Պուդել (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պուդել
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՆինա Շորինա
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1985

Պուդել (ռուս.՝ Пудель), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին, ռեժիսոր Նինա Շորինայի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ըստ Ս. Մարշակի բանաստեղծության։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սամուիլ Մարշակի համանուն բանաստեղծության, որի տեքստը կարդում են կադրից դուրս ձայներ։ Այն պատմում է մի ծեր կնոջ մասին, որը սիրում էր սուրճ խմել և մորթի գործել։ Նա ուներ ցեղական շուն` պուդել, որը սիրում էր չարաճճիություններ անել։ Պուդելը շատ անհարմարություններ էր պատճառում, բայց առանց շան շատ ձանձրալի էր։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Նինա Շորինա
  • Սցենարի հեղինակ` Մարկ Կուշնիրով
  • Բեմադրող նկարիչ` Յու. Եվխարով
  • Օպերատոր` Յուրի Կամենեցկի
  • Նկարիչ-մուլտիպլիկտորներ` Վյաչեսլավ Շիլոբրեև, Սերգեյ Օլիֆիրենկո, Միխայիլ Պիսման
  • Կոմպոզիտոր` Վասիլի Նիմերովիչ-Դանչենկո
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Վլադիմիր Ալիսով, Նատալյա Բարկովսկայա, Վալենտին Լադիգին, Վիկտոր Գրիշին, Վալերի Պետրով, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Մասլով, Միխայիլ Կոլտունով, Մարինա Չեսնոկովա, Նինա Մոլևա, Աննա Վետյուկովա, Նիկոլայ Զակլյակով
  • Մոնտաժող` Գ. Ֆիլատովա
  • Խմբագիր` Անդրեյ Վյատկին
  • Ֆիլմում օգտագործվել է Դմիտրի Շոստակովիչի «Շարմանկա» դաշնամուրային պիեսը
  • Տնօրեն` Գրիգորի Խմարա
  • Տեքստը կարդում են` Վասիլի Նեմիրովիչ-Դանչենկո, Սաշա Դրոժին, Ալեքսեյ Պտիցին
  • Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Չի կարելի ասել, թե 1985 թվականին նկարահանված և հեղինակին առաջին հայրենական միջազգային մրցանակները բերած «Պուդելը» հենց այնպես է հայտնվել։ Դրան նախորդել է ավանդական ժանրերից և «սովորական մուլտիպլիկացիայից» ազատագրման երկարատև աշխատանքը, որն ըստ Նինա Շորինայի, ինքը չի սիրում։
- Կիրիլ Ռազլոգով, «Մեր մուլտֆիլմերը»[1]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кирилл Разлогов. Нина Шорина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]