Նիկոլայ Ռոմադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ռոմադին
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6 (19), 1903
ԾննդավայրՍամարա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 10, 1987(1987-04-10)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Նիկոլայ Ռոմադին (ռուս.՝ Ромадин, Николай Михайлович, մայիսի 6 (19), 1903, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 10, 1987(1987-04-10)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, բնանկարի վարպետ, մանկավարժ։

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1967, թղթակից-անդամ` 1953), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)։ Լենինյան մրցանակի դափնեկիր է (1980), երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946) և Ի. Ռեպինի անվան ՌԽՍԴՀ պետական մրցանակի դափնեկիր է (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ռոմադինը ծնվել է 1903 թվականի մայիսի 6-ին (19), Սամարայում, երկաթգծում աշխատողի ընտանիքում։ 1922 թվականին ընդունվել է Սամարայի գեղարվեստական տեխնկումը, իսկ 1923 թվականի սկզբից սկսած սովորել է Մոսկվայի Վխուտեմասում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարել է բազմաթիվ բնանկարներ, հիմնականում պատկերելով Ռուսաստանի միջին հատվածները։ Նրա նկարներից շատերը գտնվում են Ռուսաստանի ամենամեծ թանգարանների հավաքածուներում, մասնավորապես` Տրետյակովյան պատկերասրահում։

Նիկոլայ Ռոմանդինը մահացել է 1987 թվականի ապրիլի 10-ին։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատուն։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դերժինսկին բանտում», (1932)
  • «Վոլգա` ռուսական գետ» (Խմելյոկա գյուղ, 1944 )
  • «Վերջին շողը» (1945)
  • «Կերժենեց» (1946)
  • «Առաջին ծաղկումը» (1956)
  • «Գիշերը Կահիրեում» (1958)
  • «Կարմիր ինտերիեր» (1958)
  • «Եսենինի մանկությունը» (1959)
  • «Բերենդեևի անտառը» (1963)
  • «Ուռիները ջրհեղեղի մեջ» (1967)
  • «Անդերսենի երազանքը» (1969)
  • «Չսառչող գետը» (1969) (Տրետյակովյան պատկերասրահ[3])
  • «Հեղեղված անտառ» (1970)
  • «Սորտավալայյան անտառ»
  • «Խմելյոկա գյուղը»

Մրցանականեր և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ромадин Николай Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Ромадин Николай Михайлович. Незамерзающая речка». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.