Նիլ Սթրաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլ Սթրաուս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1973(1973-10-13)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎասար քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Latin School of Chicago?
Մասնագիտությունգրող, կենսագիր և երաժշտական լրագրող
Կայքneilstrauss.com
 Neil Strauss Վիքիպահեստում

Նիլ Սթրաուս (անգլ.՝ Neil Strauss, հայտնի է նաև Style և Chris Powles, հոկտեմբերի 13, 1973(1973-10-13)[1], Չիկագո), ամերիկացի գրող, լրագրող և բլոգեր։ Շատերին հայտնի է որպես «The Game: Penetrating the Secret Society of Pickup Artists» գրքի հեղինակ, որտեղ նա գրում է իր ճամփորդության, պիկապ ընկերության, իր պիկապեր դառնալու մասին։ Հանդիսանում է «Rolling Stone» և «New York Times» ամսագրերի հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոյի մասնավոր դպրոցն ավարտելուց հետո Սթրաուսը սովորել է Վասարի քոլեջում[2]։ Իր գործունեությունը սկսել է ավանգարդիստական «Ear» լրագրում, մինչև «Village Voice»-ին անցնելը, որտեղ կատարել է ամեն ինչ՝ սկսած խմբագրի օգնականից մինչև փաստերի ստուգողի աշխատանք[3]։ Հետո Ջոն Պերելսի (Jon Pareles) կողմից հրավիրվում է «The New York Times»՝ որպես երաժշտական քննադատ, ուր վարել է փոփ մշակույթին նվիրված հատուկ էջ[4]։ Այնուհետև Յան Ուեների (Jann Wenner) կողմից հրավեր է ստացել աշխատելու «Rolling Stone» ամսագրի խմբագրի օգնական և հասել մեծ հաջողությունների։ Սթրաուսը «ASCAP Deems Taylor Award-»ի կողմից մրցանակի է արժանացել Քուրդ Քոբեյն ինքնասպանության մասին «Rolling Stone»-ում հրատարակված, ինչպես նաև Էրիկ Կլեպտոնի մասին «The New York Times»-ում տպագրված հոդվածների համար։ Բացի դրանից նկարահանվել է Բեքի «Sexx Laws» երգի տեսահոլովակում։

Նիլ Սթրաուսը մեկն է գրականության այն մշակներից, ում՝ հայտնիների մասին գրված գրքերը դարձել են բեսթսելլերներ։

  • The Long Hard Road Out Of Hell (Մերիլին Մենսոն),
  • The Dirt (Mötley Crüe),
  • How to Make Love Like a Porn Star: A Cautionary Tale (Ջենա Ջեյմսոն)
  • Don’t Try This At Home (Դեյվ Նավարո)

Նիլ Սթրաուսը գրել է «The Game: Penetrating the Secret Society of Pickup Artists» (ISBN 0-06-055473-8) գիրքը պիկապերնեի ընկերության մասին։ 2005 թվականին, անմիջապես ԱՄՆ-ում հրատարակվելուց հետո, գիրքը մի ամբողջ ամիս եղել է «The New York Times» ամսագրի բեսթսելլերների ցանկում և զբաղեցրել է առաջին տեղը «Amazon»-ի վարկանշային սանդղակում։

Նիլը նաև մասնակցել է «30 Seconds To Mars»-ի «Up in the air» երգի նկարահանումներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]