Նինա Շորինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Շորինա
ռուս.՝ Нина Ивановна Шорина
Ծնվել էմարտի 10, 1943(1943-03-10)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր և ռեժիսոր

Նինա Շորինա (ռուս.՝ Нина Ивановна Шорина, մարտի 10, 1943(1943-03-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կինոդերասանուհի, ռեժիսոր, սցենարի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Շորինան ծնվել է 1943 թվականի մարտի 10-ին, Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Յ. Սեգելի արվեստանոցը), ավարտել է նույն ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Լ. Քրիստիի վավերագրական կինոյի արվեստանոց)։ Կինոյում սկսել է նկարահանվել մանկությունից։

1972 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Եռանդուն աշխատել է ավանդական ժանրերի և «սովորական անիմացիայի» թեմատիկայի օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ[2]։

1993 թվականին աշխատել է «Animac» անիմացիոն ֆիլմերի կինոստուդիայում (Ֆրանսիա)։ 1994 թվականին կազմակերպել է «Թարգմանություններ արևելյանից» խաղարկային ֆիլմի ստուդիան։

Մամուլում և անիմացիոն ժողովածուներում հրապարակումների հեղինակ է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 թվական` Կրակներ գետի վրա` Նյուրա
  • 1954 թվական` Ծովային որսորդ` Մանյա
  • 1957 թվական` Հովիվ
  • 1960 թվական` Առաջին ժամադրությունը` Վիոլետա Մակարովա, լրագրության երկրորդ կուրսի ուսանողուհի
  • 1960 թվական` Իր գլուխն ուսի վրա` Նատաշա
  • 1961 թվական` Իսկ եթե դա սեր է` Ռիտա Կաբալկինա
  • 1961 թվական` Մեր ընդհանուր ընկերը` Մաշա Կոշելևա
  • 1964 թվական` Հարցրու քո սրտին` Գալյա, Ֆյոդորի հարսնացուն
  • 1967 թվական` Աստղերը և զինվորները` բուժքույր
  • 1984 թվական` Սառույցները տեղ ունեին` դրվագ
  • 1999 թվական` Թարգմանություններ արևելյանից` գլխավոր դեր
  • 1989 թվական` Երկրորդ ես
  • 1991 թվական` Ծիծաղի սենյակ
  • 1993 թվական` Միջանցիկ քամին

Կինոյի ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական` Թարգմանություններ արևելյանից
  • 2002 թվական` Իվան-թեյ (կարճամետրաժ, նվիրված Անդրեյ Տարկովսկու հիշատակին)
  • 2007 թվական` Նիցշեն Ռուսաստանում
  • 2009 թվական` «Կովկասը առանց պատերազմի» վավերագրական ֆիլմերի շարք

Մուլտֆիլմերի ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվական` Անգետիկն Արևային քաղաքում
  • 1978 թվական` Մումի տրոլլն ու գիսաստղը (2-րդ սերիա)
  • 1978 թվական` Մումի տրոլլն ու գիսաստղը տան ճանապարհին են
  • 1981 թվական` Ոչ բարի Լադոն
  • 1982 թվական` Հիանալի Պերին
  • 1983 թվական` Հեքիաթ շատ բարձրահասակ մարդու մասին
  • 1984 թվական` Բուկայի մասին
  • 1985 թվական` Պուդել
  • 1986 թվական` Դուռը
  • 1988 թվական` Երազը

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվական` Երկրորդ ես
  • 1999 թվական` Թարգմանություններ արևելյանից
  • 2002 թվական` Իվան-թեյ
  • 2007 թվական` Նիցշեն Ռուսաստանում

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական` Թարգմանություններ արևելյանից

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվական` Թարգմանությունները արևելյանից
  • 2002 թվական` Իվան-թեյ
  • 2007 թվական` Նիցշեն Ռուսաստանում

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դուռը» մուլտֆիլմ` Օբերհաուզեն-87 փառատոնի Գրան պրի, Գաբրովոյի հումորի և երգիծանքի փառատոնի մրցանակ` լավագույն ռեժիսուրայի համար (1987 թվական), Անսիի միջազկային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (1987 թվական), ֆիլմն ընդգրկվել է մտնում է 1987 թվականին նկարահանված աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերի տասնյակում[2]
  • «Պուդել» մուլտֆիլմ` Բուրկ ան Բրեսի փառատոնի Գրան պրի «Լավագույն մանկական ֆիլմը» անվանակարգում (Ֆրանսիա, 1987 թվական)
  • «Ծիծաղի սենյակ» մուլտֆիլմ` Իսպանիայի Սիտջես քաղաքում կայացած փառատոնի լավագույն հետահայաց ֆիլմ (1991 թվական)
  • «Միջանցիկ քամի» մուլտֆիլմ` «ԿՐՈԿ» փառատոնի մրցանակի` «Անիմացիոն կինոյի լեզվի զարգացման համար»
  • «Թարգմանություններ արևելյանից»` ֆրանսիացի կինոքննադատների «Հանում եմ գլխարկս» մրցանակ (Օնֆլեր, Ֆրանսիա), ռուսական կինոյի «Կինը և կինոն» կինոփառատոնի մրցանակ (1999 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Кирилл Разлогов. Нина Шорина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 736. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]