Նյուրնբերգ (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուրենբերգ մարզադաշտ
Изображение логотипа
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Նախկին անվանումներՔաղաքային մարզադաշտ (1928—1945 և 1961—1991)
Հաղթանակի մարզադաշտ (1945—1961)
Ֆրանկենշտադիոն(1991—2006)
Իզիկրեդիտ-Շտադիոն(2006—2012)
Գրունդինգ-Շտադիոն (2013—2016)
ՏեղագրությունԳերմանիա, Նյուրնբերգ
Երկիր Գերմանիա[1]
Հիմնադրված1928
Անվանված էMax Morlock?
Կառուցված1928 թվական
Բացված1928
ՍեփականատերՆյուրնբերգ
Տարողություն46 780 մարդ
Տնային թիմՆյուրնբերգ
Դաշտի չափսեր105×68 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքfranken-stadion.de
Քարտեզ
Քարտեզ
 Max-Morlock-Stadion[1] Վիքիպահեստում

«Նյուրնբերգ մարզադաշտ» (գերմ.՝ Stadion Nürnberg), մարզադաշտ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտը։ Ընդունել է 1972 թվականի Ֆուտբոլի ամառային օլիմպիական խաղերի և 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, ինչպես նաև 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղերը։ 

1967 թվականի մայիսի 31-ին մարզադաշտը ընդունել է ՈՒԵՖԱ-ի գավաթներ կրողների եզրափակիչ գավաթի հանդիպումները, որտեղ Մյունխենի «Բավարիան» լրացուցիչ ժամանակում Ֆրանց Վխաշտի հարվածի շնորհիվ հաղթել է շոտլանդական «Ռեյնջերս»-ին։ Բավարիայի համար այս հաղթանակը դարձել է պատմության մեջ առաջինը՝ եվրագավաթների խաղում (Գերմանիան պատմության եզրափակիչ գավաթը հաղթել է միայն մեկ անգամ)։

Անվանումների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե կոչվել է «Քաղաքային մարզադաշտ» (գերմ.՝ Städtisches Stadion), 1991-2006 թթ. — «Ֆրանկենշտադիոն» (գերմ.՝ Frankenstadion). 2006 թվականի մարտի 14-ին վերանվանվել է "իզիԿրեդիտ-Շտադիոն" (գերմ.՝ easyCredit-Stadion)՝ հինգ տարի ժամկետով գերմանական բանկի DZ Bank բանկի համաձայնագրի համաձայն։ Տվյալ փոփոխությունը բացասաբար է անդրադարձել «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա, որոնք ցույցեր են անցկացրել և իրենց վրդովմունքն են արտայատել նոր անվանման համար և խորհրդանշական՝ մարզադաշտը վերանվանել են ի պատիվ «Նյուրնբերգի» ՖԱ-ի նախկին խաղացող Մաքս Մորլոկի։ 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ ՖԻՖԱ-ի պահնջների համաձայն՝ մարզադաշտը վերդարձել է իր հին անվանը՝ «Ֆրանկենշտադիոն»։

2013 թվականի փետրվարի 14-ին հովանավորչական Grundig ընկերության հետ համաձայնության արդյունքում (կենտրոնակայանը Նյուրնբերգում) մարզադաշտը ստացել է նոր անվանում«Գրունդիգ-Շտադիոն», որը այս անգամ չառաջացրեց բացասական արձագանք երկրպագուների կողմից։ Grundig ընհերությն համաձայնագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ Grundig-ի հետ պայմանագրի ավարտից հետո՝ Նյուրնբերգի վարչակազմը դեռ չի կարողացել գտնել նոր հովանավոր մարզադաշտի համար և նա այժմ անվանումը կրում է ի պատիվ քաղաքի։

1930-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1933 թվականից նացիստական կուսակցության համագումարների ընթացքում մարզադաշտում անցկացվում էին կուսակցական հանրահավաքներ և այլ միջոցառումներ։

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մարզադաշտում տեղի են ունեցել հետևյալ հանդիպումները.

Ամսաթիվ Ժամ

(տեղական)

Թիմ 1 Արդ-ք Թիմ 2 Փուլ Հանդիսատես
11 հունիսի 2006 18:00 Մեքսիկա Մեքսիկա 3-1 Իրան Իրան Խումբ D 41 000
15 հունիսի 2006 18:00 Անգլիա Անգլիա 2-0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Խումբ B 41 000
18 հունիսի 2006 15:00 Ճապոնիա Ճապոնիա 0-0 Խորվաթիա Խորվաթիա Խումբ F 41 000
22 հունիսի 2006 16:00 Գանա Գանա 2-1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Խումբ E 41 000
25 հունիսի 2006 21:00 Պորտուգալիա Պորտուգալիա 1-0 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1/8 41 000

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 15-ին Funhouse Summer Carnival Tour-ի շրջանակներում մարզադաշտում հանդես է եկել երգչուհի Փինկ-ը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]