Նիկողոս Թահմիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողոս Թահմիզյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1926(1926-05-09)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էօգոստոսի 30, 2011(2011-08-30) (85 տարեկան)
Մահվան վայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ[1],  ԱՄՆ,  Հունաստան և  Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և երաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Nikoghos Tahmizian Վիքիպահեստում

Նիկողոս Կիրակոսի Թահմիզյան (մայիսի 9, 1926(1926-05-09), Աթենք, Հունաստան - օգոստոսի 30, 2011(2011-08-30), Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր (1980), պրոֆեսոր (1987): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողոս Թահմիզյանը ծնվել է 1926 թվականի մայիսի 9-ին Աթենքում։ Սովորել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1956 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1960 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1947-1956 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի երաժիշտ, 1960-1990 թվականներին՝ Մատենադարանի գիտաշխատող։ 1972-1990 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[2]։

1990 թվականից բնակվել է ԱՄՆ-ում, 1995 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության խնդիրներին[3][4][5][6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտագիտության պատվավոր դոկտոր, 1980, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա, Մոսկվա, ԽՍՀՄ
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1984, Երևան
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, 1987, Երևան
Վաչե Բարսումյան, Օհան Դուրյան, Նիկողոս Թահմիզյան
Սվետլանա և Նիկողոս Թահմիզյանները Տիգրան Մանսուրյանի հետ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Երևան, 1973[7]։
  • Մակար Եկմալյան։ Կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, 1981[8]։
  • Հայ երգի գոհարներ։ Ոսկեփորիկ։ Թահմիզյան, Նիկողոս Կիրակոսի, Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում։ Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Մատենադարան ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Երևան, «Սովետական գրող», 1982[9]։
  • Երաժշտական ստեղծագործության վերլուծություն։ Դասագիրք կոնսերվատորիայի ուսանողների համար, Դերոյան Նովալիս Վարազդատի, Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Երևան, «Լույս», 1985։
  • Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը 5-6-րդ դարեր, Երևան, 1985։
  • Տաղեր և գանձեր։ Ներսես Շնորհալի, Քյոշկերյան Արմինե, Խաչատրյան Պ. Մ, Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Մատենադարան. Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱԱ հրատարակչություն, 1987։
  • Երաժշտական բացատրական բառարան։ Մելիք-Վրթանեսյան Կոնստատին Եփրեմի, Տոնյան Մարիամ Արշակի,, Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Երևան, «Խորհրդային գրող», 1989[10]։
  • Երաժշտությունը հայկական Կիլիկիայում։ Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Սամվելյան Լուիզա Օնիկի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1989։
  • Կոմիտասը եւ հայ ժողովուրդի երաժշտական ժառանգութիւնը։ Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Փասատենա, «Դրազարկ», 1994։
  • Հայ երգի գոհարներ։ Ոսկեփորիկ, Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Լոս Անճելըս, Ապրիլ, 1994։
  • Սայեաթ-Նովան եւ հայ գուսանա-աշուղական երգ-երաժշտութիւնը։ Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Դրազարկ, 1995։
  • Կարեւոր նկատողութիւններ Ալեքսանդր Սպենդիարեանի կեանքի եւ գործի մասին։ Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Փասատենա, «Դրազարկ», 1996։
  • Կոմիտասը և հայ ժողովրդի երաժշտակաան ժառանգությունը, Փասադենա, 1995։ Փասատենա, «Դրազարկ», 1998։
  • Արդի խազաբանութիուն, Փասադենա, 2003[11]։
  • Հայ վիպական երգեր։ Նոտաներ, Քոչարյան Արամ Կարապետի, Խուդաբաշյան Կարինե Էմանուելի, Թահմիզյան Նիկողոս Կիրակոսի, Մեհրաբյան Ժ, Սարգսյան Ն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստի ինստիտուտ, ՀՀ Մշակույթի նախարարություն, Երևան, «Ամրոց գրուպ», 2012։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France Record #13736329d // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Тагмизян Н. К. - это... Что такое Тагмизян Н. К.?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Նիկողոս Կիրակոսի Թահմիզյան». www.librarything.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
  6. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  7. Թահմիզյան, Նիկողոս Կիրակոսի (1973). Ներսես Շնորհալին երգահան եւ երաժիշտ. ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  8. Թահմիզյան, Նիկողոս Կիրակոսի (1981). Ծատուրյան, Մ Է (ed.). Մակար Եկմալյան։ Կյանքն ու ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող.
  9. Թահմիզյան, Նիկողոս Կիրակոսի (1982). Երաժշտությունը հին եւ միջնադարյան Հայաստանում. Սովետական գրող.
  10. Մելիք-Վրթանեսյան, Կոնստատին Եփրեմի; Տոնյան, Մարիամ Արշակի; Թահմիզյան, Նիկողոս Կիրակոսի (1989). Երաժշտական բացատրական բառարան. Խորհրդային գրող. ISBN 9785550001714.
  11. Թահմիզեան, Նիկողոս Կիրակոսի (2003). Արդի խազաբանութիւն. Դրազարկ.