Նիկոլայ Աբրամովիչ
Նիկոլայ Աբրամովիչ ռուս.՝ Никола́й Я́ковлевич Абрамо́вич | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1881 |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտ 1922 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Գրական անուն | Н. Кадмин |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրական քննադատ և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Նիկոլայ Յակովլևիչ Աբրամովիչ (ռուս.՝ Никола́й Я́ковлевич Абрамо́вич, կեղծանուններ՝ Ն. Կադմին[1] և Նիկոլայ Մուրավյով[2], հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1881, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտ 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս գրաքննադատ, արձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս։
Ռուս գրող և բանաստեղծ, լրագրող Վլադիմիր Աբրամովիչի եղբայրն է[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Աբրամովիչը ծնվել է աղքատ դերձակի ընտանիքում։ Ավարտել է գիմնազիայի 7 դասարանները։ 15-ից 16 տարեկան հասակում իր ստեղծագործությունները տպագրել է «Դոնի խոսք» («Донская речь»), «Մերձազովյան երկրամաս» («Приазовский край») և այլ պարբերականներում։
Առաջին անգամ հեղինակի բանաստեղծությունները լույս են տեսել 1899 թվականին։
1900-ական թվականների սկզբից ապրել է Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ «Կրթություն», «Ժամանակակից աշխարհ», «Ռուսական միտք», «Կյանք» և «Ամսագիր բոլորի համար» ամսագրերի, «Ռուսական ճշմարտություն», «Օրվա լուրեր», «Ուսանողական կյանք» թերթերի աշխատակից է եղել։ «Պրոտալինա» ալմանախի հրատարակիչն էր (1907):
Հեղինակն ազդվել է Նիցշեից, Բերգսոնից։
Կյանքի վերջին տարիներին Նիկոլայ Աբրամովիչը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրաքննական ակնարկներ, 1909
- Կյանք և արվեստ, 1909
- Աշնանային այգիներում, 1909
- Գեղեցկության և տառապանքի կրոն։ Օ. Ուայլդ, 1909
- Ապագայի մարդը, 1909
- Նկարիչներ և մտածողներ (գրաքննական ակնարկների II հատորը), 1911
- Կինը և տղամարդու կուլտուրայի աշխարհը
- Սպանության փիլիսոփայություն (Մոսկվա, 1913)
- Տոլստոյի կրոնը (Մոսկվա, 1914)
- Դոստոևսկու Քրիստոսը (Մոսկվա, 1914)
- Դինաստիայի անկումը։ Հեղափոխության չար ուժերը (Մոսկվա, 1917)
- Ռուս ինտելիգենտների ընդհատակ
- Հողի և ոգու կրոն (Մոսկվա, 1918)
- Ժամանակակիչ քնարերգուներ՝ Կլյուև։ Իվնև։ Շերշենևիչ
Ն. Կադմին կեղծանունով թողարկել է.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Чанцев А. В. (при участии Е. В. Белодубровского и Б. Н. Лондона). Абрамович Николай Яковлевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 13—14.
- ↑ ЭНИ «Словарь псевдонимов» — Псевдонимы.
- ↑ «Абрамович Николай Яковлевич — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чанцев А. В. (при участии Е. В. Белодубровского и Б. Н. Лондона). Абрамович Николай Яковлевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 13—14.
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1922 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս հրապարակախոսներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս արձակագիրներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով