Օքսիդիչներ
Օքսիդիչներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |


Օքսիդիչներ, այլ նյութեր օքսիդացնելու հատկություն ունեցող քիմիական նյութեր: Օքսիդացնել ասելով՝ հասկանում ենք էլեկտրոն կորզելու գործընթաց: Սովորական օքսիդիչներն են՝ թթվածինը, ջրածնի պերօքսիդը և հալոգենները: Մի դեպքում օքսիդիչն իրենից ներկայացնում է նյութ, որը ռեակցիայի ընթացքում էլեկտրոններ է վերցնում փոխազդող նյութի ատոմներից, մյուս դեպքում այն իրենից ներկայացնում է նյութ, որը տալիս է իր էլեկտրաբացասական ատոմը, սովորաբար թթվածինը: Այրման, պայթյունի և օրգանական օքսիդավերականգնման ռեակցիաների ժամանակ տեղի է ունենում էլեկտրաբացասական ատոմի՝ թթվածնի տեղափոխում:
Էլեկտրոն ընդունողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օքսիդավերականգնման ռեակցիան էլեկտրոնների անցումներով իրականացվող ռեակցիա է, որին մասնակցում են օքսիդիչը (էլեկտրոնների ակցեպտոր) և վերականգնիչը (էլեկտրոնների դոնոր): Դասական մետաղօրգանական օքսիդիչ է հանդիսանում ֆերոցենիում իոնը՝ Fe(C
5H
5)+
2, որն էլեկտրոն ընդունելով վեր է ածվում Fe(C5H5)2 նյութին: Ամենաուժեղ էլեկտրոնային ակցեպտորներից, որը հասանելի է վաճառքում, կապույտ գույնի կատիոն ռադիկալ նյութն է, որն ստանում են N(C6H4-4-Br)3 նյութից[1]:

Կան տարբեր աղյուսակներ, որոնցում ներկայացված են զանազան ռեագենտների էլեկտրոն ընդունելու հատկությունները՝ օքսիդավերականգնման պոտենցիալը, օրինակ՝ Ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալ (տվյալների էջ):
Ատոմ փոխանակող օքսիդիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ դեպքերում օքսիդիչն իր մոլեկուլում առկա թթվածնի ատոմը «տալիս է» այն նյութին, որի հետ փոխազդում է: Այս համատեքստում օքսիդիչը կարող է անվանվել օքսիգենացնող ռեագենտ կամ թթվածին փոխանցող ագենտ: Օրինակ՝ MnO−
4 (պերմանգանատ իոն), CrO2−
4 (քրոմատ իոն), OsO4 (օսմիումի քառօքսիդ), և հատկապես ClO−
4 (պերքլորատ իոն): Բոլոր նշված նյութերը պարունակում են թթվածին: Որոշ դեպքերում այս նյութերը կարող են հանդես գալ որպես էլեկտրոնային ակցեպտորներ՝ կախված փոխազդող նյութի բնույթից:
Օքսիդացնող ագենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թթվածին (O2)
- Օզոն (O3)
- Ջրածնի պերօքսիդ (H2O2) և այլ անօրգանական պերօքսիդներ
- Ֆտոր (F2), քլոր (Cl2) և այլ հալոգեններ
- Ազոտական թթու (HNO3) և նիտրատներ
- Ծծմբական թթու (H2SO4)
- Պերօքսիերկծծմբական թթու (H2S2O8)
- Պերօքսիմոնոծծմբական թթու (H2SO5)
- Քլորիտ, քլորատ, պերքլորատ և այլ նմանատիպ հալոգենմիացություններ
- Հիպոքլորիտ և այլ հիպոհալոգենիտներ՝ ներառյալ կենցաղում օգտագործվող սպիտակեցնող միջոցները (NaClO)
- Քրոմի վեցվալենտ միացությունները՝ քրոմական թթու, երկքրոմական թթու, քրոմի եռօքսիդ, քրոմատներ և երկքրոմատներ
- Նատրիումի պերբորատ
- Ազոտի ենթօքսիդ (N2O), ազոտի երկօքսիդ (NO2) և ազոտի երկօքսիդի դիմեր (N2O4)
- Կալիումի նիտրատ (KNO3), սև վառոդ
- Նատրիումի բիսմուտատ
Վտանգավոր նյութերի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգավոր օքսիդացնող քիմիկատն այն նյութն է, որը կարող է առաջացնել կամ նպաստել այլ նյութի այրմանը[2]: Այս սահմանման համաձայն՝ որոշ նյութեր, որոնք վերլուծաբան քիմիկոսների կողմից դասակարգված են որպես օքսիդիչներ, չեն համարվում վտանգավոր օքսիդիչներ: Դրա օրինակ է հանդիսանում կալիումի երկքրոմատը, որը չի անցնում օքսիդացնող նյութի վտանգավոր ապրանքատեսակի փորձարկում: ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ունի օքսիդիչ նյութերի կոնկրետ սահմանում: Գոյություն ունի օքսիդիչների երկու սահմանում, դրանք են՝ 5-րդ դասի 5.1 (а) 1 և 5.1 (а) 2 ենթադասերը: Առաջին ենթադասը վերաբերում է պինդ օքսիդիչներին, որոնց այրման ժամանակամիջոցը փոքր կամ հավասար է կալիումի բրոմատի և ցելյուլոզի 3:7 հարաբերակցությամբ խառնուրդի այրման ժամանակամիջոցին: Երկրորդ ենթադասը վերաբերում է հեղուկ օքսիդիչներին, որոնք 690-2070 կՊա ճնշման դեպքում ինքնաբոցավառվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան 1:1 հարաբերությամբ 65 % ազոտական թթվի և ցելյուլոզի խառնուրդը[3]:
Ընդհանուր օքսիդիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելանյութ | Արգասիք |
---|---|
O2 թթվածին | Տարբեր օքսիդներ, հիմնականում՝ H2O և CO2 |
O3 օզոն | Տարբեր՝ կետոններ, ալդեհիդներ, ջուր |
F2 ֆտոր | F− |
Cl2 քլոր | Cl− |
Br2 բրոմ | Br− |
I2 յոդ | I−, I− 3 |
ClO− հիպոքլորիտներ | Cl−, H2O |
ClO− 3 քլորատներ |
Cl−, H2O |
HNO3 ազոտական թթու | NO ազոտի ենթօքսիդ NO2 ազոտի երկօքսիդ |
SO2 ծծմբի երկօքսիդ | S ծծումբ (Ավելի շատ հանդես է գալիս որպես վերականգնիչ) |
Վեցվալենտ քրոմ CrO3 քրոմի եռօքսիդ CrO2− 4 քրոմատներ Cr 2O2− 7 երկքրոմատներ |
Cr3+, H2O |
MnO− 4 պերմանգանատներ MnO2− 4 մանգանատներ |
Mn2+ (թթվային) կամ MnO2 (հիմնային) |
ռութենիումի քառօքսիդ օսմիումի քառօքսիդ |
Օրգանական սինթեզներ |
H2O2 և այլ պերօքսիդներ | Տարբեր, ներառյալ՝ օքսիդներ և ջուր |
Tl(III) թալիումի միացություններ | Tl(I) թալիումօրգանական միացություններ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ N. G. Connelly, W. E. Geiger (1996)։ «Chemical Redox Agents for Organometallic Chemistry»։ Chemical Reviews 96 (2): 877–910։ PMID 11848774։ doi:10.1021/cr940053x
- ↑ Australian Dangerous Goods Code, 6th Edition
- ↑ 49 CFR 172.127 General Requirements for Shipments and Packagings; Subpart D