Նիլ Ռոբերտսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլ Ռոբերտսոն
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
ՄականունՄելբուրնյան մեքենա
(անգլ.՝ Melbourne Machine),
Ավստրալիական էյս
(անգլ.՝ Aussie Ace),
Ամպրոպը Ավստրալիայից
(անգլ.՝ The Thunder From Down Under),
Հարյուրապետը (անգլ.՝ The Centurion)
Ծննդյան թիվփետրվարի 11, 1982 (42 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրՄելբուրն, Ավստրալիա
Մահվան քաղաք և երկիր,
Պրոֆեսիոնալ կարիերա1998—
Ամենաբարձր վարկանիշ№ 1
Ներկայիս վարկանիշ№ 3
Մրցանակային գումարըGB£ 2 330 385
Ամենաբարձր բրեյկ147
Սենչուրիի քանակը349
Մրցաշարերում հաղթանակը
Ընդհանուր հաղթանակ(ներ)14
Աշխարհի առաջնություն1 (2010)
Այլ վարկանշային մրցաշարեր9
Այլ մրցաշարեր5

Նիլ Ռոբերտսոն (անգլ.՝ Neil Robertson, փետրվարի 11, 1982(1982-02-11)[1][2], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի սնուկերիստ։ 2010 թվականի աշխարհի չեմպիոն։ Ռոբերտսոնը առաջին ավստրալիացին է, ով դարձել է «ամբողջական» աշխարհի չեմպիոն (Հորսե Լինդրումի 1952 թվականի չեմպիոնությունը չի ընդունվում շատերի կողմից առաջնության բոյկոտի պատճառով որտեղ չէին մասնակցում առաջատար խաղացողներ), նա նաև առաջին ավստրալիացին է, որը Մասթերսի չեմպիոն (2012) և եզակի սնուկերիստներից է, որոնք հաղթել են երկու վարկանշային մեյն-տուր մրցաշարերում 2006/07 և 2009/10 մրցաշրջաններին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլ Ռոբերտսոնը զբաղվել է սնուկերով նաև մանուկ ժամանակ, իր հայրը Ռինդվուդում սնուկերի դահլիճի ղեկավար դառնալուց հետո[3]։ 14 տարեկանում նա կատարեց իր առաջին սենչուրի բրեյկը[4], իսկ 17 տարեկանում հասավ մինչև աշխարհի առաջնության երրորդ որակավորման փուլ։

2003 թվականի հուլիսին Ռոբերտսոնը հաղթեց մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, որը անցկացվում էր Նոր Զելանդիայում[4]։ Հաղթանակի միջոցով նա ստացավ մեյն-տուերում մասնակցելու ուայլդ-քարդ WPBSA-ից։ 2003 թվականին նա նաև հաղթեց որակավորման մրցաշարը ստանալով Մասթերս 2004-ի ուայլդ-քարդ, եզրափակիչում հաղթելով Ջիմմի Ուայթին 6։2 հաշվով։

2004/05 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2004/05 մրցաշրջանում նա մտավ թոփ-32։ Մրցաշրջանի ընթացքում նրան հաջողվեց մտնել վեց անգամ եզրափակիչ փուլ ութից այսինքն, ամեն մի մրցաշարում նա պետք է խաղա առավելագույնը 2 որակավորման խաղ։ 2005 թվականի աշխարհի առաջանությունում Ռոբերտսոնը հասավ մրցաշարի եզրափակիչ փուլ, բայց հենց առաջին փուլից պարտվեց Ստեֆան Հենդրիին 7։10 հաշվով։ 2005 թվականի մարտից Ռոբերտսոնը և իր ազգակից Քվինտեն Հաննը հասան European Open-ի քառորդ եզրափակիչ, որը կայացավ Մալթայում, այն դարձավ վարկանշային մրցաշարերի պատմության նմանօրինակ առաջին ձեռքբերումը Ավստրալիայի համար։

2005/06 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի ընթացքում Ռոբերտսոն շարունակեց առաջադիմել և վերջապես հայտնվեց թոփ-16-ում։ ՄԲ առաջնությունում նա հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Դին Ցզյունխուեյին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա նորից հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպեց Գրեմ Դոթթի հետ։ Խաղի ընթացքում նա պարտվում էր 8։12 հաշվով, բայց, հաղթեց չորս ֆրեյմ անընդմեջ, հաշիվը հավասարվեց, բայց պարտվեց վճռորոշ ֆրեյմում և խաղում 12։13 հաշվով։

