Սնուկերի աշխարհի չեմպիոնների ցանկ
Սնուկերի աշխարհի առաջնություն (անգլ.՝ World Snooker Championship), սնուկերի ամենամեծ և ամենահին պրոֆեսիոնալ վարկանշային առաջնությունը, որը հիմնադրվել է 1927 թվականին[en][1]։ Մրցաշարն անցկացվում է 17 օրվա ընթացքում ապրիլի վերջին և մայիսի սկզբին և ժամանակագրական հաջորդկանությամբ հանդիսանում է եռակի թագի երրորդ մրցաշարը 1977/1978 մրցաշրջանից[en] ի վեր, երբ սկվեց Մեծ Բրիտանիայի սնուկերի առաջնությունը[en]։ Աշխարհի առաջնությունը չի անցկացվել 1941-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով[2] և 1958-1963 թվականներին` կապված այս սպորտաձևի նկատմամբ հետաքրքրության անկման հետ[1]։ Սնուկերի աշխարհի առաջնությունը անցկացվել է Անգլիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ջերսիում (1957 թվականի սնուկերի պրոֆեսիոնալ առաջնություն[en]), Հարավաֆրիկյան Հանրապետություն-ում (1964-1968 թվականների սնուկերի աշխարհի առաջնություն[en]) և Ավստրալիայում (1971 թվականի սնուկերի աշխարհի առաջնություն[en], 1975 թվականի սնուկերի աշխարհի առաջնություն[en]) մինչ այն պահը, երբ 1977 թվականի սնուկերի աշխարհի առաջնությունը[en] չտեղափոխվեց Քրուսիբլ թատրոն` Շեֆիլդ, որտեղ այդ ժամանակվանից ի վեր անցկացվում է ամեն տարի[1]։ Կառավարող մարմինը, որը ներկայումս կազմակերպում է միջոցառումը, հանդիսանում է Պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի համաշխարհային ասոցիացիան[en] (անգլ.՝ World Professional Billiards and Snooker Association (WPBSA)): Պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի համաշխարհային ասոցիացիայի` պրոֆեսիոնալ սնուկերի պատասխանատվությունը իր վրա վերցնելուց առաջ աշխարհի առաջնությունը անցկացնում էր բիլիարդի ասոցիացիա և կառավարող խորհուրդը (անգլ.՝ Billiards Association and Control Council (BACC))` բացառությամբ 6 տարվա (1952—1957), երբ կազմակերպության հետ կոնֆլիկտից հետո խաղացողներն իրենք կազմակերպեցին հիմնական մրցաշարին փոխարինող մրցաշարը` Professional Matchplay Championship[1]։
Մրցաշարի կանոնները բազմիցս ենթարկվել են փոփոխությունների առաջին ոչ-ոքիից հետո։ 1927-1951 թվանաններին աշխարհի առաջնությունն անցկացվել է փլեյ-օֆ համակարգով, ընդ որում 1928 և 1932 թվականներին տվյալ պահի չեմպիոնը միանգամից խաղում էր եզրափակչում` նախորդ փուլերի հաղթողի դեմ, իսկ 1931 և 1934 թվականներին առաջնությանը մասնակցել են ընդամենը 2 սնուկերիստներ` գործող չեմպիոնը և տիտղոսի մյուս հավակնորդը։ Խաղացողների և BACC-ի միջև տարաձայնության հետևանքով 1952 թվականին անցկացվել է երկու առաջնություններ` BACC-ի կողմից կազմակերպված առաջնություն, և խաղացողների կողմից կազմակերպված առաջնություն[2]։ Դրանից հետո` 1953-1957 թվականներին Professional Matchplay Championship-ը փոխարինում էր աշխարհի առաջնությանը, սակայն քիչ հայտնիության և փողի անբավարարության պատճառով 1957 թվականից մրցաշարը դադարեց անցկացվել[1]։ 1964 թվականին մրցաշարը վերանցկանցվեց չելենջ-մատչերի տեսքով. մրցաշարը կազմված էր մեկ մատչից, որի ժամանակ ընթացիկ չեմպիոնը պաշտպանում էր տիտղոսը։ 1964—1968 թվականներին անցկացվել են 7 չելենջ-մատչեր[2]։ 1969 թվականից աշխարհի առաջնությունը կրկին սկսեց անցկացվել փլեյ-օֆ համակարգով, որը գործում է մինչ օրս։ 1980 թվականին վերջնականապես հաստատվել է մրցաշարի եզրափակիչ մատչի ֆրեյմերի քանակությունը` 35 (մինչև 18 հաղթանակ)[2]։ 1982 թվականին առաջնությունների մասնակցում են 32 սնուկերստներ խաղում են փլեյ-օֆով` սկսած 1/16 եզրափակչից, իսկ առաջին համարը ստանում է նախորդ տարվա հաղթողը[2]։
1927 թվականին աշխարհի առաջին մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է £6.10 (6 ֆունտ և 10 շիլինգ)[3]։ 1973 թվականին այն արդեն կազմում էր £6,600, հաղթողը ստանում էր £1,500, ինչից հետո սկսեց արագ աճել` կապված 1976 թվականին մեծ հովանավորի հայտնության հետ։ Դա Embassy ծխախոտի ընկերությունն էր, որը հովանավորում էր մրցաշարը մինչև 2005 թվական[1]։ 1978 թվականից ԲիԲիՍի հեռուստաալիքը սկսեց մրցաշարի ամենամյա ցուցադրություններ[2]։ 2003 թվականին մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր £1,815,250, հետո նվազել է Մեծ Բրիտանիայի տարածքում ծխախոտային ընկերություններին նման գովազդներ անել արգելելու և Embassy-ի հեռացման պատճառով[2]։ 2006 թվականից նախկին հովանավորին փոխարինելու եկան խաղադրույքային ընկերությունները և խաղատները, իսկ 2018 թվականից մրցաշարում խաղարկվում է սնուկերի պատմության մեջ ամենամեծ մրցանակը առաջին տեղի համար` £425,000[4][5]։ Բացի այդ, մրցանակը տառատեսակի առաջնությունը 2018 թ-ին եղել է ռեկորդային տարի պատմության մեջ սնուկեր[6]։
Ֆրեդ Դևիսը հաղթել է 3 մրցաշարերում` 1948, 1949 և 1951 թվականներին, ինչպես նաև Professional Matchplay Championship-ի 5 մրցաշարեր (1952—1956)` դառնալով աշխարհի ութակի չեմպիոն։ Ջոն Փուլմանը հաղթել է վերջին Professional Matchplay Championship-ը 1957 թվականին, ինչից հետո պաշտպանել է տիտղոսը բոլոր 7 չելենջ-մատչերում` համեմատվելով Ֆրեդ Դևիսի հետ հաղթանակների քանակով։ Փլեյ-օֆ համակարգի ամրապնդումից հետո 1969 թվականին Ռեյ Ռիարդոնը (1970, 1973—1976, 1978) և Սթիվ Դևիսը (1981, 1983—1984, 1987—1989) հաղթել են 6 առաջնություններում, իսկ Ստեֆան Հենրին դարձել է ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակությամբ սնուկերի ժամանակակից դարաշրջանում իր 7 հաղթանակներով (1990, 1992—1996, 1999) թվականներին և իրար հետևից հաղթանակներով` 5 (1992—1996)։ Ջոն Հիգինսը, ով իր առաջին տիտղոսը ստացել է 1998 թվականին, 2000-ականներին հաղթել է ևս 3 մրցաշարեր (2007, 2009, 2011)` դառնալով աշխարհի քառակի չեմպիոն, իսկ Ռոննի Օ'Սալլիվանը հաղթել է աշխարհի 5 առաջնություններում (2001, 2004, 2008, 2012—2013)[1][2]։
Եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևաչափ | Կազմակերպություն |
---|---|
Փլեյ-օֆ | BACC |
Ներկայիս չեմպիոնը չեմպիոնատը սկսել է միանգամից եզրափակչից | BACC |
Professional Matchplay Championship | Անկախ |
Մարտահրավեր-մատչեր | BACC |
Փլեյ-օֆ | WPBSA |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակչի մասնակիցների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրություն ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Համաձայն սնուկերի կառավարող անդամների որոշմանը` Լինդրումը և ՄակԿոնեկին այդ ժամանակ եղել են այդ մրցաշարի միակ մասնակիցները, քանի որ պրոֆեսիոնալ խաղացողների մեծամասնությունը խաղում էր Professional Matchplay Championship-ում։ Արդյունքում Լինդրումի չեմպիոնական տիտղոսը հաճախ անտեսվում է, իսկ Կլիֆֆ Թորբուռնին (Կանադա), Քեն Դոհերթիին (Իռլանդիա) և Նիլ Ռոբերտսոնին (Ավստրալիա) հաճախ անվանում են աշխարհի միակ չեմպիոնները Մեծ Բրիտանիայից։
- ↑ 2,0 2,1 Հաղթողը որոշվել է ոչ թե ըստ հաղթած ֆրեյմերի, այլ ըստ ոչ մեծ մրցախաղերի։
