Jump to content

Նիկողայոս Թաշչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Թաշչյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 17, 1841(1841-06-17)
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 9, 1885(1885-09-09)[1][2] (44 տարեկան)
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Մասնագիտություներաժշտագետ, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՔնար հայկական[1][2] և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[1][2]

Նիկողայոս Թաշչյան (հունիսի 17, 1841(1841-06-17), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - սեպտեմբերի 9, 1885(1885-09-09)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Թաշչյանը ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի Ներսիսյան դպրոցում, աշակերտելով Գաբրիել Երանյանին, որին հետագայում հաջորդելու էր։ Ավարտելով երաժշտական կրթությունը, նվիրվել է ուսուցչական աշխատանքի, որպես երաժշտության դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում։ Սովորեցրել է նաև երաժշտական նոտաներ։

1861 թվականին եղբոր՝ Հակոբիկ Թաշչյանի հետ հրատարակել է «Նվագ օսմանյան» կիսամյա հանդեսը, իսկ Գ. Երանյանի հետ՝ «Քնար հայկական» երաժշտական պարբերականը։ 1863 թվականին Վարդան Փափազյանի և Տիգրան Չուխաջյանի հետ հրատարակել է «Օսմանյան երաժշտություն» հանդեսը։ «Քնար հայկական», «Նվագ օսմանյան» և «Օսմանյան երաժշտություն» հանդեսները տպագրվում էին վիմատիպ, պարունակում հայերեն և թուրքերեն երգեր։ «Օսմանյան երաժշտության» մեջ տպագրված են Տիգրան Չուխաջյանի մի քանի գործեր[3][4][5][6]։

Որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի Մեզպուրյան և Սամաթիայի Արամյան վարժարաններում։ 1871 թվականին Գևորգ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Էջմիածին, Գևորգյան ճեմարանում դասավանդելու երաժշտություն։ Այնտեղ 1874 թվականին հրատարակել է «Դասագիրք եկեղեցական ձայնագրության» ձեռնարկը, ապա իր գլուխգործոցը՝ «Ձայնագրյալ երգեցողություն Ս. Պատարագի և ձայնագրյալ շարականը»՝ բաղկացած 1000-ից ավելի մեծադիր էջերից։ 1880-ականներին վերադարձել է Կ. Պոլիս, շարունակել սիրած գործը[7]։ Էջմիածնում նրան աշակերտել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։ Հայտնի է եղել նաև որպես հրապարակախոս։ 1864 թվականին «Ժամանակ» պարբերականում տպագրել է մի շարք հոդվածներ[8]։

1879 թվականից եղել է Կ. Պոլսի մայր եկեղեցու երաժշտապետը։

Նիկողոս Թաշչյանը վերաձայնավորել է հայկական հոգևոր երգերը (Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ), որոնք հրատարակվել են Էջմիածնում՝ «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգևոր երգոց... Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877) հատորներով[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՆՈՒԱԳ ՕՍՄԱՆԵԱՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  4. «Համահայկական թվանշային գրադարան».
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՔՆԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ». Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  6. «Համահայկական թվանշային գրադարան».
  7. Թաշճեան, Նիկողայոս, Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց, հետևակք օրհնութեանց տէրունական տօնից, այլ և կարգ հանգստեան և անդաստանի շարականաց ի լրումն ձայնքաղի
  8. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 352.
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  10. Եկեղեցական երաժշտութեան վարպետները’ Նիկողայոս Թաշճեան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141