Քնար հայկական
Արտաքին տեսք
Քնար հայկական (Հայկական լիրա), առաջին հայկական երաժշտական ամսագիրը։ Տպագրվել է ամիսը երկու անգամ։ Հրատարակվել է Կոստանդնուպոլսում (Ստամբուլում)։ 1857- 1858 թվականներին հրատարակվել է «Քնար արևելյան» կամ Արևելյան լիրա անուններով[1], 1861— 1864 թվականներին «Հայկական լիրա» անունով։ Եղել է «Հայկական լիրա» երաժշտական կազմակերպության պաշտոնաթերթը։ Գլխավոր խմբագիրը եղել է Գաբրիել Երանյանը` Տիգրան Չուխաջյանի և Ն. Թաշճյանի հետ համատեղ[2]։ Ամեն համարում հրապարակվել են հայկական և եվրոպական երաժշտության դասեր։ Խորագիրը վարել է Գ. Չերչյանը։ Տպագրվել են նաև ազգային- հայրենասիրական երգեր[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թատերական հանրագիտարան, 217
- ↑ «Երաժշտական հանրագիտարան 6 հատորով 6-րդ հատոր, 1973-1982». Արխիվացված է օրիգինալից 2019-04-28-ին. Վերցված է 2016-08-17-ին.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՔՆԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ». Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական սովետական հանրագիտարան, հ. 12, էջ 468
- Grigor Suni, Armenian music, Yerevan, 2005, p. 106—107