Տունգուրահուա (իսպ.՝ Provincia de Tungurahua), Էկվադորի 24 պրովինցիաներից մեկը։ Մայրաքաղաքը Ամբատոն է։ Պրովինցիայի անունը ծագում է Տունգուրահուա հրաբխի անունից, որը գտնվում է պրովինցիայի սահմաններում։
2011 թվականին Տունգուրահուայի բնակչությունը կազմել է 581389 մարդ։ Այդ բնակչության 10%-ը սերում են բնիկ ժողովուրդներից, իսկ 70%-ը՝ մետիսներից կամ խառը ռասաներից։ Վերջին 20%-ը սերում են աֆրիկյան, ասիական և եվրոպական ծագում ունեցող ժողովուրդներից։
Պրովինցիան ունի չոր և չափավոր կլիմա։ Ինչպես բոլոր լեռնային տարածքներում, այնպես էլ տարածաշրջանում, տիրում է այսպես կոչված միկրոկլիմա երևույթը, որում պրովինցիայի փոքր հատվածներ ստանում են մյուսներից տարբերվող կտրուկ կլիմայական պայմաններ՝ քամիների և ճնշման պատճառով։ Տունգուրահուայի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվում է 14-ից 17 աստիճան ցելսիուսի միջև։ Ավելի բարձր շրջաններում ակնհայտորեն կլիմայական պայմաններն ավելի պաղ են։ Չնայած լինելով հասարակածի մոտակայքում, Կարիհուաիրազո և Չիմբորասո լեռները տարվա մեծ մասը ծածկված են ձյունով։
Պրովինցիան խիստ լեռնային է, որն ընդգրկում է Բանյոս կանտոնի մոտ գտնվող Տունգուրահուայի հրաբուխը, ինչպես նաև Կարիհուաիրազոն և Չիմբորասո հրաբուխները՝ հարավային մասում։ Բանյոսը ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։ Պրովինցիայի հիմնական գետը Պատատեն է, որը հոսում է արևելք՝ դեպի Ամազոնի շրջան։
Պրովինցիան բաժանված է 9 կանտոնների, որոնցից արևմտյանը Ամբատոն է, իսկ արևելյանը՝ Բանյոսը։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։