Նոկտյուրն (գեղանկարչություն)


Նոկտյուրն (գեղանկարչություն), տերմին, որը հորինել է Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը բնութագրելու համար գեղանկարչության ոճը, որը պատկերում է գիշերային կամ մթնշաղային տեսարաններ, կամ տեսարաններ, որտեղ բացակայում է ուղղակի լույսը։ Ավելի լայն իմաստով տերմինը սկսել է բնութագրել գիշերային տեսարաններ պատկերող ցանկացած նկար, ինչպիսին է Ռեմբրանդ վան Ռեյնի «Գիշերային դետք»ը[3][4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիսթլերը այս երաժշտական տերմինը օգտագործել է իր ստեղծագործությունների վերնագրերում՝ «երազկոտ, մտածկոտ տրամադրություն» ստեղծելու համար[5]։ Ընդհանուր առմամբ իր ստեղծագործությունների վերնագրերի համար նա կիրառել է նաև այլ երաժշտական տերմիններ, ինչպիսիք են «սիմֆոնիա», «հարմոնիա», «վերադաշնակում», որպեսզի ընդգծի ստեղծագործության տոնային որակները և հանի շեշտը գեղանկարչության պատմողական և նկարագրողական ասպեկտի վրայից[6]։
«Նոկտյուրն» տերմինի կիրառությունը կարող է կապված լինել տոնալիզմի ընթացքի հետ, որը ի հայտ է եկել 19-րդ դարում Ամերիկայում և որը «բնութագրվում է մեղմ, ցրված լույսով, խլացված տոներով և օբյեկտների մառախլապատ նկարագրություններով․ այս ամենը աշխատանքները ներծծում են տրամադրության ուժեղ զգացմով»[7]։ Ձմեռային տեսարաններին զուգահեռ, նոկտյուրները եղել են տանալիզմի ընդհանուր թեմա[8]։ Ֆրեդերիկ Ռեմինգտոնը այս տերմինը օգտագործել է նաև վայրի արևմուտքը պատկերող գիշերային տեսարանների համար[9][10]։
Նոկտյուրներ նկարիչների աշխատանքներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեմբրանդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին նկարիչը, որը աստիճանաբար ստեղծել է նոկտյուրն ոճով աշխատանքներ, եղել է Ռեմբրանդը (1606—1669)։ Տեսարաններից բացի, նրա դիմանկարներից շատերը եղել են նկարված այս ոճով։ Օրինակ «Հողմաղացը» (1645), և նրա բնանկարների մեծ մասը նկարվել է այնպես, որ նոկտյուրնի նման զգացողություն առաջացնի[11]։
-
«Քրիստոսը Գալիլեայի ծովում փոթորկի ժամանակ», 1633 թվական, պատկերում է նոկտյուրնի տեսարան, որը վտանգի զգացողություն է առաջացնում
-
Քրիստոսը և սամարացի կինը, 1659 թվական
-
Լեհ ձիավոր, 1655
Ջեյմս Ուիսթլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոկտյուրնը» եղել է տերմին, որը սովորաբար գործածվել է որոշակի տեսակի երաժշտական ստեղծագործություններում մինչև Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը (1834-1903), ոգեշնչված երաժշտության լեզվով, սկսել է օգտագործել այս բառը իր բազմաթիվ աշխատանքներում[14]՝ («Նոկտյուրն՝ կապույտով և արծաթով» (1871)՝ Թեյթ պատկերասրահի հավաքածուում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա))[15]։
Ֆրեդերիկ Ռեմինգտոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկ Ռեմինգտոնը (1861-1909) այնքան հայտնի է եղել վայրի արևմուտքի իր նոկտյուրներով[16], որ 2003-2004 թվականներին կազմակերպվել է «Ֆրեդերիկ Ռեմինգտոն։ Գիշերվա գույն» ցուցահանդեսը, որը ցուցադրվել է Արվեստի ազգային պատկերասրահում և Գիլկրիզի թանգարանում[17]։ Ռեմինգտոնը իր նոկտյուրների մեծ մեծ մասը վրձնել է կյանքի վերջին տարիներին՝ նկարազարդումից նկարիչ-իմպրեսիաոնիստի կարերիային անցում կատարելիս։ Նմանատիպ օրինակներից է «Խուճապային փախուստ»-ը (1908)։
-
Գիշերվա գեղեցկուհին՝ Սպիտակ Վիդրան արդեն տղա չէ 1900, մասնավոր հավաքածու
-
Օրվա ավարտ 1904, Ֆրեդերիկ Ռեմինգտոնի գեղարվեստի ակադեմիա, Օգդենսբերգ, Նյու Յորք]]
-
Զինված հյուրընկալություն, 1908, Հուդի գեղարվեստի ակադեմիա, Դորտմուդի քոլեջ, Գանովեր, Նյու Հեմպշիր]]
-
Որսորդների ընթրիքը, 1909, Արևմտյան ժառանգության և կովբոյների ազգային գրադարան]], Օկլահոմա
-
Լուսնի գայլ, 1909, Ամերիկյան արվեստի Ադիսոն պատկերասրահ]], Անդոմեր, Մասաչուսեթս


Ամերիկյան իմպրեսիոնիստների և այլ ամերիկյան ռեալիստների գիշերային տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Թոմաս Քոուլ, (1801—1848), Լուսնի լույս (1833-34)
- Ջորջ Ինսես(1825—1894), Ավազան անտառում, 1892, Վուստերնի գեղարվեստի թանգարան, Վուստեր, Մասաչուսետս
- Ջոն Հենրի Թվոքթման, Վենետիկ ջրանցք [19], 1878, մասնավոր հավաքածու
- Ջոն Հենրի Թվոքթման (1853—1902), Էթանգ[20], 1884, մասնավոր հավաքածու
- Ալբերտ Պինկհեմ Ռայդեր (1847—1917), «Մահ Սպիտակ ձիու վրա», 1910, Քլիվլենդի գեղարվեստի թանգարան, Օհայո
- Ֆրենկ Թենի Ջոնսոն (1874—1939), Rough Riding Rancheros[21], 1933
- Էդվարդ Հոփեր (1882—1967), Նայմհոքս, 1942, Չիկագոյի արվեստի ինստիտուտ, Չիկագո, Իլինոյս
-
Ջոն Սւնգեր Սարջենտ, Испанский танцор, 1879–1880, Ամերիկայի իսպանական միություն, Նյու Յորք
