյանը։

Պարբերականը խորհրդային գրողների կարևորագույն խնդիրը համարել է սոցիալիզմի կառուցման հերոսականությունը բարձրարժեք գործերով ներկայացնելը։ Տպագրվել են Հ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Մ. Արազու, Գ. Սարյանի, Վ. Նորենցի և ուրիշների ստեղծագործություններից, գրականության ու արվեստի վերաբերյալ կուսակցության ու կառավարության որոշումները, տեսական, գրական-քննադատական հոդվածներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։