Ալեքս Հիգինս
| Ազգությունը | անգլիացի |
|---|---|
| Քաղաքացիություն | |
| Մականուն | Փոթորիկ |
| Ծննդյան քաղաք և երկիր | , |
| Մահվան քաղաք և երկիր | Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա |
| Պրոֆեսիոնալ կարիերա | 1971-1997 |
| Ամենաբարձր վարկանիշ | 2-ին (2 մրցաշրջան) |
| Ներկայիս վարկանիշ | 4-րդ |
| Մրցանակային գումարը | £4 000 000[1] |
| Ամենաբարձր բրեյկ | 142 |
| Սենչուրիի քանակը | 46 |
| Մրցաշարերում հաղթանակը | |
| Ընդհանուր հաղթանակ(ներ) | 26 |
| Աշխարհի առաջնություն | 2 (1972, 1982) |
| Այլ վարկանշային մրցաշարեր | 24 |
Ալեքսանդր «Ալեքս» Գորդոն Հիգինս (անգլ.՝ Alexander «Alex» Gordon Higgins, մարտի 18, 1949[2], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[3] - հուլիսի 24, 2010[4], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]), հյուսիսիռլանդական պրոֆեսիոնալ սնուկեր խաղացող։ 1972 և 1982 թվականների սնուկերի աշխարհի առաջնությունների, 1983 թվականի Մեծ Բրիտանիայի առաջնության, 1978 և 1981 թվականների Մասթերսի, ինչպես նաև 20 այլ պրոֆեսիոնալ մրցույթների հաղթող է։ Գրեթե 2 տասնամյակ շարունակ՝ 1970-ականների սկզբից մինչև 1980-ականների վերջ Հիգինսը եղել է բոլոր մեծ առաջնությունների հաղթողի հավակնորդ։ 2011 թվականից սնուկերի փառքի սրահի անդամ է։
Պատմության ամենահայտնի և ամենատաղանդավոր սնուկերիստներից մեկը՝ Ալեքս Հիգինսը, ստացել է «Փոթորիկ» մականունը իր արագ խաղի և վառ կերպարի համար[7]։ Նրան, Ջիմի Ուայթին և Ռոննի Օ'Սալլիվանին երբեմն առանձնացնում են ինչպես երեք ամենատարօրինակ խաղացողներ բիլիարդի այս ոճում։ Նրանցից յուրաքանչյուրին իր ժամանակին հաջողվել է ընդլայնել խաղային հնարավորությունները և սնուկերի մասին պատկերացումները իրենց գեղեցիկ և հարձակողական ոճի հաշվին[8][9]։ Ընդ որում, ընդգծվում է, որ հենց Հիգինսի շնորհիվ է կտրուկ բարձրացել սնուկերի հայտնիությունը աշխարհում։
2016 թվականին լույս տեսավ Բիլիարդային եղբայրները ֆիլմը։ Սյուժեի հիմքում ընկած են սնուկերի երկու լեգենդար խաղացողների՝ Ալեքս Հիգինսի և Սթիվ Դևիսի կյանքից իրական իրադարձությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եթե հաշվենք ոչ միայն պրոֆեսիոնալ խաղերը
- ↑ various authors Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #141966580 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.belfasttelegraph.co.uk/news/local-national/northern-ireland/video-last-footage-of-alex-higgins-shows-cupboards-stacked-with-foodbut-he-couldnrsquot-eat-a-bite-14920839.html
- ↑ Скончался Алекс Хиггинс // Eurosport 1 — 1989.
- ↑ «Скончался легендарный североирландский бильярдист Алекс Хиггинс» (ռուսերեն). Вести.ру. 24 июля 2010 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Alex Higgins obituary» (անգլերեն). The Guardian. 25 июля 2010 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Alex Higgins's popularity down to 'rare magnetism', says Steve Davis» (անգլերեն). Daily Telegraph. 2010 год. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Terry Griffiths says Alex Higgins was like a warrior» (անգլերեն). The Sun. 26 июля 2010 года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Հիգինս» հոդվածին։ |
| ||||||||||