2006/07 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլ Ռոբերտսոնի համար հաջող եղավ 2006/07 մրցաշրջանը։ Գրան-պրի-2006-ում նա զբաղեցրեց առաջին տեղը, պարտվեց ընդհանուր մեկ խաղ, և հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ հաղթեց Ռոննի Օ'Սալլիվանին 5։1 հաշվով։ Նա հասավ կիսա-եզրափակիչ, դառնալով չորրորդ ավստրալիացին, որոը հասել է նման բարձր փուլ վարկանշային մրցաշերում։ Կիսա-եզրափակիչում նա հանդիպեց Ալան Մակմանուսի հետ, որին հաղթեց 6։2 հաշվով։ Եզրափակիչում նրա մրցակիցը դարձավ Ջեյմի Կոուպը, որին Ռոբերտսոնը բավականին հեշտ հաղթեց 9։5 հաշվով և շահեց վարկանշային մրցաշարերում հաղթողի իր առաջին տիտղոսը։

Հաջորդ խոշոր հաջողությունը եկավ նրան շատ շուտով — Welsh Open 2007-ում։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց Ռոննի Օ'Սալլիվան 5։4 հաշվով, կիսա-եզրափակիչ՝ Սթիվ Դևիսին 6։3 հաշվով։ Ռոբերտսոնը եզրափակիում հանդիպեց Էնդրյու Հիգգինսոնի հետ։ Առաջին խաղակեսից հետո նա գլխավորում էր, 6։2, որից հետո նա պարտվեց 6 ֆրեյմ անընդմեջ, բայց նա կարողցավ հավաքվել և հաղը հաղթեց 9։8 հաշվով։

Այդ տարում նա հասավ մինչև աշխարհի առաջնության երկրորդ փուլ, պայց պարտվեց Ռոննի Օ'Սալլիվանին, 10։13։

2007/08 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2007/08 մրցաշրջանը Ռոբերտսոնը անհաջող սկսեց, արդեն առաջին երեք մրցաշարերի վաղ փուլերից լքեց պայքարը, նաև Մասթերս և Մալթայի գավաթ մրցաշարերում։ Northern Ireland Trophy մրցաշարում նա հասավ մինչև քառորդ եզրափակիչ, հաղթելով Ջեյմի Կոուպին և Իան Մակկալոխին։ 2008 թվականի աշխարհի առաջնությունում նա հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Սթիվեն Մագուայերին, 7։13։

2008/09 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և անցյալ տարում, Ռոբերտսոնի համար 2008/09 մրցաշրջանի սկիզբը անհաջող եղավ։ Այնուամենայնիվ Բահրեյնի առաջնությունում նա հասավ եզրափակիչ, որտեղ գրեթե վեց ժամանոց խաղում հաղթեց Մեթթյու Սթիվենսին 9։7 հաշվով։

Ավստրալացու համար հաջող եղավ աշխարհի առաջնություն 2009-ը՝ եզրափակիչ փուլի երկրորդ ռաունդում նա հաղթեց Ալիսթեր Քարթերին 13։8 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց սնուկերի վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող Սթիվեն Մայգուրին, 13։8։ Կիսա-եզրափակիչ խաղում նա հանդիպեց Շոն Մորֆիի հետ, զիճելով 7։14, բայց կարողացավ հաղթել յոթ ֆրեյմ անընդմեջ և հավասերցրեց հաշիվը։ Բայց խաղը հաղթեց անգլիացին 14։17 հաշվով։ Նա նաև 1982 թվականից հետո դարձավ առաջին ավստրալիացին, ով հասնում է աշխարհի առաջնության կիսա-եզրափակիչ, կրկնելով Էդդի Չարլթոնի ձեռքբերումը։

2009/10 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիեր-Լիգայում Նիլը հաղթեց լիգայի նորեկ Ջադդ Թրամփին, 4։2, պարտվեց մեկնարկային ֆրեյմը, որից հետո հաղթեց 4 ֆրեյմ։ Հաջորդ խաղում պարտվեց Ստեֆան Հենդրիին՝ 1։5։ Երրորդ խաղում, որը եղավ Ռոննի Օ'Սալլիվանի դեմ, ավարտվեց ոչ-ոքի — 3։3։ Որից հետո պարտվեց Ջոն Հիգգինսին, 2։4։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://asia.eurosport.com/snooker/neil-robertson_prs32335/person.shtml
  2. http://au.eurosport.com/snooker/neil-robertson_prs32335/person.shtml
  3. «Նիլ Ռոբերտսոն՝ պարգև ռիսկի համար». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 «Նիլ Ռոբերտսոն - պաշտոնական կայք». NeilRobertson.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Ռոբերտսոն» հոդվածին։