Նիկոլայ Պետրով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Պետրով (այլ կիրառումներ)
Նիկոլայ Պետրով
ռուս.՝ Николай Петров
Ծնվել էսեպտեմբերի 6 (18), 1834
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 13 (25), 1876 (41 տարեկան)
Մահվան վայրԱրիչչա, Հռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի նկարիչների արտել
 Nikolay Petrov Վիքիպահեստում

Նիկոլայ Պետրովիչ Պետրով (ռուս.՝ Николай Петрович Петров, 6 (18) սեպտեմբերի, 1834, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն – 13 (25) հուլիսի, 1876, Արիչչա, Հռոմ, Իտալիա), ռուս ժանրային գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չինովնիկի հարսնախոսությունը դերձակի դստեր համար» (1862), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
«Թղթախաղ» (նախքան 1876), կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան

Նիկոլայ Պետրովը ծնվել է 1834 թվականի սեպտեմբերի 6-ին (նոր տոմարով՝ սեպտեմբերի 18) Սանկտ Պետերբուրգում, քաղքենու ընտանիքում։ Սովորել է Գեղարվեստի ակադեմիայում պրոֆեսոր Ալեքսեյ Մարկովի ղեկավարությամբ։ 1858 թվականին բնօրինակից կատարված նկարի համար ստացել է փոքր արծաթե մեդալ, իսկ հաջորդ տարի նույնպիսի մեդալի է արժանացել «Նկարչի արվեստանոց» (ռուս.՝ «Мастерская Художника») նկարի համար, որը հաջողություն է ունեցել նաև ցուցահանդեսում։ 1860 թվականին Նիկոլայ Պետրովն ստացել է մեծ արծաթե մեդալ «Երեք տղամարդիկ Կռիլովի առակից» (ռուս.՝ «Три мужика из басни Крылова») նկարի համար։

Նիկոլայ Պետրովը (կանգնած, վեցերորդը աջից) Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի անդամների խմբակային լուսանկարում (1863-1864)

Փոքր ոսկե մեդալի համար Նիկոլայ Պետրովը նկարել է «Христославы в деревне» և «Հարսնատեսություն» (ռուս.՝ «Смотрины невесты») նկարները, սակայն այդ մեդալին արժանացել է միայն 1862 թվականին «Չինովնիկի հարսնախոսությունը դերձակի դստեր համար» (ռուս.՝ «Сватовство чиновника к дочери портного») նկարի համար, որը նրա աշխատանքներից լավագույնն է։

Մեծ ոսկե մեդալի համար անցկացվող մրցույթից Նիկոլայ Պետրովը հրաժարվել է իր մրցակիցների հետ միասին («տասնչորսի խռովություն») և հեռացել Գեղարվեստի ակադեմիայից՝ ստանալով դասային նկարչի կոչում։ Նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադրմանը և շատ է աշխատել պատվերներով, որոնք ստանում էր այդ արտելը։

Այդպես նա ստեղծել է սրբապատկերներ Կրոնշտադտի Լյութերական եկեղեցում, Օստրոգոժսկ քաղաքում, Օսկոլ քաղաքում, Եկատերինոդար քաղաքում, Դոնի զորքերի երկրամասում, Ինժեներական ակադեմիայում, Կուրսկի նահանգում, Կովկասում և այլուր, ինչպես նաև ստեղծել է դիմանկարներ՝ մեծ մասամբ պատճեններ, որոնցից են կայսր Նիկոլայ I-ի, կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, արքայադուստր Մարիա Ֆեոդորովնայի, ինժեներ-գնդապետ Շենյավսկու, ազգային լուսավորության նախարար կոմս Դմիտրի Տոլստոյի դիմանկարները և Վիկտոր Պանինի համար ստեղծված աշխատանքը։

