Նինա Գուալինգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Գուալինգա
Ծնվել էհունիս 1993[1] (30 տարեկան)
ԾննդավայրSarayaku, Պաստասա, Էկվադոր
Քաղաքացիություն Էկվադոր
Մասնագիտությունակտիվիստ և բնապահպան

Նինա Գուալինգա (անգլ.՝ Nina Gualinga, հունիս 1993[1], Sarayaku, Պաստասա, Էկվադոր)[2], շվեդական ծագմամբ էկվադորցի բնապահպանության և տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների ակտիվիստ։ Նա կիչվա լեզվով խոսող համայնքի մի մասն է և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Էկվադորյան Ամազոնի շրջակա միջավայրի և վայրի բնության բնակիչների, ինչպես նաև այս միջավայրից կախված մարդկանց պաշտպանության օգտին[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուալինգան ծնվել և մեծացել է Էկվադորի Ամազոնի Պաստասա պրովինցիայում գտնվող կիչվա լեզվով խոսող իր մայրիկի Սարայակու համայնքում[4][5]։ Յոթ տարեկանից նա հանդես է եկել կլիմայի արդարության և բնիկների իրավունքների պաշտպանության օգտին[4][6][7]։ Անտառի մասին իր գիտելիքները նա ձեռք է բերել ծնողների և տատիկ-պապիկների շնորհիվ[3]։ Գուալինգայի քույրը՝ Հելենա Գուալինգան, և մայրը՝ Նոեմի Գուալինգան, նույնպես բնապահպանական ակտիվիստներ էին և Կիչվա Սարայակու համայնքի ակտիվ անդամներ՝ ընկերությունների և Էկվադորի կառավարության կողմից Ամազոնի անտառի շահագործման դեմ պայքարում։ Տեղաբնիկ ժողովուրդների և տարածքային իրավունքների պաշտպանությունը սկսվել է այն ժամանակ, երբ նավթային ընկերությունը Էկվադորի կառավարության ռազմական զորքերի օգնությամբ սկսել էր բռնությամբ շահագործել համայնքի բնիկների հողերը[5]։ Այս ներխուժումը հանգեցրել է Էկվադորի կառավարության և Սարայակու համայնքի իրավական պայքարին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի առջև, ինչը, ի վերջո, բերեց Սարայակու համայնքի հաղթանակին[3][8][9]։ 18 տարեկան Գուալինգան գործի վերջին դատաքննության ժամանակ Սարայակուի ներկայացնում էր երիտասարդներին[3][4][6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Գուալինգան սովորում է Լունդի համալսարանի Մարդու իրավունքներ բաժնում[5][10][11]։

Գուալինգան արժանացել է Amazon Watch ոչառևտրային կազմակերպության Օքլենդի (Կալիֆոռնիա) տեղաբնիկների կրթաթոշակի, որտեղ նա մշակել է իր սեփական հասարակական կազմակերպության առաջարկը՝ ուղղված Սարայակուի տեղաբնիկ երիտասարդների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը և Հարավային Էկվադորի Ամազոնը պաշտպանելուն[6]։ Նրա Hakhu Amazon Design կազմակերպությունը վաճառում է ձեռքի աշխատանքի զարդեր և աքսեսուարներ[4][6][12]։ Նա պահանջում է, որ Էկվադորի կառավարությունը Ամազոնի անտառն ինքնին ճանաչի որպես ակտիվ և կառավարությունը դադարեցնի խոշոր նավթարդյունաբերական ընկերությունների հետ պայմանագրային գործարքները[3]։

Բնապահպանական միջոցառումների մասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա նաև ակտիվ է որպես տեղական իրավապաշտպան միջազգային մակարդակում՝ կենտրոնանալով տների և հողերի պաշտպանությանը ձեռնարկատիրական շահերից[5][8]։ Նա հանածո վառելիքի արդյունահանումը դադարեցնելու 2014 թվականի Մարդկանց կլիմայական երթի համաշխարհային կոչին է մասնակցել[11][13]։ Նա նաև «Կենդանի անտառների» պաշտպանությանը նվիրված COP20 և COP21 կլիմայական համաժողովներում պատվիրակների կազմում է եղել, որոնք կայացել են, համապատասխանաբար, Լիմայում (2014) և Փարիզում (2015)[6][11]։ COP21- ի ընթացքում նա Սեն գետով կանոեով նավարկել է իր գյուղից Փարիզի՝ ուշադրություն հրավիրելով իր ժողովրդի պահանջների վրա[14]։