- ↑ 3,0 3,1 Գինեսի ռեկորդների գիրքը չի հաշվում Professional Matchplay Championship մրցաշարի արդյունքները իր ռեկորդների մեջ, արդյունքում համաձայն գրքի` Ֆրեդ Դևիսը ունի ընդամենը 3 չեմպիոնական տիտղոս, իսկ Ջոն Փուլմանը` 7։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Տյորներ Քրիս։ «World Professional Championship»։ cajt.pwp.blueyonder.co.uk։ Chris Turner's Snooker Archive։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-16-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Top-Snooker»։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 30, 2009-ին
- ↑ «History of the World Snooker Championship»։ worldsnooker.com։ World Professional Billiards and Snooker Association։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 29, 2013-ին
- ↑ «World Snooker Championship 2016 prize money: How much is up for grabs for Mark Selby and co at the Crucible?» (անգլերեն)։ cityam։ Արխիվացված օրիգինալից 2016-05-01-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Betfred World Championship (2017) - snooker.org» (անգլերեն)։ snooker.org
- ↑ «Betfred World Championship»։ World Snooker
- ↑ «World Championship – Roll of Honour»։ Global Snooker։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 8,48 8,49 8,50 8,51 8,52 8,53 8,54 8,55 8,56 8,57 8,58 8,59 8,60 8,61 8,62 8,63 8,64 8,65 8,66 8,67 8,68 8,69 8,70 8,71 8,72 8,73 8,74 8,75 8,76 «Embassy World Championship»։ Snooker Scene։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Embassy World Championship»։ Snooker Scene։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-23-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Davis retains snooker title»։ The Argus։ մարտի 8, 1954։ Վերցված է մայիսի 8, 2013
- ↑ «1975 World Championships Results»։ Snooker Database։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 5, 2014-ին
- ↑ «Seventh title for Hendry»։ BBC News։ մայիսի 4, 1999։ Արխիվացված է օրիգինալից մարտի 31, 2015-ին
- ↑ «Williams wins epic snooker final»։ BBC News։ մայիսի 1, 2000։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 22, 2013-ին
- ↑ «Framewatch: O'Sullivan v Higgins»։ BBC News։ մայիսի 7, 2001։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 30, 2014-ին
- ↑ «Ebdon wins Crucible thriller»։ BBC Sport։ փետրվարի 18, 2003։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 11, 2015-ին
- ↑ Ուորեն Դեն (մայիսի 5, 2003)։ «Williams wins Crucible thriller»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 11, 2013-ին
- ↑ Ջոնս Քլայվ, Ուորեն Դեն (մայիսի 3, 2004)։ «O'Sullivan wins World crown»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 30, 2014-ին
- ↑ «Qualifier Murphy wins world title»։ BBC Sport։ մայիսի 2, 2005։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 22, 2014-ին
- ↑ «Dogged Dott wins epic world final»։ BBC Sport։ մայիսի 2, 2006։ Արխիվացված օրիգինալից 2010-12-02-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Higgins beats brave Selby in epic»։ BBC Sport։ մայիսի 8, 2007։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 9, 2014-ին
- ↑ «O'Sullivan completes world hat-trick»։ worldsnooker.com։ World Professional Billiards and Snooker Association։ Արխիվացված օրիգինալից 2008-05-08-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «O'Sullivan wins third world title»։ BBC Sport։ մայիսի 5, 2008։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2008-ին
