Նինա Ասատուրովա
Նինա Ասատուրովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1874 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Աշխատավայր | Միխայլովսկի թատրոն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Նինա Ալեքսանդրի Տեր-Ասատուրովա (1874, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - անհայտ), հայազգի երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Ասատուրովան ծնվել է 1874 թվականին, Թիֆլիս քաղաքում[1]։ Երգեցողություն է սովորել Թիֆլիսի երաժշտական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում և այն ավարտել 1897 թվականին (Կ. Ֆեռնի-Ջիրալդոնիի և Օ. Պալեչեկի դասարաններ)[2]։
1896 թվականին Սանկտ Պետերբուրգ Միխայլովսկի թատրոնում առաջինն է կատարել Ջենովևայի դերերգը (Ռոբերտ Շումանի «Ջենովևա»)։
Երգչուհու դերերգերից են նաև՝ Գորիսլավա (Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Նատաշա, Դոննա Աննա (Ալեքսանդր Դարգոմիժսկուի «Ջրահարս », «Քարե հյուրը», Քսենյա (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Մաշա (Է. Ֆ. Նապրավնիկի «Դուբրովսկի»), Լիզա, Մարիա, Տատյանա (Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Պիկովայա դամա», «Մազեպա», «Եվգենի Օնեգին»), Վալենտինա (Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»)։
Երգչուհին համերգներով հանդես է եկել Պերմ, Կազան, Սարատով, Մոսկվա, Թիֆլիս և այլ քաղաքներում։ Նա համագործակցել է դիրիժորներ Ա. Պ. Ասլանովի, Ե. Ե. Պլոտնիկովի, Ա. Ա. Էյխենվալդի հետ։ Ըստ մասնագետների՝ Ասատուրովան աչքի է ընկել ձայնի հաճելի տեմբրով և հնչողությամբ, վոկալ տեխնիկայի բարձր մակարդակով, բեմական վարպետությամբ[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пружанский А. М. Отечественные певцы. 1750—1917: Словарь. Часть первая — М., 1991. С. 32
- Словарь сценических деятелей. — СПб., 1898. Вып. 1. С. 25
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Нина Асатурова». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Асатурова Нина Александровна — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 66.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |