Արտաշես Ոսկերչյան
| Արտաշես Ոսկերչյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 22, 1908[1] |
| Ծննդավայր | Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | հուլիսի 13, 1993 (84 տարեկան) |
| Մահվան վայր | Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1931)[1], Երևանի պետական համալսարան (1935)[1] և Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1941) |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1966) |
| Մասնագիտություն | գրականագետ, քննադատ և դասախոս |
| Աշխատատու | Հայկական պետական մանկավարժական համալսարան, «Հայաստան» հրատարակչություն, Գրականության ինստիտուտ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Արտաշես Կարապետի Ոսկերչյան (նոյեմբերի 22, 1908[1], Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 13, 1993, Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա[2]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Ոսկերչյանը 1918 թվականին գաղթել է Ալեքսանդրապոլ։ 1923-1927 թվականներին աշխատել է հայկական դիվիզիայի նվագախմբում։ 1926-1931 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում։ 1935 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի ասպիրանտուրա ռուս գրականության պատմության գծով, որն ավարտել է 1941 թվականին։ 1941 թվականին Ոսկերչյանը «Շահումյանի գրական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[3]։
1939 թվականից դասախոսել է Երևանի բուհերում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի վարիչը, միաժամանակ ռուս գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 1943-1946 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է Հայպետհրատում որպես գրականության խմբագրության բաժնի վարիչ, համատեղության կարգով նաև ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1966 թվականին «Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրներ Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1969 թվականից ռուս գրականություն է դասավանդել Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։
Ոսկերչյանի աշխատությունները վերաբերվում են հայ և ռուս գրականության ու հասարակական մտքի պատմության, մարքս-լենինյան գեղագիտության հարցերին։ Տպագրվել են նրա «Ստ․ Շահումյանի գրական հայացքները» (1947), «Սովետահայ գրականության և գրական ժառանգության հարցեր» (1954), «Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ» (1957), «Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները» (1962, «Ալ․ Մյասնիկյանը և գրական հարցերը» (1974), «Ռուս գրականություն։ Ակնարկներ» (1977), ինչպես նաե ռուս․ «Ստ․ Շահումյանը և գրականության հարցերը» (1959), «Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս և քննադատ» (1979) գրքերը[4]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտական հարցեր, Երևան, Պետհրատ, 1937, 183 էջ։
- Ռուս գրականությունը և 1812 թվականի հայրենական պատերազմը, Երևան, Հայպետհրատ, 1943, 48 էջ։
- Կովկասի հերոսական կերպարը ռուս գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1946, 105 էջ։
- Ստեփան Շահումյանի գրական հայացքները, Երևան, Հայպետհրատ, 1947, 230 էջ։
- 18-րդ դարի ռուս գրականություն (քրեստոմատիա), Երևան, Հայպետհրատ, 1952, 331 էջ։
- Ռուս մեծ գրող Գոգոլը, Երևան, Հայպետհրատ, 1952, 50 էջ։
- Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ, Երևան, Հայպետհրատ, 1952, 339 էջ։
- Ակնարկներ ռուս գրականության պատմության, պրակ Ա, Երևան, Հայպետհրատ, 1954, 355 էջ։
- Սովետահայ գրականության և գրական ժառանգության հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 365 էջ։
- Ռուս և Անդրկովկասի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, Երևան, Հայպետհրատ, 1956, 42 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երևան, Հայպետհրատ, 1960, 32 էջ։
- Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները, Երևան, Հայպետհրատ, 1962, 530 էջ։
- Վ. Ի. Լենինը և արվեստի հարցերը, Երևան, «Հայաստան», 1965, 71 էջ։
- Մ. Լերմոնտովի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, «Հայաստան», 1966, 60 էջ։
- Քննադատություն և հրապարակախոսություն, Երևան, «Հայաստան», 1968, 545 էջ։
- Մյասնիկյանը և գրական հարցերը, Երևան, «Հայաստան», 1974, 472 էջ։
- Ռուս գրականություն. ակնարկներ, Երևան, «Լույս», 1977, 505 էջ։
- Ա. Ս. Պուշկին։ Հոդվածներ, Երևան, «Հայաստան», 1990, 132 էջ[5]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ուկրաինական պատմվածքներ /Կազմ.՝ Լ.Ս. Բոյկո.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 623 էջ․- Բովանդ․-ից՝ որոշ ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 631.
- ↑ «Արտաշես Ոսկերչյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։
- ↑ «Zarkfoundation - Արտաշես Ոսկերչյան». zarkfoundation.com.
- ↑ Ոսկերչյան, Արտաշես Կարապետի (1990). Ա.Ս. Պուշկին։ Հոդվածներ. Հայաստան. ISBN 9785540007108.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Ոսկերչյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 631)։ |
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 13 մահեր
- 1993 մահեր
- Յալթա քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քննադատներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