Ջոն Հենրի Թվոքթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հենրի Թվոքթման
անգլ.՝ John Henry Twachtman
Ծնվել էօգոստոսի 4, 1853(1853-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 8, 1902(1902-08-08)[3][4][5][…] (49 տարեկան)
Մահվան վայրԳլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Թեմաներիմպրեսիոնիզմ, գեղանկարչություն[6] և գրաֆիկա[6]
Ուշագրավ աշխատանքներHorseneck Brook?
Ներշնչվել էՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[7] և Ժյուլ Բաստիեն Լըպաժ[7]
Անդամակցություն10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Կայքjohnhenrytwachtman.org
 John Henry Twachtman Վիքիպահեստում

Ջոն Հենրի Թվոքթման (անգլ.՝ John Henry Twachtman, օգոստոսի 4, 1853(1853-08-04)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 8, 1902(1902-08-08)[3][4][5][…], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, ով նկարել է տոնալիզմ և իմպրեսիոնիզմ ոճերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվոքթմանը նկարչության դասեր է վերցրել Ֆրենկ Դյուվենեկից։ 1875 թվականին նա, ինչպես նաև այլ ամերիկացի երիտասարդ նկարիչներ, մեկնել է Եվրոպա` կրթությունը շարունակելու նպատակով։ Սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, հետագայում ապրել է Վենետիկում։ Նկարել է հիմնականում բնանկարներ։ Երկար ժամանակ գտնվելով ԱՄՆ-ում` նա կրկին վերադարձել է Եվրոպա։ Նա շարունակել է իր ուսումը Փարիզում (1883-1885 թվականներին)։ Այստեղ մշակվում է Թվոքթմանի վարպետությունը, հղկվում է գույների բոլոր երանգների տիրապետումը։ 1886 թվականին վարպետը վերադառնում է իր ծննդավայր և բնակվում է Գրինվիչի մոտակա ֆերմաներից մեկում, Կոնեկտիկուտ նահանգում։ Հենց ֆերման եղել է նրա տունը և նա իր կտավներում հաճախ է պատկերել ֆերմայի մոտակայքում գտնվող այգին և բանջարանոցը` ստեղծելով իր սեփական անհատականությունը իմպրեսիոնիստական ոճով։ 1889 թվականից մինչև իր մահը Թվոքթմանը դասավանդել է նկարչություն Գեղարվեստական ուսանողական լիգայում։ 1897 թվականին ձեռնամուխ է եղել Նյու Յորքի 10 ամերիկացի նկարիչներ իմպրեսիոնիստական խմբի ստեղծմանը։ Մահացել է 1902 թվականի օգոստոսի 8-ին Գլոստերում, թաղվել է քաղաքային գերեզմանոցում (անգլ.՝ Oak Grove Cemetery):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]