Jump to content

Պաստասա (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաստասա
Դրոշ




ԵրկիրԷկվադոր Էկվադոր
ՀիմնQ19445468?
ԿարգավիճակԷկվադորի նահանգ
Մտնում էԷկվադոր
ՎարչկենտրոնPuyo?
Պաշտոնական լեզուներիսպաներեն, Կիչուա, Shuar?, Achuar?, Անդոա, Waorani? և Záparo?
Բնակչություն111 915 մարդ (2022)[1]
Տարածք29 641,37 կմ² (2010)[2]
Հիմնադրված էնոյեմբերի 10, 1959 թ.
Սահմանակցում էՕրելյանա, Նապո, Տունգուրահուա, Մորոնա Սանտյագո և Լորետո
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդEC-Y
Հեռախոսային կոդ03
Փոստային ինդեքսներEC16
Ավտոմոբիլային կոդS
pastaza.gob.ec(իսպ.)

Պաստասա (իսպ.՝ Provincia de Pastaza) պրովինցիա, որը տեղակայված է Էկվադորի Օրիենտե շրջանում՝ արևելյան ջունգլիներում։ Մայրաքաղաքը Պույոն է, հիմնադրվել է 1899 թվականի մայիսի 12-ին և ունի 36700 բնակչություն։ Քաղաք այժմ կարելի է հասնել հարթ ճանապարհներով, վերջին կառուցված ճանապարհը Բանյոսն է, որը Պաստասա գետից ձգվում է մինչև պրովինցիա։

Պաստասա գետը պրովինցիայից հոսում է դեպի արևմուտք, որտեղ տարածքը հարթ է, ինչի պատճառով առաջանում է մեանդր Նապոյի վրա, որն Ամազոնի վտակն է։ Նրա բնական պաշարներն են բանանը, թուրինջը, ծխախոտը, կակաոն ու սուրճը։ Թեյը մշակվել է մի քանի բրիտանական ընկերությունների կողմից, իսկ ութսունականների ընթացքում ընկերություններից մեկը պատվավոր կերպով այցելել է Բրիտանիայի թագավորական ընտանիք՝ Արքայադուստր Մարգարետին։

Լանդշաֆտը լեռնային է մեծ մասամբ պրովինցիայի արևմտյան շրջանում, սակայն արևելքում համեմատաբար դառնում է ավելի հարթ, քանի որ այն մոտ է Պերուական սահմանի մոտ գտնվող գետերին ու հարթավայրերին, որոնք հատուկ են պրովինցիայի մեծ մասին։ Ամենաբարձր կետն ունի 1820 մետր բարձրություն։ Կլիման ջերմ է և խոնավ արևմտյան լեռների մոտ տարեկան 7 մետր տեղումների պատճառով, բայց տեղումների զգալի քանակ պրովինցիայի տարածքում։ Միջին ջերմաստիճանը 18-24 °C է։ Պարզվում է, որ Պաստասայի գետերում շատ ոսկի կա, սակայն մինչ օրս որևէ ոսկու բացահայտումներ չեն եղել։

Օձերն ու այլ թունավոր կենդանիներ, ինչպիսին են սարդերն ու կարիճները տարածված են պրովինցիայում։ Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում զգույշ լինել ջունգլիներում, պարկում և արահետներում։

Տարածաշրջանի բուսական աշխարհը գրավիչ է։ Մի քանի տեղական պարկերում մշակվել են հազվագյուտ բնական խոլորձներ և մուտքը դեպի պարկ թույլատրելի է, ինչպես նաև համեմատաբար էժան։ Անձրևանոցներ ցանկալի է ունենեալ ամբողջ տարվա ընթացքում, շատ ժամանակ ուշ երեկոյան, բայց երբեմն նաև ամբողջ օրը։ Անձրևը բավականին տաք է, ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի։

Պաստասան Էկվադորի ամենամեծ պրովինցիան է և ունի ամենահարուստ կենսաբազմազանությունը։ Պաստասային հյուսիսց սահմանակից են Նապո և Օրելյանա պրովինցիաները, հարավից՝ Մորոնա Սանտյագոն, արևելքից՝ Պերու գավառը և արևմուտքից սահմանակից են Տունգուրահուա ու Մորոնա Սանտյագո պրովինցիաները։ Ընդհանուր բնակչությունը կամզում է 83930 մարդ։

Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]

Կանտոն Բնակչություն (2001) Տարածք (քառ․ կմ) Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
Արախունո 5150 8767 Արախունո
Մերա 8088 520 Մերա
Պաստասա 45512 19727 Պույո
Սանտա Կլարա 3029 311 Սանտա Կլարա

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արախունո
  • Մերա
  • Պույո
  • Սարաուակու
  • Շել Մերա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաստասա (պրովինցիա)» հոդվածին։