Նինա Սուբլաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Սուբլաթի
20150512 ESC 2015 Nina Sublatti 5000.jpg
Ծնվել էհունվարի 31, 1995(1995-01-31)[1] (24 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Ժանրերփոփ երաժշտություն, dark wave? և ինդի փոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել, կոմպոզիտոր և գեղագիր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Կայքninasublatti.com
Nina Sublatti Վիքիպահեստում

Նինա Սուլաբերիձե (հունվարի 31, 1995(1995-01-31)[1], Մոսկվա, Ռուսաստան) ավելի լավ հայտնի որպես Նինա Սուբլատտի, վրացի երգչուհի, երգահան, մոդել է, ով 2015-ին ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Warrior" (Ռազմիկ) երգով[2]: Նա հայտնվեց եզրափակչում, որտեղ զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբլատտին ծնվել է վրացի ծնողներից Մոսկվայում՝ Ռուսաստանում: Նրա ծնվելուց հետո ընտանիքը վերադարձել է Վրաստան: Նա ընդունվել է արվեստի դպրոց, որտեղ ուսուցանել է նկարչություն, գծագրություն և քանդակագործություն։ 2008-ին Նինան պայմանագիր է կնքում մի մոդելական գործակալության հետ և սկսում է մոդելի իր աշխատանքը։ 2011-ից սկսում է աշխատել Georgian Dream Studio (Վրացական երազանք ստուդիա)-ի հետ, որի շրջանակներում էլ համագործակցում է վրացի երգիչ Բեռա Իվանիշվիլիի հետ[3]:

2013-ին Նինան ճանաչվեց որպես Saqartvelos Varskvlavi («Սուպերսթար» նախագծի վրացական տարբերակ) հաղթող[4]: Այդ նույն տարում նա ձայնագրեց իր առաջին Dare to Be Nina Sublatti ձայնասկավառակը, որը դարձավ Վրաստանի ամենավաճառված ձայնասկավառակներից մեկը[3]: 2014-ի դեկտեմբերին հայտարարվեցին Եվրատեսիլ երգի մրցույթի վրացական նախընտրական փուլի 5 մասնակիցները, որոնց թվում էր նաև Նինան իր "Warrior" (Զինվոր) երգով։ 2015-ի հունվարի 14-ին նա ներկայացվեց որպես հաղթող և իրավունք ստացավ ներկայացնել Վրաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում: Հաջողությամբ հաղթահարելով առաջին կիսաեզրափակիչը Նինան եզրափակչում հավաքեց 51 միավոր և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբլատտին նշում է, որ երաժշտական ասպարեզում իր վրա մեծ ազդեցություն ունեն Ջենիս Ջոպլինը, Բրայան Մոլքոն և Բյորկը: Նինան իր վրա ունի մի քանի դաջվածքներ, որոնք արել է անձամբ[5]:

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dare to Be Nina Sublatti (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. http://www.eurovision.tv/page/news?id=its_nina_for_georgia
  3. 3,0 3,1 http://wiwibloggs.com/2014/12/25/get-know-georgian-finalistnina-sublatti/70344/
  4. http://www.angel.ge/fashion/110869-.html
  5. http://wiwibloggs.com/2015/01/03/exclusive-nina-sublatti-chats-wiwibloggs-georgias-eurovision-selection/71183/