Jump to content

Նիտրոբենզոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիտրոբենզոլ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
Մոլեկուլային կամ բյուրեղային ցանցի մոդելը
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՆիտրոմիացություններ, substituted benzene Խմբագրել Wikidata
Մասն էnitrobenzene metabolic process, nitrobenzene catabolic process, nitrobenzene biosynthetic process, nitrobenzene nitroreductase activity Խմբագրել Wikidata
Զանգված123,032 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Asso­cia­ted hazardnitrobenzene exposure Խմբագրել Wikidata
Հետևանքnitrobenzene exposure Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₆H₅NO₂ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևC1=CC=C(C=C1)[N+](=O)[O-] Խմբագրել Wikidata
Ioni­za­tion energy9,92±0,01 Էլեկտրոն-վոլտ, 9,86 Էլեկտրոն-վոլտ Խմբագրել Wikidata
Դիպոլային մոմենտ4,22 դեբայ Խմբագրել Wikidata
Խտություն1,2±0,01 գ/սմ³ Խմբագրել Wikidata
Հալման ջերմաստիճան42±1 °F, 6 °C, 5,7 °C Խմբագրել Wikidata
Եռման ջերմաստիճան411±1 °F, 210,8 °C Խմբագրել Wikidata
Գոլորշու ճնշում0,3±0,1 Տոր Խմբագրել Wikidata
Speed of sound1463±1 մ/վ Խմբագրել Wikidata
Solu­bi­li­ty0,2±0,1 gram per 100 gram of solvent Խմբագրել Wikidata
Flash point190±1 °F Խմբագրել Wikidata
Lower flammable limit1,8±0,1 ծավալային տոկոս Խմբագրել Wikidata
Safety clas­si­fi­ca­tion and labellingNFPA 704: Standard System for the Identification of the Hazards of Materials for Emergency Response Խմբագրել Wikidata
NIOSH Pocket Guide ID0450 Խմբագրել Wikidata
Time-weigh­ted average exposure limit5±1 milligram per cubic metre Խմբագրել Wikidata
IDLH1008±1 milligram per cubic metre Խմբագրել Wikidata
Բնութագրվում էClass IIIA combustible liquid Խմբագրել Wikidata
Subject has roleՔաղցկեղածին, male reproductive toxicant Խմբագրել Wikidata
Կազմված էազոտ, թթվածին, ածխածին Խմբագրել Wikidata

Նիտրոբենզոլ, , պարզագույն արոմատիկ նիտրոմիացություն։ Բաց դեղնավուն, դառը նշի հոտով յուղանման հեղուկ է։ Հալման ջերմաստիճանը 5,7°C է, եռմանը՝ 210,9°C, խտությունը՝ 1987 կգ/մ³ (25°C-ում)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Վերականգնելիս փոխարկվում է անիլինի կամ հիդրազոբենզոլի։ Ստացվում է բենզոլը նիտրացնող խառնուրդով նիտրելով։ Նիտրոբենզոլը խիստ թունավոր է, ազդում է կենտրոնական նյարդային համակարգի, շնչառության, նյութափոխանակության պրոցեսների վրա։ Օդում նիտրոբենզոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատավայրում 3 մգ/մ³ է, բնակավայրերում՝ 0,008 մգ/մ³։ Օգտագործվում է հիմնականում անիլին և բենզիդին ստանալու համար, կիրառվում ներկանյութերի արտադրության մեջ՝ որպես լուծիչ և օքսիդիչ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիլինի, ազոտ պարունակող արոմատիկ միացությունների (բենզիդին, քինոլին, ազոբենզոլ), ցելյուլոզի եթերների լուծիչի[1] արտադրության համար օգտագործվող սկզբնական հումք է։ Նաև կիրառվում է որպես մետաղների փայլեցնող բաղադրությունների բաղադրիչ, լուծիչ և մեղմ օքսիդիչ։ Հիմնականում օգտագործվում է անիլինի արտադրության համար։

Նիտրոբենզոլի ածանցյալները կիրառվում են որպես պայթուցիկ նյութեր և հրթիռային վառելանյութերի բաղադրիչներ։ Օգտագործվում են նաև օծանելիքի արտադրությունում՝ որպես բուրավետ կամ հոտն ամրացնող նյութեր, այդ թվում՝ արհեստական մուշկներ։ Նիտրոբենզոլն ինքը նախկինում արտադրվում էր որպես «դառը-նուշի» կամ «միրաբանի» յուղ։ Նիտրոբենզոլի որոշ ածանցյալներ կիրառվում են լաքերի և ներկերի բաղադրության մեջ, ինչպես նաև բժշկությունում[2][3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кнунянц И. Л. и др. т.3 Мед-Пол // Химическая энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия, 1992. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кнунянц И. Л. (глав.ред.) «Химическая энциклопедия» в пяти томах. М.:Советская энциклопедия, 1988. Т.3, стр. 267—268
  2. Шабаров Ю. С. «Органическая химия», М.:Химия, 2002, стр. 848. ISBN 5-7245-1218-1, стр. 715—725
  3. Горленко В. А. и др. «Органическая химия», М.:Мастерство, 2003, стр. 624. ISBN 5-294-00176-4, стр. 397—403

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտրոբենզոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 305