Բրայան Մոլքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Մոլքո
Brian Molko in the European Parliament.jpg
Բրայան Մոլքոն 2010 թ-ին Բրյուսելում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBrian Molko
Ի ծնե անունBrian Molko
Ծնվել էդեկտեմբերի 10, 1972(1972-12-10)[1] (50 տարեկան)
Բրյուսել, Բելգիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերալտերնատիվ ռոք
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, պրոդյուսեր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներկիթառ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, սաքսոֆոն
Գործունեություն1994-ց առ այսօր
ԼեյբլPlay It Again Sam?
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան, ISL? և European School, Luxembourg I?
ԱնդամակցությունPlacebo
Կայքplaceboworld.co.uk
Commons-logo.svg Brian Molko Վիքիպահեստում

Բրայան Մոլքոն (անգլ.՝ Brian Molko, դեկտեմբերի 10, 1972(1972-12-10)[1], Բրյուսել, Բելգիա), շոտլանդա-ամերիկացի հայտնի կիթառահար, երգերի հեղինակ, վոկալիստ է և Placebo խմբի երաժիշտներից։ Նա հայտնի է իր քթային, բարձր վոկալի, անդրոգին տեսքի և յուրօրինակ, ձայնային, երիտասարդների կողմից տպավորված կիթառի ոճի համար։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանը ծնվել է ֆրանկոիտալական ծագում ունեցող ամերիկյան միջազգային բանկիր հոր[2] and a Scottish Catholic mother. Molko has one older brother, 10 years his senior, named Stuart.[3] և շոտլանդական ծագում ունեցող մոր ընտանիքում։ Նրանց ընտանիքը հաճախ էր տեղափոխվում տեղից տեղ նրա ամբողջ մանկության ընթացքում։ Նրանք մասնավորապես եղել են Շոտլանդիա-ում, Լյուքսեմբուրգ-ում Լիվան-ում և Լիբերիա-ում[4]։ «Տեղը, որտեղ ես մեծացել եմ[5]»,-Մոլքոն անվանում է մոր հարազատ քաղաքը Շոտլանդիայում՝ Դանդին։ Բրայանին դաստիարակել են խիստ կանոններով, նրա ծնողները չեն խրախուսել երաժիշտ դառնալու նրա մտադրությունը. Նրա հայրը ցանկանում էր, որ Բրայանը բանկիր դառնա։ Չնայած դրան նա ապստամբում է և ստեղծում իր համար անդրոգին կերպար, սկսում եղունգների լաք ու շրթներկ օգտագործել, ներկել աչքերը և փանկ երաժշտություն լսել։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում Բրայանը ընդունվել է Լյուքսեմբուրգ-ի եվրոպական դպրոց, բայց շուտով թողել կրթությունն այնտեղ դասընկերների հետ ունեցած խնդիրների պատճառով։ Հետագայում նա ընդունվել է Լյուքսեմբուրգի ամերիկյան միջազգային դպրոց (AISL[6]) և սկսել է դրամատուրգիա ուսումնասիրել Լոնդոնի Գոլդսմիթյան քոլեջում[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Մոլքոն և Ստեֆան Օլսդալ-ը միասին են սովորել Լյուքսեմբուրգի ամերիկյան միջազգային դպրոցում, սակայն երբեք չեն եղել ընկերներ[8]։ Երբ Բրայանը տեղափոխվել է Լոնդոն, նրանք նորից հանդիպել են մետրոյի South Kensington կայարանում և Մոլքոն հրավիրել է նրան իր ակումբային ելույթներից մեկին, որի ժամանակ նա նվագելու էր Սթիվ Հյուիթ-ի հետ։ Ստեֆանի և Սթիվի հետ աշխատելու հետ միաժամանակ նա խաղացել է «Մետքսե ոսկու հանք[9]» ֆիլմում, որի համար արդեն նրանց խումբը՝ Placebo-ն գրեց երգ՝ «20th Century Boy»: Բրայանը ֆիլմում խաղում էր The Flaming Creatures գլեմ-ռոք խմբի մենակատար Մալքոլմ-ի դերը։ Պլացեբոյի կենդանի կատարումների ժամանակ Բրայանը նվագել է մի շարք երաժշտական գործիքներ՝ կիթառ, բաս-կիթառ, հարվածային գործիքներ, շրթհարմոն և սաքսոֆոն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ-ի հոկտեմբերին Բրայանը և նրա ընկերուհին՝ լուսանկարչուհի Հելենա Բերգ-ը ունեցել են որդի՝ Քոդի-ն։ 2009 թ-ի հունիսին Բրայանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ինքը «միայնակ հայր[10]» է։ Բրայան Մոլքոն բիսեքսուալ[11] է։ Երաժիշտը երբեք չի թաքցրել թմրանյութերի օգտագործման իր փորձը։ 1997 թ-ին New York Doll ամսագրին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ երևի հերոին-ը միակ թմրամիջոցն է երկրագնդի վրա, որն ինքը չի փորձել, իսկ հետագայում խոստովանել է, որ փորձել է նույնիսկ դա։ 2012 թ-ի դեկտեմբերին Մոլքոն ստացել է պատվավոր կրթաթոշակ Գոլդսմիթյան քոլեջից և Լոնդոնի համալսարանից, որի պարգևատրման արարողությանը ներկա են եղել նրա ծնողները[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Brians Molko»։ TV.com։ CNET Networks Entertainment։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011 
  3. «Brian Molko sends his regards to his brother Stuart»։ սեպտեմբերի 19, 2003։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6 
  4. «Extra info about Brian»։ brian-molko.com։ հունիսի 22, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20 Կաղապար:Verify credibility(չաշխատող հղում)
  5. «NME interview with Placebo»։ NME/PlaceboWorld։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-15-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011 
  6. «Role Reversal»։ Sessions։ May 2012։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-16-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011 
  7. «The Boy Can't Help It»։ Guitarist/PlaceboWorld։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-19-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011 
  8. «Brian Molko's biography»։ brian-molko.com։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20 Կաղապար:Verify credibility(չաշխատող հղում)
  9. «Velvet Goldmine (1998) – Full cast and crew»։ IMDB։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011 
  10. «Placebo – Brian Molko interview at Gloria Theatre in Cologne 3rd of June 2009»։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4 
  11. West Dave։ «Molko: I wish I kept quiet on sexuality»։ Digital Spy։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20 
  12. «Brian Molko receives Honorary Fellowship at Goldsmiths»։ դեկտեմբերի 19, 2012