Վլադիմիր Աբրամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Աբրամովիչ
Վլադիմիր Աբրամովիչ.jpg
Ծնվել էմարտի 4 (16), 1877
ԾննդավայրՏագանրոգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 14, 1932(1932-03-14) (55 տարեկանում)
Վախճանի վայրՍոլովկիի հատուկ նշանակության ճամբար, Սոլովեցկի կղզիներ, Արխանգելսկի մարզ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրերարձակ և պոեզիա

Վլադիմիր Յակովլևիչ Աբրամովիչ (ռուս.՝ Влади́мир Я́ковлевич Абрамо́вич, կեղծանունը՝ Վլադիմիր Լենսկի (ռուս.՝ Владимир Ле́нский), մարտի 4 (16), 1877, Տագանրոգ, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1932(1932-03-14), Սոլովկիի հատուկ նշանակության ճամբար, Սոլովեցկի կղզիներ, Արխանգելսկի մարզ[1]), ռուս գրող և բանաստեղծ, լրագրող։ Ռուսական գրականության պատմագիր և գրող Նիկոլայ Աբրամովիչի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է տնային գրական կրթություն։ Սովորել է Տագանոգի գիմնազիայում և Կիլիայի քաղաքային ուսումնարանում (Բեսարաբիայի նահանգում), Քիշնևում հանձնել է դեղատնային աշակերտի և Խարկովում՝ դեղագործի օգնականի կոչման քննություն։ Դեղագործ է աշխատել մինչև 1901 թվականը, այնուհետև (1902 թվականից) դարձել է Խերսոնի «Յուգ» թերթի մշտական աշխատակիցը։

Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1898 թվականին «Տագանրոգսկի վեստնիկ» թերթում։ 1900 թվականին նրա բանաստեղծություններն արդեն տպագրվել են մայրաքաղաքի գրական ամսագրերում` «Պրավդայում» և «Նովի միրում»։ 1902 թվականին Աբրամովիչը սկսել է հրապարակել պատմվածքներ, ղեկավարել է Օդեսայի «Յուժնոյե օբոզրենիե» թերթի Խերսոնի մասնաճյուղը։ Խերսոնում հրատարակել է 1904 և 1905 թվականների հասցեմատյաններ։ 1905 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, տպագրվել կայսրության խոշորագույն գրական ամսագրերում՝ «Ժուռնալ դլյա վսեխ», «Պրոբուժդենիե», «Օբրազովանիե», «Նիվա», «Սատիրիկոն», «Նովայա ժիզն», «Նովի ժուռնալ դլյա վսեխ», «Վսեոբշչի ժուռնալ», «Դվադցատի վեկ»։

Բեսարաբիայում անցկացրած պատանեկությանն է նվիրված նրա «Արագիլի բնի տակ» (1913) վեպը՝ գրողի ամենահայտնի ստեղծագործությունը։ Բացի այդ, վերահրատարակություններով տպագրվել են Վլադիմիր Լենսկու ևս 9 վեպ, բանաստեղծությունների երկու ժողովածու (1907, 1917)։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենսկին գրել է «Ապստամբության միություն» (1919) պատմական դրաման։

Ապրել է Լենինգրադում։

Ձերբակալություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի նոյեմբերի 7-ին Աբրամովիչը ձերբակալվել է «Հյուսիս» հակախորհրդային խմբին առնչություն ունենալու մեղադրանքով։ 1931 թվականի փետրվարի 20-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Կալանավորված է եղել Սոլովկիի հատուկ նշանակության ճամբարում։ Մահացել է 1932 թվականի մարտի 14-ին։

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առավոտյան ղողանջներ» բանաստեղծությունների ժողովածու (Սանկտ Պետերբուրգ, 1907)
  • Պատմվածքներ (1910)
  • Վեպեր.
    • «Ամուսնության ողբերգություն» (1911, 1913, 1915)
    • «Արյան երգ» (1912, 1913)
    • «Հիվանդ սեր» (1913, 1914)
    • «Հավերժական դրամա» (1913)
    • «Արագիլի բույնի տակ» (1913, 1917)
    • «Սպիտակ թևեր» (1914, 1916)
    • «Գիշերային արշալույսներ» (1915)
    • «Մերկության դևը» (1916)
    • «Խաղ» (1917)
    • «Սև ջրամբար» (1917)
  • «Ստեղծագործությունների ժողովածու 7 հատորով» (Սանկտ Պետերբուրգ, 1910-1913)
  • «Ստեղծագործությունների ժողովածու 14 հատորով» (Մոսկվա, 1916-1917)
  • «Բանաստեղծություններ» (Մոսկվայի գրահրատարակչություն, 1917)
  • «Մորկեղներ» (պատմվածքներ, 1928)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедический словарь Брокгауз и Ефрон. Биографии. — Т. 1. — М.: Советская энциклопедия, 1991. — С. 28.
  • Энциклопедический словарь Гранат: В 58 томах. — М., 1910—1948. — Т. 11. — С. 655.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]