Jump to content

Նիկոլո դել Աբատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբատե ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլո դել Աբատե
Ծնվել է1512[1][2][3] կամ 1509[1][4]
ԾննդավայրՄեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[1][2]
Վախճանվել է1571[5][1][2][…]
Մահվան վայրՖոնտենբլո[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
ՈճՖոնտենբլոյի դպրոց[6]
Ուշագրավ աշխատանքներՄովսեսի փրկությունը Նեղոսից և Պերսեփոնեի առևանգումը
Ներշնչվել էԿորեջիո[6][2], Դոսսո Դոսսի[6] և Ֆրանչեսկո Պարմիջանինո[2]
 Nicolò dell'Abate Վիքիպահեստում
NdellAbateViennaportrait

Նիկոլո դել Աբատե (իտալ.՝ Abbate, 1512[1][2][3] կամ 1509[1][4], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա[1][2] - 1571[5][1][2][…], Ֆոնտենբլո[2]), իտալացի բնանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1512 թվականին (այլ տարբերակով 1509 թվականին) Մոդենայում, քանդակագործ-գեղազարդիչի ընտանիքում։ Մոդենայում արված իր բնանկարը եղել է ֆերրարական դպրոցի նկարիչ Գարոֆալոյի և Դոսո Դոսիի ուշադրության տակ։ 1547 թվականին նա գնացել է Բոլոնիա, որտեղ կրել է Կորեջիոյի և Պարմիջանինոյի ազդեցությունը։

1552 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ անց է կացրել իր մնացած տարիները։ Ֆոնտենբլոյում Պրիմատիչոյի ղեկավարությամբ աշխատել է թագավորական պալատի պատկերազարդման վրա (այսպես կոչված «Ֆոտնտենբլոյի դպրոցի» ոճով)։

Պրիմատիչչիոյի հետ պատկերազարդել է Ֆոնտենբլոյի ֆրեսկաների մեծ մասը, ամենահայտնին «Պետրոս և Պողոս առաքյալների մահապատիժը» նկարն է (Դրեզդենի պատկերասրահ), որը Կորեջիոյի ուժեղ ազդեցությամբ է արված։

Կյանքի վերջին տարիներին աշխատել է իր 4 տղաների հետ։

Աբատեն մահացել է 1571 թվականին Ֆոնտենբլոյում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Béguin S., Piccinini F. Nicolò Dell’Abate: storie dipinte nella pittura del Cinquecento tra Modena e Fontainebleau. Cinisello Balsamo։ Silvana, 2005

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո դել Աբատե» հոդվածին։