-
Зима, Полночь 1894
-
Ուիլիարդ Մետկալֆ, Մայիսյան գիշեր, 1906, Կորկորանի գեղարվեստի թանգարան
-
Ջ․ Ալդեն Վեյր, Կամուրջի նոկտյուրն, հայտնի է որպես Նոկտյուրն՝ Քվինսբորի կամուրջНоктюрн - Мост Квинсборо, 1910, Հիշհորնի քանդակների թանգարան և այգի
Այլ շարժումների նկարիչների գիշերային տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Յակոբ վան Ռյոյսդալ (1628—1682), Բնանկար եկեղեցով (մոտ 1660)
- Յակոբ վան Ռյոյսդալ, բնանկար (մոտ 1665)
- Ավգուստ Լեոպոլդ Էգ (1816—1863), Անցյալը և ներկան համար երեք (մոտ 1853)]
- Ջոն լա Ֆարժ (1835—1920), Լեդի Շալոմ (1862)
- Էդգար Դեգա (1834—1917), Ինտերիեր (հայտնի է նաև որպես Բռնաբարում) (1868—1869), Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակադեմիա[22]
- Վինսենթ վան Գոգ(1853—1890), Աստղալից գիշեր Ռոնի վրա (1888)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարիչներ, որոնք այս տերմինն են օգտագործել իրենց շարքի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Whistler versus Ruskin, Princeton edu. Archived June 16, 2010, at the Wayback Machine. Retrieved June 13, 2010
- ↑ [1] Archived 2012-01-12 at the Wayback Machine., from the Tate, retrieved April 12, 2009
- ↑ Свет в ночи. Ноктюрн в живописи. — Litres, 2017-09-05. — 242 с. — ISBN 9785457936409
- ↑ Геташвили Нина Викторовна История искусств. Европа и Россия: мастера живописи. — ОЛМА Медиа Групп, 2013-10-20. — 446 с. — ISBN 9785373053297
- ↑ «Tonalism and the "Nocturne»։ Detroit Institute of Arts։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-16-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ Anderson, Ronald and Anne Koval. (2002). James McNeill Whistler: Beyond the Myth. De Capo Press. p. 186. 0-786-71032-2. (Note: need to verify this was the edition used.)
- ↑ Marter, Joan. (2011). The Grove Encyclopedia of American Art, Volume 1 Oxford University Press. p. 54. 0195335791.
- ↑ Conrads, Margaret C. (1990). American Paintings and Sculpture at the Sterling and Francine Clark Art Institute. Contributor: Sterling and Francine Clark Art Institute. Hudson Hills. p. 148. 1555950507.
- ↑ «Artistic experiments»։ National Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ «18 images of Remington’s nocturnes on 18 web pages»։ National Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ Robert Hughes (11 February 2006)։ «The Enduring Genius of Rembrandt»։ The Guardian
- ↑ Guardian of the nation's treasures
- ↑ A Pot of Paint: Aesthetics on Trial in Whistler v. Ruskin, http://findarticles.com/p/articles/mi_m1248/is_n1_v81/ai_13295552/, վերցված է 2009-05-26
- ↑ «Images of many of Whistler's nocturne paintings, and some by his contemporaries, can be seen at this website for the Detroict Institute of Arts»։ Dia.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-18-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ Ronald Anderson and Anne Koval, James McNeill Whistler: Beyond the Myth, Carroll & Graf, New York, 1994, 978-0786701872
- ↑ «18 images of Remington’s nocturnes on 18 web pages at the National Gallery of Art»։ Nga.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ «''The Color of Night'' exhibition website with extensive information and images about Frederic Remington and his paintings»։ Nga.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-09-01
- ↑ «Tamsquare.net»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ «Johnhtwachtman.com»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2019-06-01
- ↑ Artnet.com
- ↑ Cowboyindian.com
- ↑ Philadelphia Museum of Art
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Holden, Donald. Whistler: Landscapes and Seascapes. Lakewood, New Jersey: Watson-Guptill Publications, 1984.
- Anderson, Nancy with Alexander Nemerov and William Sharpe. Frederic Remington: The Color of Night. Washington, D.C.: National Gallery of Art, 2003.
- Sharpe, William C. New York Nocturne: The City After Dark In Literature, Painting, and Photography, 1850—1950. Princeton, New Jersey: Princeton University Press, 2008.
- Simpson, Marc and others. Like Breath on Glass: Whistler, Inness, and the Art of Painting Softly. Williamstown, Massachusetts: Sterling and Francine Clark Art Institute, 2008 (printed by Yale University Press).
|