Գուալինգան բնիկ ժողովուրդների կին ներկայացուցիչներից է, որոնք 2016 թվականին COP22 ընթացքում երթով շարժվել են 7 ազգությունների կանանց իրավունքների և տարածքների միավորման և պաշտպանության համար[6][12]։ Գուալինգան ավելի շատ լույս է սփռել Մարաքեշի COP22- ում կեչուա բնակչության վրա կլիմայի փոփոխության հետևանքների վրա և կառավարությանը կոչ է արել առաջնահերթ դարձնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցները, որոնք ուղղված են բնիկների համար ածխածնի արտանետումները նվազեցնելուն[7][8]։ Նա Բոննում կայացած 2017 թվականի COP23- ում «Կանանց երկրագնդի և կլիմայի գործողությունների ցանցի» (WECAN), Amazon Watch-ի Սարայակուի պատվիրակության անդամ և միջոցառման բանախոս է եղել[15][16]։ Նինան նաև WECAN- ի պատվիրակության կազմում է եղել 2019 թվականին Մադրիդում կայացած COP25 կլիմայի բանակցություններում[17]։ Միջոցառմանը նա նշել է, որ կլիմայական ճգնաժամից դուրս գալու ելքն այն տեղաբնիկ ժողովրդին լսելն է, որոնք հազարամյակներ շարունակ գտել են երկիրը պահպանելու լուծումներ[12]։ 2020 թվականի փետրվարի 25-ին Բարսելոնայում՝ «Կատալոնիայի առաջավոր ճարտարապետության ինստիտուտի» (IAAC) լսարանի առջև նա կարդացել է «Ամազոնի բնիկ ժողովուրդները․ մեր ապագայի պահապանները» թեմայով դասախոսություն[5][18]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին WWF միջազգային կազմակերպության նախագահի երիտասարդական մրցանակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.eluniverso.com/noticias/2020/07/03/nota/7893996/nina-gualinga-luchadora-indigena-galardonada-premio-international
  2. «Nina Gualinga, la luchadora ambiental que batalla contra la violencia de género». El Universo (իսպաներեն). 2020 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Activist Nina Gualinga on protecting the Amazon». World Wildlife Fund (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Cartagena (2018 թ․ մայիսի 8). «Environmental and indigenous rights activist to receive WWF's top youth conservation award». World Wide Fund For Nature. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Nina Gualinga > IAAC Lecture Series». IAAC (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Nina Sicha Siren Gualinga | SDLAC». sdlac.yale.edu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 «Climate justice day at COP22 considers climate impacts on indigenous people - Business & Human Rights Resource Centre». www.business-humanrights.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 «OHCHR | Spotlight on indigenous rights at COP22 climate talks». www.ohchr.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. International, WECAN (2019 թ․ դեկտեմբերի 21). «People Power Rises for Climate Justice at COP25: WECAN International Analysis & Reflection». WECAN International (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  10. «Indigenous Environmental Activism in the Amazon: Nina Gualinga». Never Apart (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. 11,0 11,1 11,2 Amazon Watch (2014 թ․ դեկտեմբերի 12). «Indigenous Voices: A Call to Keep the Oil in the Ground». HuffPost (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. 12,0 12,1 12,2 International, WECAN (2019 թ․ դեկտեմբերի 21). «People Power Rises for Climate Justice at COP25: WECAN International Analysis & Reflection». WECAN International (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  13. «Indigenous Voices: A Call to Keep the Oil in the Ground». Amazon Watch (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  14. «8 women who are changing the world without you even realising». LifeGate (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 7. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  15. «Women's Voices for Climate Justice». Women's Voices for Climate Justice (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. «Amazon Watch and Sarayaku Delegation to COP 23». Amazon Watch (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. «Advocacy at UN Climate Forums». WECAN International (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. Cm | (2020 թ․ փետրվարի 24). «Nina Gualinga Lecture». Architecture Walks and Tours in Barcelona (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]