Արտելի աշխատանքներից բացի նա ստեղծել է նաև այլ նկարներ. դեռևս Ակադեմիայից հեռանալուց առաջ նա «1861 թվականի ռուսական գեղարվեստական ալբոմի» (ռուս.՝ «Русский Художественный Альбом 1861 года») համար նկարել էր օրիգինալ վիմագրություններ՝ «Երեք տղամարդիկ Կռիլովի առակից» (ռուս.՝ «Три мужика, из басни Крылова») և «Ոչ թե նա հարբած է, այլ անսահման ուրախ» (ռուս.՝ «Не то, чтоб очень пьян, а весел бесконечно»), իսկ հետագայում փորագրել է երկու օֆորտ՝ «Նևսկի պողոտայում գտնվող արտելի շենքի դռնապանի դիմանկարը մինչև գոտկատեղ» (ռուս.՝ «Поясной портрет швейцара при помещении артели, на Невском проспекте») և «Տան պատին նկարող տղան» (ռուս.՝ «Мальчика, рисующего на стене дома»):

1867 թվականին «Գյուղացին դժբախտության մեջ» (ռուս.՝ «Крестьянин в беде») և «Դրամահավաք եկեղեցու համար» (ռուս.՝ «Сборы на церковь») նկարների համար Նիկոլայ Պետրովն ստացել է ակադեմիկոսի կոչում։ Հետագայում նա ստեղծել է «Երկու անցորդ» (ռուս.՝ «Два прохожих»), «Շան էտյուդը» (ռուս.՝ «Этюд собаки») և «Անհող գյուղացի» (ռուս.՝ «Крестьянин-бобыль») նկարները, տվել է նկարչության դասեր։

1873 թվականին Նիկոլայ Պետրովի մոտ սկսել է զարգանալ թոքախտ։ Առողջությունը վերականգնելու և դրա հետ միաժամանակ արտասահմանյան գեղանկարչությունն ուսումնասիրելու նպատակով նա մեկնել է Իտալիա։ Այնտեղ նա ստեղծել է «Հռոմեական գյուղական տեսարան» (ռուս.՝ «Римская сельская сцена»), «Երաժիշտը» (ռուս.՝ «Музыкант»), «Հետաքրքրասերները նկարչի շուրջը» (ռուս.՝ «Любопытные около художника»), «Ծերունին, որ ադամանդներ է առաջարկում երիտասարդ աղջկան» (ռուս.՝ «Старик, предлагающий бриллианты молодой девушке»), «Խաղող քաղող տղան» (ռուս.՝ «Мальчик, достающий виноград»), «Խոհանոցի ներսը» (ռուս.՝ «Внутренность кухни»), «Широкая натура», Իտալիայի կյանքից ու բնությունից այլ տեսարաններ։ Սակայն Իտալիայի կլիման չի խոչընդոտել հիվանդության զարգացմանը, և 1876 թվականի հուլիսի 13-ին Նիկոլայ Պետրովը մահացել է[2]։ Թաղվել է Հռոմում՝ Տեստաչոյի ոչ կաթոլիկների գերեզմանատանը (իտալ.՝ Cimitero acattolico per gli stranieri al Testaccio), որ նախատեսված էր օտարերկրացիների համար։ Այդտեղ են թաղված նաև նկարիչներ Կարլ Բրյուլովը, Պիմեն Օռլովը, Պավել և Աեքսանդր Սվեդոմսկիները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — Санкт-Петербург: Императорская Академия художеств, 1914. — Т. II. — С. 132. — 453 с.
  2. Новицкий А. Петровъ, Николай Петровичъ // Русский биографический словарь: В 25 т. = Русскiй Бiографическiй Словарь / Под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцова. — СПб.: Императорское Русское Историческое Общество, 1902. — Т. 13 «Павелъ, преподобный – Петръ (Илейка)». — С. 687. — 711 с.
  3. Коллект. автор, Сост. Гасперович, В., Сост. Катин-Ярцев, М., Сост. Талалай, М. Г., Сост. Шумков, А. А. Тестаччо: Некатолическое кладбище для иностранцев в Риме: Алфавитный список русских захоронений. — СПб.: ВИРД, 1999. — 160 с. — 500 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петров, Николай Петрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  • «Петров Николай Петрович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պետրով (նկարիչ)» հոդվածին։