Թերրի Գրիֆիթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թերի Գրիֆֆիթսից)
Billard Picto 2-white.svg
Թերրի Գրիֆիթս
Snooker triangle.svg
Ազգությունըուելսցի
ՔաղաքացիությունFlag of Wales.svg Ուելս
Ծննդյան թիվհոկտեմբերի 16, 1947 (75 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրԼլանելլի, Ուելս
Պրոֆեսիոնալ կարիերա1978—1997
Ամենաբարձր վարկանիշ3 (1981/82)
Մրցանակային գումարը£1,209,054
Ամենաբարձր բրեյկ139 (Irish Masters 1988)
Սենչուրիի քանակը75
Մրցաշարերում հաղթանակը
Ընդհանուր հաղթանակ(ներ)20
Աշխարհի առաջնություն1 (1979)
Այլ մրցաշարեր19

Թերրի Գրիֆիթս, OBE (անգլ.՝ Terry Griffiths, հոկտեմբերի 16, 1947(1947-10-16), Llanelli, Կարմարթենշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի համբավավոր սնուկերիստ։ 1979 թվականի աշխարհի առաջնության և 19 այլ պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող։ Քրուսիվլում կայացած առաջին աշխարհի առաջնության հաղթող։ Ընդ որում եղել է առաջին սնուկերիստը, ով սկսելով որակավորման փուլից՝ դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն։ Նախքան պրոֆեսիոնալ մարզիկ դառնալը եղել է ածխահատ, ավտոբուսի տոմսավաճառ-հսկիչ, փոստատար, ապահովագրական գործակալ[1]։ 1996 թվականին թողել է ակտիվ սպորտը, դարձել պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի ընկերակցության տնօրեն, անցել մարզչական աշխատանքի։ Նրա սաներն են եղել բազմաթիվ համբավավոր սնուկերիստներ, այդ թվում՝ Սթիվեն Հենդրին, Մարկ Ուիլյամսը, Դին Ցզյուն Հուեյը[2][3]։

2013 թվականին սնուկերի միջազգային փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Թերրի Գրիֆիթսին նվիրված անկյունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Championship: Title win was the pinnacle of my career - Terry Griffiths»։ bbc.com (անգլերեն)։ BBC Sport։ 2019-04-28։ Վերցված է 2020-08-24 
  2. «Griffiths to coach six players»։ World Snooker։ 18 June 2015։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին։ Վերցված է 18 June 2015 
  3. Philips Owen (3 May 2013)։ «Terry Griffiths: Snooker legend is the 'go-to' guru»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2021-ին։ Վերցված է 19 May 2021 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • COMPLETE SNOOKER. Автор: Терри Гриффитс, SC, Pelham Books Ltd, 1985.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]