Դուռը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուռը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՆինա Շորինա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն639 վայրկյան
Թվական1986

Դուռը (ռուս.՝ Дверь), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Նինա Շորինան «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1986 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Տ. Պոնոմարյովայի պատմվածքի մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հին, վաղուց կիսաքանդ տանը, որը հիմնանորոգման կարիք ուներ, մարդիկ ապրում են սովորական կյանքով։ Նրանք արդեն վաղուց հարմարվել են այն բանին, որ շքամուտքի դուռը բացվում է ոչ միայն ուժեղ ձայնով, այլ նաև որոշ մարդիկ չեն կարողանում անցնել դրա միջով։ Այս անհարմարությունը վերացնելու փոխարեն բնակիչները իրենց տներն են մտնում ոչ սովորական ձևով։ Ոմանք ուղղակի թռչում են պատուհանից, ոմանք իջնում են թելով և ճամպրուկով պատրաստված «վերելակով», ոմանք էլ սողում են խողովակով։ Եվ այդպես ամեն օր։ Բնակիչներն արդեն այնքան են սովորել այս տարօրինակ գոյությանը, որ գրեթե չեն նկատում դրա տարօրինակ լինելը։ Սակայն մի օր օդապարուկով թռչող մի փոքրիկ տղա դռան վրա յուղ է քսում, և այն սկսում է բացվել։ Թվում է, թե վերջապես կարելի է մտնել բաց դռնից աստիճաններով բարձրանալով` հայտնվել տանը։ Սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Հին տան բնակիչները չեն հրաժարվում իրենց սովորույթներից։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Նինա Շորինա
  • Սցենարի հեղինակ` Ալեքսեյ Ստուդզինսկի
  • Բեմադրող նկարիչ` Վիկտոր Դուդկին
  • Անիմատորներ` Սերգեյ Օլիֆիրենկո, Տատյանա Մոլոդովա, Միխայիլ Պիսման, Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Պ. Գուսև, Օ. Մասաինով, Վ. Աբակումով, Վ. Գրիշին, Մ. Կոլտունով, Վ. Պետրով, Ն. Բարկովսկայա, Մ. Չեսնոկովա, Ն. Մոլևա, Ա. Վետյուկովա, Ն. Զակլյակով, Ա. Բալյաև, Վ. Ալիսով, Ն. Գրինբերգ, Լ. Լյուտինսկայա, Ն. Մենչուկով
  • Օպերատոր` Յուրի Կամենեցկի
  • Հնչյունային ռեժիսոր` Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող` Գալինա Ֆիլատովա
  • Խմբագիր` Ա. Վյատկին
  • Տնօրեն` Գրիգորի Խմարա
  • Դերերը հնչյունավորել են` Անատոլի Բարանցև, Բորիս Նովիկով, Մուզա Կրեպկոգորսկայա, Օլգա Գրոմովա, Վ. Մաշենկո, Չիկա թութակ

Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Անսիի Միջազգային կինոփառատոնի մրցանակով (Ֆրանսիա
  • Մուլտֆիլմը ներառվել է 1987 թվականի աշխարհի 10 լավագույն մուլտիպլիկացոն ֆիլմերի շարքում[1]։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 4» մուլտֆիլմերի ժողովածուում։ Ժողովածուում ներառվել են հետևյալ մուլտֆիլմերը` «Դուռը» (1986), «Տղան ինչպես տղա» (1986), «Ազատագրված Դոն Կիխոտ» (1987), «Մարտինկո» (1987), «Մեծ ստորգետնյա պարահանդես» (1987), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Երազ» (1988), «Երկրորդ եսը» (1989), «Ընկերուհին» (1989), «Երկու անգամ երկու», «Կատուն և Կոն» (1990)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Нина Шорина». — 352 с. — ISBN 5-91105-007-2
  2. Masters of Russian Animation Volume 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]