Կրակներ գետի վրա
Արտաքին տեսք
Կրակներ գետի վրա ռուս.՝ Огни на реке | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1954 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Էյսիմոնտ |
Պրոդյուսեր | Վիկտոր Էյսիմոնտ |
Սցենարի հեղինակ | Գեորգի Գրեբներ |
Դերակատարներ | Ստեպան Կայուկով |
Օպերատոր | Բենցիոն Մոնաստիրսկի |
Երաժշտություն | Անատոլի Լեպին |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 80 րոպե |
«Կրակներ գետի վրա» (ռուս.՝ «Огни на реке»), խորհրդային արկածային կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը[1][2][3] 1953 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է հայտնի խորհրդային գրող Նիկոլայ Իվանովիչ Դուբովի համանուն վիպակի հիման վրա[4][5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական կիևցի դպրոցական Կոստյան ամառային արձակուրդներին գնացել է հարազատ հորեղբոր մոտ, որը Դնեպրում աշխատում է որպես բակենապահ։ Ավելի ուշ Կոստյան ընկերանում է տեղացի տղաների հետ, շատ նոր գիտելիքներ է ձեռք բերում գյուղական կյանքի վերաբերյալ, լավ հանգստանում և նույնիսկ կարողանում է օգնել հորեղբորը՝ կանխելու շոգենավի վթարը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերի Պաստուխ – Կոստյա
- Նինա Շորինա – Նյուրա
- Սաշա Կոպելյով – Միշա «Ցիգանոկ»
- Ֆեդյա Սևերին – Տիմկա Տիմոֆեև, «Արբուզյատնիկ»
- Լյոշա Կոզլովսկի – Եգորկա
- Վիտալի Դորոնին – Եֆիմ Կոնդրատևիչ, Նյուրայի հայրը
- Մարկ Բեռնես – կապիտանի ավագ օգնական
- Աննա Լիտվինովա – Կոստյայի մայրը
- Լուսագրերում նշված չեն
- Լիլիա Յուդինա – պիոներների ջոկատավար Ելենա Իվանովնա
- Նիկոլայ Գոռլով – գետային տրանսպորտի աշխատող
- Գեորգի Գումիլևսկի – Իվան Կուզմիչ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ՝ Գեորգի Գրեբներ
- Պիոներական երգի տեքստի հեղինակ՝ Սերգեյ Միխալկով
- Բեմադրությունը՝ Վիկտոր Էյսիմոնտի
- Օպերատոր՝ Բենցիոն Մոնաստիրսկի
- Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
- Նկարիչներ՝ Բորիս Դուլենկով, Պյոտր Պաշկևիչ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը նկարահանվել է Կիև քաղաքում և Դնեպր գետի վրա՝ Տրիպոլիի շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Детский фильм 1954 года "Огни на реке" покажут в кинотеатре на Костякова». timiryazevskiy.mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Надувные скульптуры, волкозомби и фестиваль мультфильмов: куда пойти в выходные в Москве». glasnarod.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Настя и Катя хотели, чтобы пришёл Дед Мороз. И чтобы война скорее закончилась
- ↑ Искусство кино // iskusstvo kino
- ↑ «Кино на ТВ». 1997 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Огни на реке»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|