- ↑ Էյշենդեն Մարկ (մայիսի 4, 2009)։ «Higgins earns third world crown»։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Higgins wins World Championship final»։ The Sydney Morning Herald։ մայիսի 5, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ Սպեկ Իվան (մայիսի 4, 2010)։ «Aussie Rules! Neil Robertson crowned World Champion after marathon win over Graeme Dott»։ Daily Mail։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 6, 2011-ին
- ↑ «Aussie Neil Robertson beats Dott to win world title»։ BBC Sport։ մայիսի 4, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-05-05-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ Էյշենդեն Մարկ (մայիսի 2, 2011)։ «Higgins beats Trump to win fourth title»։ BBC Sport։ Արխիվացված օրիգինալից 2011-05-03-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Superb O'Sullivan claims fourth world title»։ Eurosport։ մայիսի 7, 2012։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 10, 2012-ին
- ↑ Դիրս Բեն (մայիսի 7, 2012)։ «World Snooker final 2012: Ronnie O'Sullivan wins fourth title»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2014-ին
- ↑ Դիրս Բեն (մայիսի 6, 2013)։ «Ronnie O'Sullivan beats Barry Hawkins to retain World title»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2015-ին
- ↑ «O'Sullivan masterful in retaining world title against spirited Hawkins»։ Eurosport Australia։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2013-ին
- ↑ «Mark Selby beats Ronnie O'Sullivan 18–14 to win world snooker final»։ The Guardian։ մայիսի 5, 2014։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 24, 2014-ին
- ↑ «Mark Selby dedicates World Championship title to late father»։ BBC Sport։ մայիսի 5, 2014։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 6, 2014-ին
- ↑ «Stuart Bingham shocks Shaun Murphy in World Snooker Championship final»։ The Guardian։ մայիսի 5, 2015։ Արխիվացված օրիգինալից 2015-05-04-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «World Snooker Championship: Bingham beats Murphy 18-15»։ BBC Sport։ մայիսի 4, 2015։ Արխիվացված օրիգինալից 2015-05-04-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Mark Selby beats Ding Junhui to win World Snooker Championship»։ BBC Sport։ մայիսի 2, 2016։ Արխիվացված օրիգինալից 2016-05-02-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Mark Selby clinches second world title with 18-14 win over Ding Junhui»։ The Guardian։ մայիսի 2, 2016։ Արխիվացված օրիգինալից 2016-05-02-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «Mark Selby beats John Higgins to defend his World Championship title»։ BBC Sport։ մայիսի 1, 2017։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 2, 2017-ին
- ↑ «SELBY CONQUERS THE CRUCIBLE AGAIN»։ World Snooker։ մայիսի 1, 2017։ Արխիվացված օրիգինալից 2017-05-02-ին։ Վերցված է 2017-05-21
- ↑ «World Championship: Mark Williams beats John Higgins to win third title»։ BBC Sport։ մայիսի 7, 2018։ Արխիվացված օրիգինալից 2018-05-08-ին։ Վերցված է 2018-05-09
- ↑ «WILLIAMS CONQUERS CRUCIBLE»։ World Snooker։ մայիսի 7, 2018։ Արխիվացված օրիգինալից 2018-05-08-ին։ Վերցված է 2018-05-09