Մեզպուրյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզպուրյան վարժարան, հիմնվել է 1865 թվականին, Կ․ Պոլսի Գում Գափու թաղամասում, Մկրտիչ Մեզպուրյանի նախաձեռնությամբ։

Վարժարանի հիմնադիր Մկրտիչ Մեզպուրյանը

Սկզբում եղել է երկսեռ, նախակրթարանի մակարդակով։ 1879 թվականին տեղափոխվել է Սկյուտար և վերածվել աղջիկների երկրորդական (միջնակարգ) ուսումնական հաստատության։ Նպատակն էր պատրաստել գրագետ մայրեր, ուսուցչուհիներ։ Ուներ երեք բաժանմունք՝ մանկապարտեզ, նախակրթարան և ուսումնարան։ Ավանդվել են հայերեն (գրաբար, աշխարհաբար), ֆրանսերեն, թուրքերեն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, բնագիտություն, երաժշտություն, ձեռագործ և այլն։ Դասավանդել են Մ․ Մեզպուրյանը, Զ․ Խանջյանը, Ս․ Գաբամաջյանը, Հ․ Ոսկանը, Դ․ Մալաթյանը և ուրիշներ։ 1896 թվալկանին վարժարանը փակվել է միջոցների սղության պատճառով։ 1900 թվականին Հովնան Փալագաշյանի և նրա քույրերի աջակցությամբ, Մեզպուրյան վարժարանի հիման վրա, Գատը գյուղում ստեղծվել է Փալագաշյան գիշերօթիկ երկսեռ դպրոցը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379